Արցախում մահացած զինծառայողը ՌԴ-ից էր եկել հայրենիքի նկատմամբ իր պարտքը կատարելու
Armtimes.com-ը գրում է.
Արցախում հունվարի 27-ին մահացած 19-ամյա զինծառայող Հովսեփ Գրիգորյանը Սպիտակ քաղաքի բնակիչ էր: Նա բանակ էր զորակոչվել 2017 թվականի հուլիսին:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Սպիտակի զինկոմ Աղասի Խաչատրյանը նշեց, որ Հովսեփ Գրիգորյանը ծնվել է Վրաստանում, ապրել ՌԴ-ում՝ մոր եւ քրոջ հետ: Մեր հարցին ի պատասխան զինկոմն ասաց, որ զինծառայողի հայրն անհայտ բացակայող է, նրա մասին տեղեկություններ հայտնի չեն, իսկ մայրն աշխատում է ՌԴ-ում: Հովսեփ Գրիգորյանը ՌԴ-ից Հայաստան էր եկել հայրենիքի նկատմամբ իր պարտքը կատարելու համար: «Ապրում էին տատիկի եւ պապիկի տանը՝ սոցիալապես անապահով պայմաններում»,- ասաց Սպիտակի զինկոմը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում