Արցախում մահացած զինծառայողի ուղղությամբ կրակել է ծառայակիցը՝ զենքը լիցքավորելու ժամանակ
Armtimes.com-ը գրում է.
Մեր տեղեկություններով, Արցախում զենքի կանոնների խախտման հետեւանքով մահացած զինծառայող Հովսեփ Կարենի Գրիգորյանը մահացել է հունվարի 27-ին:
Արցախի ՊԲ-ն այսօր տարածած իր հաղորդագրության մեջ չէր նշել, թե դեպքը երբ է տեղի ունեցել: Քանի որ երեկ հունվարի 28-ն էր՝ Հայոց բանակի 26-րդ տարեդարձը, ենթադրվում է, որ հենց այդ պատճառով էլ դեպքի մասին Արցախի ՊԲ-ն հայտնեց միայն այսօր:
Մեզ հաջողվեց ճշտել, որ զինծառայողի ուղղությամբ կրակել է զինծառայակիցը: Նա զենքը լիցքավորելիս խախտել է զենքի օգտագործման կանոնները, ինչի հետեւանքով էլ արձակված կրակոցից Հովսեփ Գրիգորյանը մահացել է: Մեր տեղեկություններով, Գրիգորյանի ուղղությամբ կրակոցներ արձակած ծառայակիցը ձերբակալվել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում