Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ Մխիթարյան
uncategorized

Ինչպես են աշխատում ԱԺ պատգամավորները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» օրաթերթի՝ պատգամավորների գործունեությանը անդրադարձ կատարող հերթական հոդվածում կանդրադառնանք ԲՀԿ–ական Միքայել Մելքումյանին ու ՀՀԿ–ականներ` Գագիկ Մինասյանին, Մկրտիչ Մինասյանին և Արմեն Մխիթարյանին:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Միքայել Մելքումյանին պատգամավոր դառնալուց հետո բավական շատ ենք տեսել ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս և կամ հարցեր հնչեցնելիս: Ըստ www.parliamentmonitoring.am կայքի՝ նա ելույթ է ունեցել 185 անգամ, իսկ 191 անգամ էլ հարցուպատասխանի մասնակցել: Նախորդ 4,5 տարիների ընթացքում ԱԺ նիստերից բացակայել է 114 անգամ: Ազգային Ժողովում քվեարկության դրված օրենսդրական նախաձեռնությունների քվեարկությանն իր մասնակցությունը դրսևորվել է հետևյալ կերպ. կողմ է քվեարկել 549, դեմ՝ 62 անգամ, 152 անգամ ձեռնպահ է մնացել քվեարկելուց, իսկ 87 անգամ էլ՝ ընդհանրապես չի քվեարկել ոչ կողմ, ոչ էլ՝ դեմ: Միքայել Մելքումյանը նաև բավական շատ նախաձեռնություններ ունի՝ թվով 9, այդ թվում դրանցից երկուսի միակ հեղինակը ինքն է: 2015 թ. դրությամբ ունի ավելի քան 153 միլիոն դրամ:
Մյուս երեք ՀՀԿ–ական պատգամավորների քվեարկությունները համարյա թե նույն կերպ են կատարվել: Նրանք 800–900 անգամներ կողմ են քվեարկել ԱԺ–ում քվեարկության դրված օրենսդրական նախաձեռնություններին: Դեմ քվեարկությունները բավական քիչ են՝ 9–10 անգամ: Քվեարկություններից ձեռնպահ մնացել են մեկ կամ երկու անգամ, իսկ քվեարկելուց խուսափել են 6–20 անգամներ: Այս երեք, իշխանական կուսակցության անդամ պատգամավորներից ԱԺ նիստերին ամենից քիչ ներկայացածը Արմեն Մխիթարյանն է, ով բացակայել է 117 անգամ, իսկ Գագիկ Մինասյանն ու Մկրտիչ Մինասյանը բացակայել են համապատասխանաբար՝ 72 և 27 անգամ: Երեքն էլ քիչ թե շատ ակտիվություն են ցուցաբերել՝ հարցեր տալու և ելույթներ ունենալու առումով: Գագիկ Մինասյանը հարցուպատասխանի է մասնակցել 10, իսկ Մկրտիչ Մինասյանն ու Արմեն Մխիթարյանը՝ համապատասխանաբար 12 և 6 անգամ: Նշված երեք պատգամավորներից էլ ամենից շատ ելույթներ ունեցել է Մկրտիչ Մինասյանը՝ 12 անգամ, իսկ Գագիկ Մինասյանն ու Արմեն Մխիթարյանը՝ համապատասխանաբար 9 և 3 անգամ:
Գագիկ Մինասյանը 5 օրենսդրական նախաձեռնության համահեղինակ է՝ պետաիրավական, բյուջետային և այլ ոլորտների վերաբերյալ: Նրա հայտարարագրված ունեցվածքը կազմում է 4 միլիոն 918 հազար դրամ:
Մկրտիչ Մինասյանը 4 օրենսդրական նախաձեռնության համահեղինակ է: Նրա համահեղինակած նախաձեռնությունները վերաբերում են առողջապահությանը, դրանցից է «Կրծքով կերակրումը խրախուսող» օրինագիծը: 2015 թ. դրությամբ ունի 16 միլիոն դրամից մի փոքր ավելի գումար:
Արմեն Մխիթարյանը նույնպես 4 օրենսդրական նախաձեռնության մշակման աշխատանքների է մասնակցել՝ կրթական և հարկային ոլորտների վերաբերյալ: Նրա դրամական միջոցները, ըստ 2015 թ. հայտարարագրի, կազմել են 219 միլիոն 631 հազար դրամ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: