Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառեր
Հասարակություն

Փաստաբանները գործադուլ են անում՝ Դատական օրենսգրքի փոփոխությունը չեղարկելու պահանջով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր Տավուշի և Արարատի մարզի թվով 70 փաստաբաններ գործադուլ կանեն՝ նրանք չեն մասնակցի դատական նիստերին՝ տապալելով դրանք: Նմանատիպ քայլի պատճառը Դատական օրենսգրքի նախագծի փոփոխությունն է, որը վերաբերում է փաստաբաններին տուգանելու իրավակարգավորմանը:

Բանն այն է, որ մինչ այժմ պաշտպանի կամ փաստաբանի՝ դատարանի կողմից սահմանված կարգը խախտելու կամ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում դատարանները սանկցիաներ կիրառելու համար համապատասխան կարգով դիմում էին Փաստաբանների պալատ: Պալատը ստանալով այդ պաշտպանի վերաբերյալ հաղորդումը, իրավասու էր քննարկել, հարուցել կարգապահական վարույթ, պարզելու՝ իրոք հիմքեր կա՞ն փաստաբանին պատասխանատվության ենթարկելու: Սա էլ իր հերթին ենթադրում էր նախազգուշացում, տուգանք՝ ընդհուպ մինչև համապատասխան փաստաբանական արտոնագրից զրկումը:

Այսօր արդեն սանկցիաների կիրառման կարգը փոխվել է: Այժմ դատարանները անմիջապես տուգանք կիրառելու իրավասություն ունեն, ինչը կարող է սուբյեկտիվ տուգանման պատճառ դառնալ:

Գործադուլին միացած Արարատի մարզի 54 և Տավուշի մարզի 16 փաստաբաններ պահանջում են ՀՀ դատական օրենսգրքի նախագծից հանել փաստաբաններին տուգանելու իրավակարգավորումը: Տավուշի մարզի փաստաբանների ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Ադամյանը «Փաստի» հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք այսօր, որպես նախազգուշական քայլ, մեկօրյա բողոքի ակցիա են իրականացնելու՝ հրաժարվելով Տավուշի և Արարատի մարզերում պետական մարմիններում՝ դատարաններում և նախաքննության մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնել:

Առայժմ նախատեսվում է գործադուլ իրականացնել մեկ օր, սակայն հետագայում նաև այլ տարածքների փաստաբանների հետ միասին պայքարի ձևն ու միջոցները կորոշեն: Ըստ Ադամյանի՝ օրենսգրքի փոփոխությունը հակասում է շատ նորմերի և կարող է մրցակցության, հետագայում ենթադրյալ կաշկանդվածության ու կամայականությունների ավելացման պատճառ դառնալ:

«Յուրաքանչյուր փաստաբան իրավունք ունի դատաքննության ընթացքում անել միջնորդություններ, առարկություններ և հայտարարություններ, ընդ որում՝ ոչ միայն մասնակիցների, մեղադրողի, այլև՝ նույն դատարանի գործողության դեմ: Այսօր եթե մի դատավորի բացարկ ներկայացնենք, մի քանի անգամ առարկենք իր գործողությունների դեմ, նշված դատարանի մոտեցումը պաշտպանի նկատմամբ այլ է լինելու: Եվ եթե այդ լծակը ընդունվի, ցանկացած պահի դատավորը կարող է տուգանել 100 հազար դրամով: Մեխանիկորեն ցանկացած պաշտպան, հաշվի առնելով տուգանքի սահմանված չափը և իր աշխատավարձը, բնական է, որ գնալու է ձևի համար խելոք նստի, որ ամեն ինչ դատավորի սրտով լինի: Բայց, հո 1937 թիվը չէ»,– տարակուսեց փաստաբանը:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում