Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

«Ծառուկյան դաշինք»–ում Արմեն Սարգսյանի թեկնածության հարցը կքննարկվի առաջիկայում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ հայտնի դարձավ, որ ՀՀԿ–ն Հայաստանի 4–րդ նախագահի պաշտոնում առաջադրելու է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը, հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեցին այլ քաղաքական կուսակցություններ: Հարցն ավելի ուշագրավ էր դարձել, երբ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ՀՀԿ–ն այնպիսի թեկնածու է առաջադրել, որն ընդունելի կլինի բոլոր՝ ինչպես իշխանական ու իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր բոլոր ուժերի համար:

Այս հայտարարությունն անշուշտ մեկնաբանման կարիք ուներ և մամուլը սկսեց հատկապես ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներից հետաքրքրվել, թե նրանք ինչ կարծիք ունեն Արմեն Սարգսյանի՝ որպես ՀՀ 4–րդ նախագահի մասին:

«Փաստը»–ը ԱԺ «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Գևորգ Պետրոսյանից փորձեց պարզել, թե արդյոք դաշինքում քննարկվե՞լ է հարցը:

«Մեր կուսակցությունում բոլոր հարցերը որոշվում են բոլոր պատգամավորների, քաղխորհրդի անդամների հետ մեկ առ մեկ քննարկելուց, ինչպես նաև քաղաքական այլ գործիչների կարծիքները հաշվի առնելուց հետո միայն: Գագիկ Ծառուկյանը երբեք միանձնյա որոշումներ չի կայացնում և բոլոր հարցերը դաշինքում լուծվում են ներքին ազատ, թափանցիկ և ժողովրդավարական սկզբունքների հիման վրա: Ինչ վերաբերում է նախագահի թեկնածուի հարցին, ապա այդ հարցը դեռ չենք քննարկել»,– ասաց պատգամավորը:

Նա նաև նշեց, որ չկա հանրային հետաքրքրություն ներկայացնող որևէ հարց, որի մասին «Ծառուկյան դաշինքի» պատգամավորներն իրենց կարծիքը չհայտնեն, իսկ որոշումները կայացվում են համատեղ, որից հետո նոր ներկայացվում է հանրությանը:

Պատասխանելով հարցին, թե ԱԺ–ում կազմակերպված գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ լսումները բավարարեցի՞ն «Ծառուկյան դաշինքի» անդամների սպասելիքները, Գևորգ Պետրոսյանն ասաց.

«Մենք հավատարիմ ենք մեր նախընտրական խոստումներին և «Ծառուկյան դաշինքն» իր նախընտրական ծրագրում ներկայացնելով 15 կետերը, նշել էր, որ կարևորում ենք երկրում հարկային և մաքսային վարչարարության համապատասխանեցումը մեր իրականությանը: Եվ այսօր էլ մենք չենք հրաժարվում այդ ծրագրային դրույթներից և կարծում ենք, որ հարկային և մաքսային վարչարարությունն ուղղակիորեն կանխորոշում է Հայաստանից արտագաղթը: Իսկ սա մեր թիրախային կարևոր կետերից մեկն է, ինչը մեղմելու համար մենք մեր բոլոր հնարավորությունները ծառայեցնելու ենք, որպեսզի մեր ներկայացրած ոչ միայն այդ, այլև մյուս ծրագրային դրույթները կյանքի կոչվեն: Եվ այն քաղաքական ուժը, որը ոչ թե թղթի վրա կամ բանավոր, այլ իրականում իր ծրագրերում հաշվի կառնի մեր կողմից ներկայացրած ծրագրային դրույթները և կիրականացնի միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան կյանքի կոչել դրանք, մենք կհամագործակցենք այդ ուժի հետ»,– ասաց Գ. Պետրոսյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում