Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանը
uncategorized

Մանկապարտեզի հարցն օրակարգում է, բայց գումար չունեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

1200 բնակիչ ունեցող Արմավիրի մարզի Նորավան համայնքը մանկապարտեզ չունի։ Շուրջ 40 մանուկների ծնողները նրանց ստիպված են Արմավիր քաղաք կամ էլ հարևան համայնքների մանկապարտեզ տանել։

Նորավանցիները «Փաստ»–ի հետ զրույցում բողոքեցին, որ քաղաքում գյուղի երեխաներին շատ մեծ դժվարությամբ են մանկապարտեզ ընդունում: Շատ փոքրիկներ էլ մանկապարտեզից զրկված են, քանի որ ծնողներն անգամ տրանսպորտի գումար չունեն նրանց հարակից բնակավայրեր հասցնելու համար։ Համայնքի ղեկավար Արթուր Միքայելյանը, կիսելով համագյուղացիների մտահոգությունը, ասաց, որ մանկապարտեզի կառուցման հարցը ներառված է իր քառամյա ծրագրում։ Հարցն օրակարգային է, բայց գումար չունեն։ Միքայելյանի խոսքով՝ նոր՝ 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ կառուցելը հսկայական գումար է պահանջում։ Համայնքն այդքան բյուջե չունի։ Դիմել է տարբեր կառույցներին, պատասխանի է սպասում, իսկ եթե նորավանցիներին օգնության ձեռք մեկնող չլինի, պաստրաստ են իրենք կառուցել, անգամ եթե ծրագիրն իրագործելու համար տարիներ պահանջվեն:

«Մեր ուժերով կկառուցենք, թեկուզ 6 տարում, բայց մենք մեզանով կանենք: Բյուջեն 25 միլիոն է կազմում»,– ասաց նա։

Նորավանը 1991 թվականից է առանձնացվել Լուկաշին համայնքից և, որպես առանձին միավոր, մտցվել գյուղական համայնքների ցանկ: Այստեղ կարևորում են նաև մշակույթի տուն կառուցելու հարցը: Համայնքի մշակութային կյանքը անմիջապես կապված է դպրոցի հետ: Ծրագրերն այնտեղ են իրականացնում: Դպրոցն այստեղ նույնպես վերանորոգման կարիք ունի:

«Համայնքային բյուջեով սոցիալական կամ համայնքային նշանակության ոչ մի խնդիր հնարավոր չէ լուծել: Աշխատատեղերի բացակայությունն է առաջնահերթ խնդիրը: Ճիշտ է, մարդիկ զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ, բայց դա գոյատևման միջոց է: Ոռոգման ջրի խնդիրն էլ շարունակում է օրակարգային մնալ: Այն մեզ համար մեծ նշանակություն ունի, քանի որ մարդիկ միայն հողագործությամբ են զբաղվում»,– ներկայացրեց նա:

Թեև մանկապարտեզի կառուցման հարցում գումար չունեն, բայց բյուջեն բավականացրել է գյուղամիջյան ճանապարհների փոսալցման, լուսավորության, ինչպես նաև ոռոգման ջրի խողովակաշարի փոփոխության համար:

Նորավանը մարզկենտրոնից գտնվում է 2 կմ հեռավորության վրա:

Այստեղ գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (168 հա), կան պտղատու և խաղողի այգիներ (28 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 41 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, պտղաբուծությամբ, դաշտավարությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։ Ի դեպ, այստեղ նույնպես արտագաղթն իր հետքը թողել է: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2005 թ. համայնքն ունեցել է 1400 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 48%, կանայք՝ 52%:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում