«Մանուկին սպանել է որդին. ձայնագրությունները կհրապարակեմ». սպանված պաշտոնյայի եղբայրը սենսացիոն հայտարարություն է արել
«Նախաքննությունը ընթացել է պարզապես խայտառակ ձևով։ Իրար հերքող փաստեր կան գործի նյութերում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանի եղբայրը՝ Արամ Սիմոնյանը, ով օրերս է ՌԴ-ից վերադարձել Հայաստան հենց եղբոր սպանության գործի հետ կապված։