Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՍո՜ւս նստեք տեղներդ, միլիոններ եք ծախսում․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ինՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներՏենդերների բողոքարկման 20 000-անոց տուրքը դարձավ 10 միլիոն. էլ կբողոքարկե՞ն. Հասմիկ ԵնգոյանՄամիկոն Ասլանյանի կոշտ ելույթն ԱԺ ամբիոնիցԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՅուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանԵրբ խոշոր արդյունաբերությունը դառնում է տարածաշրջանի զարգացման շարժիչ․ ԶՊՄԿ-ի օրինակը Մեր ավագ սերունդն իր վաստակած հանգիստը պետք է ապրի արժանապատիվ. Հրայր ԿամենդատյանՊետք է համախմբվենք և միասնական ճակատով պայքարենք բոլոր քաղբանտարկյալների համար. Ժաննա ԱլեքսանյանՄենք պետք է ամեն գնով պայքարենք մեր բոլոր քաղբանտարկյալների ազատության համար. Արմեն ՄանվելյանԽոսքի ազատությունը մեր երկրում այսօր շղթայված է հենց իշխանությունների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱմփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց՝ դեպի հայկական ապրանքների արտահանման խնդրի շուրջ Փաշինյանի խոսակցությունը ՌԴ հետ չի ստացվում. Ղահրամանյան Ես մտքով տեղափոխվեցի 2008 թվական, Ազատության հրապարակ, որտեղ լսվում էր հետևյալ բացականչությունը` Մանվե՜լ, Մանվե՜լ. Էդգար ՂազարյանUcom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Կոդեքս» փաստաբանական գրասենյակը դատարանում հաղթանակ է գրանցել․ պատասխանողից կբռնագանձվի 770 հազար դրամ. Սոսե ՉանդոյանTrina Solar-ը սահմանել է համաշխարհային ռեկորդ տանդեմային արևային վահանակի արդյունավետության համար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Պետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե ՍիմոնյանՃապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Խոր Վիրապի ճանապարհին «Ford»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել ձորակում․ կա 2 վիրավnր Ֆասթ Բանկի գործառնական արդյունավետության նոր մոտեցումները․ Ալիկ Ստեփանյան Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ Վարդևանյան Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացուն
uncategorized

Ջրամբարների լցվածությունը նախորդ տարվա համեմատ մոտ 74 միլիոն խմ–ով պակաս է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունվարի 29–ի դրությամբ հանրապետության ջրամբարների լցվածությունը կազմում է 206,18 մլն խմ ջուր: Այս մասին «Փաստ»–ին հայտնեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կուտակված ջուրը պակաս է մոտ 74 միլիոն խմ–ով: Այս պահին ջրամբարների թերլցման ռիսկեր կան:

Այսօրվա արձանագրված թվերն արդեն իսկ մտահոգիչ են, սակայն, ջրային տնտեսությունում հույս ունեն, որ առաջիկա ամիսներին տեղումներ կլինեն և ջրամբարների լցվածությունը կբարձրանա:

«Ակնկալում ենք, որ գոնե առաջիկայում անձրևներ կլինեն, և ջրի պակասը կլրացվի: Ջրամբարների լցվածությունը տեղի է ունենում նաև անձրևների միջոցով»,– ասաց նա:

Ոռոգման սեզոնին խնդրի առաջ չկանգնելու նպատակով ջրային տնտեսությունում արդեն քայլեր են մշակվում: Այլընտրանքային ճանապարհով ջրի պակասը կլրացնեն:

«Գործի կդրվեն խորքային հորեր և պոմպակայաններ: Նախորդ տարիներին ավելացրել ենք ինքնահոս ոռոգման ջրի օգտագործումը, այսինքն՝ հնարավորինս փորձում էինք խուսափել էլեկտրաէներգիայի օգտագործումից՝ պոմպերի գործածումից: Եթե եղանակային պայմաններն այսպես շարունակվեն, ստիպված ենք լինելու պոմպերն աշխատեցնել և կունենանք էլեկտրաէներգիայի մեծ ծախս: Որպես կանոն, այդ ծախսը սուբսիդավորվում է պետության կողմից»,– փոխանցեց գերատեսչության ներկայացուցիչը:

Արմավիրի մարզում ոռոգման համակարգի հնարավոր ռիսկերի վերացման ուղղությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի խոսքով` միայն Արմավիրի մարզում նախատեսվում է 50 նոր խորքային հորի հորատում, 30–ի վերականգնում և գոյություն ունեցող 158–ի շահագործման արդյունավետության բարձրացում: Ձեռք են բերվելու նաև շարժական պոմպակայաններ` անհրաժեշտության դեպքում գետերի հունից պոմպի միջոցով ջուրը մոտակա համայնքներ հասցնելու նպատակով: Համակարգի արդիականացման ծրագրով այս տարի նախատեսված է 50 միլիոն դոլարի ներդրում, որից 39–ը` Արմավիրի մարզում:

Տեղեկացնենք նաև, որ ըստ Հայպետհիդրոմետ ծառայության, Ախուրյանի ջրամբարի ջրի ծավալը 139 մլն խմ է կազմում, Ապարանինը՝ 15,5, Ազատինը՝ 22,2, Արփի լճինը՝ 13,3, Մարմարիկի ջրամբարինը՝ 2,87, իսկ Կեչուտի լցվածությունը՝ 23,5:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում