Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունում
uncategorized

Սարգիս Սեդրակյան. «Ջրային համակարգում կադրային փոփոխություններ են անհրաժեշտ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վարչապետ Կարեն Կարապետյանը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահից հեղափոխություն է ակնկալում: Ըստ վարչապետի՝ մեր երկրում գյուղատնտեսությունը չի զարգանա, եթե Ջրօգտագործողների ընկերության շրջանում ռեֆորմ չլինի:

«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը դժգոհ է ՋՕ–երի աշխատանքից: Նրան այդ մասին ամեն անգամ որևէ համայնք այցելելիս բողոքում են նաև գյուղացիները:

«ՋՕ–երի աշխատանքից գոհ չեմ, այդ համակարգը կարելի է պարզեցնել, կրճատումներ անել՝ կարելի է 4–5 հոգի աշխատողի փոխարեն մեկ լավ մասնագետ պահել: Ամեն անգամ գյուղացիներն ինձ հարցնում են, թե ջրի հարցը ո՞նց է լուծվելու: Սեզոնին, երբ ջուր էր լինում, մինչև գյուղացին փողը չտար, ջուր չէին տալիս, թողնում էին ջուրն ինքնահոս գնում էր Թուրքիա»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Սեդրակյանը:

«Ֆերմերային շարժում» ՀԿ–ն կառավարությանն առաջարկել է ոռոգման ջրի դիմաց գանձումներ չանել: Նրանց առաջարկը, սակայն, թղթից գործի չի վերածվել:

Սարգիս Սեդրակյանը գտնում է, որ ոռոգման համակարգում առաջին հերթին կադրային փոփոխություններ են անհրաժեշտ:

«Առաջին հերթին ճիշտ կադրային քաղաքականություն պետք է տարվի: Ջրպետկոմի ղեկավարը պետք է լինի ջրերի մասնագետ, գործից հասկանա, գազի գրասենյակից մարդ են բերել ու դրել են ջրերի վրա, չի կարելի, մասնագետներ պետք է աշխատեն: Նույնը նաև գյուղացին է ասում՝ ջրից հասկացող մարդ դրեք, որ կարողանա աշխատել»,– նշեց մեր զրուցակիցը:

Տաք ձմեռը կարող է սառը հետևանքներ ունենալ գյուղատնտեսության համար: Սարգիս Սեդրակյանի խոսքով՝ ջրամբարների լցվածությունը նույնպես կախված կլինի եղանակային հետագա պայմաններից:

«Երաշտը հուպ տվեց, այս տարի ջուրը շատ քիչ է լինելու և գյուղատնտեսությունը վտանգի առաջ է կանգնելու: Սրա հետ կապված կսկսեն Սևանից ջուր բաց թողնելը, բայց գիտեք՝ այդ ջրի 70–80%–ը ճանապարհին կորչում է, 30%–ն է միայն մնում: Ես չգիտեմ, թե վարչապետն ինչ հեղափոխության մասին է խոսում, մեկ–մեկ այնպիսի ամպագոռգոռ բառեր են օգտագործում, որ մարդ զարմանում է»,– ասաց նա:

Սեդրակյանը փաստեց, որ այսօր ոռոգման համակարգը թերի է, մաշված խողովակների պատճառով ջրի 80% կորուստ է լինում:

««Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով բավականին շատ դրամաշնորհներ բերեցին Հայաստան, որոնք հիմնականում ուղղված են ջրի կուտակման աշխատանքներին: Բայց այսօր որևէ խնդիր լուծելու համար ասում են՝ գումար չկա: Հսկայական գումարներ են բերում, ո՞ւր են գնում այդ փողերը»,– հարցրեց նա:

Նախորդ տարի էլ վարչապետը Ջրպետկոմից «գմփոց» ծրագիր պահանջեց, բայց խնդիրները չլուծվեցին: Ավելին՝ Արմավիրի մարզի Արմավիրի, Բաղրամյանի և Թալինի տարածաշրջաններում ամիսներով մի կաթ ջուր դաշտերին չի հասել: Այսօր պետությունը գյուղացուն կաթիլային ոռոգման տարբերակն է առաջարկում: Սա էլ, ըստ Սարգիս Սեդրակյանի, հարցի լուծում չէ, քանի որ այն հողագործի համար թանկ հաճույք է:

«Հիմա, գիտեք ինչ, բոլորին ասում են՝ գնացեք բիզնեսով զբաղվեք, երկիրը, մանավանդ գյուղացիները պարտքերի մեջ են՝ հարկերի, վարկերի, տոկոսների մեջ, այդ մարդը ո՞նց կարող է բիզնես անել: Գնում են Ռուսաստան գումար աշխատելու, բայց այնտեղ էլ հեշտ չի գումար աշխատելը: Գալիս են, ու բերած գումարներով հազիվ կարողանում են պարտքերի մի մասը տալ»,–ասաց Սեդրակյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում