Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Խոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՀայաստանում աղքատ չեն համարվում 54 000 դրամ ունեցողները. դարձրե՛ք 27000, թվերը կլավանան. ՖարմանյանՖինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBankԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՍո՜ւս նստեք տեղներդ, միլիոններ եք ծախսում․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ինՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներՏենդերների բողոքարկման 20 000-անոց տուրքը դարձավ 10 միլիոն. էլ կբողոքարկե՞ն. Հասմիկ ԵնգոյանՄամիկոն Ասլանյանի կոշտ ելույթն ԱԺ ամբիոնիցԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՅուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանԵրբ խոշոր արդյունաբերությունը դառնում է տարածաշրջանի զարգացման շարժիչ․ ԶՊՄԿ-ի օրինակը Մեր ավագ սերունդն իր վաստակած հանգիստը պետք է ապրի արժանապատիվ. Հրայր ԿամենդատյանՊետք է համախմբվենք և միասնական ճակատով պայքարենք բոլոր քաղբանտարկյալների համար. Ժաննա ԱլեքսանյանՄենք պետք է ամեն գնով պայքարենք մեր բոլոր քաղբանտարկյալների ազատության համար. Արմեն ՄանվելյանԽոսքի ազատությունը մեր երկրում այսօր շղթայված է հենց իշխանությունների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱմփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց՝ դեպի հայկական ապրանքների արտահանման խնդրի շուրջ Փաշինյանի խոսակցությունը ՌԴ հետ չի ստացվում. Ղահրամանյան Ես մտքով տեղափոխվեցի 2008 թվական, Ազատության հրապարակ, որտեղ լսվում էր հետևյալ բացականչությունը` Մանվե՜լ, Մանվե՜լ. Էդգար ՂազարյանUcom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Կոդեքս» փաստաբանական գրասենյակը դատարանում հաղթանակ է գրանցել․ պատասխանողից կբռնագանձվի 770 հազար դրամ. Սոսե ՉանդոյանTrina Solar-ը սահմանել է համաշխարհային ռեկորդ տանդեմային արևային վահանակի արդյունավետության համար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Պետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե ՍիմոնյանՃապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Խոր Վիրապի ճանապարհին «Ford»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել ձորակում․ կա 2 վիրավnր Ֆասթ Բանկի գործառնական արդյունավետության նոր մոտեցումները․ Ալիկ Ստեփանյան Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ Վարդևանյան Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել Մեսսիին
uncategorized

Բողոքի արդյունքը. վերանորոգման աշխատանքներ՝ Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցած տարի Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ուսուցչակազմը դասադուլի միջոցով բողոք էր բարձրացրել 600 աշակերտ ունեցող դպրոցի անմխիթար վիճակի մասին: «Փաստ»–ն իր նախորդ համարներում անդրադարձել էր դպրոցի ուսուցիչների և աշակերտների պահանջին: Դասադուլից հետո պատասխանատու մարմինների և դպրոցի անձնակազմի միջև որոշակի համաձայնություն էր ձեռք բերվել: Քաղաքապետը տեղեկացրել էր, որ դպրոցի վերանորոգման վերաբերյալ Ասիական զարգացման բանկի հետ բանակցություններ են ընթանում:

Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մամիկոն Աբգարյանից հետաքրքրվեցինք՝ ամիսներ անց ի՞նչ քայլեր են ձեռնարկվել դպրոցի վերանորոգման ուղղությամբ, ի՞նչ արդյունք են տվել Ասիական զարգացման բանկի հետ տարվող բանակցությունները:

Մամիկոն Աբգարյանը «Փաստ»–ի հետ զրույցում տեղեկացրեց, որ դպրոցում վերանորոգման աշխատանքներ են կատարվում:

«Մասնաշենքի տանիքը, պատուհաններն արդեն փոխել ենք, շինարարական մյուս աշխատանքները շարունակվում են»,–ասաց նա:

Ինչ վերաբերում է բանկի հետ տարվող բանակցություններին, մարզպետարանի աշխատակիցը նշեց, թե այդ առումով հստակ տեղեկություն չունի. «Որքան գիտեմ՝ բանկն իրենց տեղեկացրել է դպրոցը հիմնավերանորոգման ցուցակում ընդգրկելու մասին»:

Իսկ ինչ միջոցներով է իրականացվում ներակայիս վերանորոգումը. Մամիկոն Աբգարյանը թեև նշեց, որ այդ հարցի պատասխանը ստանալու համար պետք է տնօրենին դիմել, բայց հավելեց, որ մարզպետն ու քաղաքապետն են կազմակերպել:

Մամիկոն Աբգարյանը շեշտեց, որ իրենք թույլ չեն տվել դպրոցի վերանորոգման համար դրամահավաք կազմակերպել. «Մենք դպրոցը բարեկարգում ենք լրիվ այլ միջոցներով՝ ոչ դպրոցի հաշվին»:

Նշենք, որ դպրոցի Facebook–յան էջում դրամահավաքի վերաբերյալ հայտարարություն է արվել, որտեղ անձնակազմը, թեև երկհարկանի մասնաշենքի հիմնանորոգման վերաբերյալ իր շնորհակալությունն է հայտնել, սակայն ընդգծել է, որ դպրոցը չունի համակարգչային սենյակ, հանդիսությունների–միջոցառումների դահլիճ, ճաշարան, որի առկայության դեպքում երեխաները կստանան տաք սնունդ, մարզադահլիճ և մարզադաշտ:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում