Երկու բնակարան, մեկ ավտոտնակ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԿԱ ոստիկանության կրթահամալիրի (գլխավոր վարչության) ակադեմիայի (վարչության իրավունքով) իրավագիտության ֆակուլտետի վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Ազատ Բաբախանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Բաբախանյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրան է պատկանում երեք անշարժ գույք, որից երկուսը բնակարան և մեկը ավտոտնակ:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 1 միլիոն 200 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 704 հազար դրամ: Եկամուտների համար աղբյուր է ծառայել աշխատավարձը:
Ի դեպ, Բաբախանյանը մեկ գրքի համահեղինակ է՝ «Վարչական պատասխանատվությունը հավաքների ազատության մասին օրենսդրության խախտումների համար» վերնագրով, որը լույս է տեսել երկու տարի առաջ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում