Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք Չալաբյան0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգը
Իրավունք

Երևանում մորը սպանած ռեցեդեվիստը հղի կնոջը խեղդել ու կիսամերկ ցած է նետել 3-րդ հարկից. 1996 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է

1in.am-ը գրում է․

«1996 թվականի օգոսոտոսի 28-ին Երևանում 43-ամյա տղամարդը հղի կնոջը խեղդել ու պատշգամբից ցած էր նետել: Կնոջ հետևից ցած էր նետել նաև նրա շորերը, փաստաթղթերը՝ տոպրակի մեջ լցրած: Ինքն էլ իջել էր աստիճաններով, կանգնել էր ջախջախված կնոջ դիակի կողքին, ծխել էր՝ որպես հանդիսատես, ու հեռացել էր…

Այդ կնոջ ամուսինն էր, նրա չծնված երեխայի հայրը…

Նա ներկա չէր կնոջ թաղմանը: Ընդհանրապես ներկա չէր՝ նրա գտնվելու վայրն անհայտ էր: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Հայտնաբերվել էր մի քանի ամիս անց՝ նոյեմբերի 18-ին: Նախաքննության ընթացքում ու դատաքննության սկզբում իրեն մեղավոր չէր ճանաչել: Պնդել էր, թե կինն ինքնասպանություն է գործել, ինքն ի՞նչ մեղք ունի…

Ավետիս Հ.-ն առաջին անգամ դատվել էր 1984 թվականին՝ իր հանգուցյալ եղբոր կնոջ նկատմամբ խուլիգանական գործողություններ կատարելու համար: Դատապարտվել էր 4 տարի ազատազրկման:

1990 թվականին Ավետիս Հ.-ն իրենց տանը օղու շշով հարվածել էր մոր գլխին: Այնպես էր հարվածել, որ 10 օր անց մայրը մահացել էր:

Ավետիսը դատապարտվել էր 6 տարի 6 ամիս ազատազրկման:

Մոր մահից 3 ամիս անց հայրը վշտից մահացել էր: Քույրը երես էր թեքել Ավետիսից:

Կալանավայրում Ավետիսը մահացած ծնողներին հիշո՞ւմ էր-չէ՞ր հիշում՝ օրերը մթնեցնում էր, մինչև պատժաժամկետը վերջանա:

Դատապարտյալ ընկերներից մեկին տեսակցության եկած բարեկամուհին գրավել էր Ավետիսի ուշադրությունը: Նա հետաքրքրվել էր, ընկերոջից վերցրել էր աղջկա հասցեն, սկսել էր նամակներ գրել:

Գայանեն պատասխանել էր: Մի օր էլ այցի էր եկել կալանավայր: Ավետիսը կարողացել էր գրավել նրան, գերել նրա սիրտը, խոստումներ էր տվել: Գայանեն հավատացել էր:

Կալանավայրում ամուսնացել էին: Մինչ Ավետիսը պատիժ էր կրում, Գայանեն հղիացել ու ծննդաբերել էր: Երեխան մեկ շաբաթ անց մահացել էր…

1996 թվականի հուլիսի 4-ին Ավետիս Հ.-ն պայմանական վաղաժամկետ՝ 8 ամիս 10 օր շուտ ազատվել էր պատժի կրումից: Գայանեն նորից հղի էր՝ 6 ամսական, ու երազում էր առողջ մանկիկ ունենալու մասին:

Նա չգիտեր, որ Ավետիսը վերջին դատավճռով ճանաչվել էր նաև ալկոհոլիզմով տառապող, պատիժը կրելու ընթացքում հարկադիր բուժում էր ստացել…

Ազատություն դուրս եկած Ավետիսը տուն չուներ: Իսկ Գայանեն ապրում էր քրոջ տանը: Սկզբում Ավետիսը նույնպես Գայանեի քրոջ տանն էր ապրում: Բայց կալանավայրում հարկադիր բուժում ստանալը նրան չէր բուժել ալկոհոլիզմից: Նա հարբում էր, կռիվներ էր սարքում:

Գայանեն առաջարկել էր տուն վարձել ու քրոջ տանից դուրս գալ՝ անհարմար էր զգում, որ քրոջն անհանգստացնում էին, իրենց խնդիրների մեջ էին ներքաշում…

Օգոստոսի 24-ին տեղափոխվել էին նոր վարձած տուն: Հաջորդ օրն Ավետիսը հարբել էր ու այնպես էր ծեծել հղի կնոջը, որ խեղճ կինը զարհուրած՝ խալաթով ու հողաթափերով փախել էր քրոջ տուն:

Երկու օր չէր վերադարձել: Քույրը համոզում էր ընդհանրապես հեռանալ Ավետիսից, կյանքը չվտանգել: Բայց Գայանեն ասում էր, թե սիրում է Ավետիսին, նրան իր օգնությունն է պետք…

Երկու օր շարունակ Գայանեն, ինչքան էլ որ սիրում էր Ավետիսին, անընդհատ կրկնում էր, թե սկսել է վախենալ նրանից: Այնուամենայնիվ, ցանկանալով ընտանիք ունենալ, Գայանեն քրոջից թաքուն ընկերուհուց կոշիկներ ու 50 դրամ էր վերցրել, գնացել էր Ավետիսի կալանավայրային ընկերոջ տուն: Մտածել էր՝ գաղութի ընկերներ են, ընկերոջ ասածն Ավետիսը կլսի, խելքի կգա:

Ընկերոջ տանը Գայանեին առաջարկել էին մնալ: Նա չէր համաձայնել, ասել էր. «Չէ, երկու օր տանը չեմ եղել: Ավետիսը սոված կլինի»:

«Էս գազանի մասին էր անհանգստանում խեղճ աղջիկը»,- դատարանում ասաց Ավետիսի կալանավայրային ընկերը՝ նայելով ամբաստանյալի աթոռին նստածին:

Օգոստոսի 28-ի երեկոն էր: Ընկերը տուն էր տարել Գայանեին: Ավետիսը նորից խմած էր՝ աչքերը՝ կարմրած-ուռած: Բայց նա լավ գիտեր՝ ում հետ ինչպես խոսի:

Դատարանում ընկերն ասել էր. «Էս գազանը ինձ հանգստացրեց, համոզեց, թե ամեն բան լավ կլինի: Հետո ճոխ ձևով համբուրեց Գայանեին: Ես էլ հավատացի…»:

Ընկերոջը ճանապարհելուց հետո Ավետիսը սկսել էր վայրագությունը: Նա ծեծել էր Գայանեին, խեղդել ու կիսամերկ ցած էր նետել երրորդ հարկից: Յոթ ամսական հղի կնոջը…

Դատարանում Ավետիսը սկզբում իրեն մեղավոր չճանաչեց: Լսեց բոլորին՝ մեկը չկար, որ նրա մասին դրական բան ասի: Պաշտպանը նրան զգուշացրեց, որ գոնե իրեն մեղավոր ճանաչի, դա անպայման կազդի պատժի վրա…

Ավետիսը վերջում հայտարարեց, թե ասելիք ունի: Սկսեց խոսել. «Դե, հարբածը ուրիշ ա, խմածը՝ ուրիշ… Ես խմած էի… Էրկու գիշեր չէի քնել, անհանգստացել էի… Որ էդ չափի ասում են՝ ծեծի մասին, չափազանցնում են… Մի էրկու հատ թափով խփեի՝ չէր դիմանա… Շատ-շատ՝ մի հատ չափալախ եմ խփել… Ես ուզում էի բոլորին լսեմ ու հետո ճիշտն ասեմ: Ճիշտն էն ա, որ Գայանեն ուզում էր գնալ, իսկ ես չէի ուզում նրան բաց թողնեմ: Ինքն ինձ համար շատ լավն ա էղել… Բայց դե՝ ներվային դրություն, պլյուս՝ էրկու բաժակ խմիչք… Էդպես էլ կա… Թե՛ իմ, թե՛ իր մեջ ոնց որ սատանա մտներ… Հարցրի՝ որտե՞ղ ա էղել: Վերջին ժամանակներս խանդի տեսարաններ էին լինում: Շորերը սկսեց հավաքել: Հարցրի՝ եթե մի անգամ էլ ղալմաղալ անենք, ո՞ւմ մոտ ես գնալու, քանի՞ օրով ես անհետանալու… Հարցրի՝ կարողա՞ էրեխեն էլ ինձանից չի: Ասեց՝ քո ի՞նչ գործն ա… Ինքն էլ էր ջղայնացած: Վազեց բալկոնի կողմը, կախվավ ցած… Ես մազերից եմ բռնել, չեմ խեղդել… Չգիտեմ՝ ինչ կատարվավ, չեմ հիշում, չեմ էլ ուզում հիշեմ… Ու ցած ընկավ… Կամ՝ գցեցի… Իմ հիշելով՝ մազերից եմ բռնել… Կարող ա կոկորդից էլ բռնած լինեմ… Շոկի մեջ էի… Կարող ա բկից բռնել եմ, նա էլ խեղդվել ա… Կարող ա՝ բարձրացրել ու ցած եմ գցել… երրորդ հարկից… Մինչև գցելը, հա, խփել եմ: Ձեռով: Ցած գցելուց հետո անմիջապես իջել եմ… Զգացի՝ մահացել ա… Շոկի մեջ էի… Վախենալով՝ թողել-գնացել եմ…»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։