Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ Մխիթարյան
uncategorized

Քաղաքական դիրքավորումներն ընտրություններից առաջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը

– Պարոն Քոչարյան, կուսակցություններն այսօր իրենց ինչպե՞ս են դրսևորում, չհայտարարված ընտրարշավը սկսվա՞ծ է:

– Ընտրարշավը վաղուց է սկսվել: Ընդ որում, ընտրական համակարգն այնպիսին է, որ կուսակցություններն ավելի շատ պայքարելու են իրենց ներսում, քան միմյանց դեմ:
Մասնավորապես Հանրապետական կուսակցությունում ընթանում է պայքար` ցուցակի համար առանձին և ռեյտինգային տեղերի համար առանձին: Իսկ ընդդիմադիր կուսակցությունները պայքարում են ոչ թե Հանրապետականի, այլ միմյանց դեմ:

– Այսպիսի դրսևորումները բնակա՞ն են:

– Բնական են: Որովհետև բոլոր փորձառու քաղաքական գործիչները, ես նկատի ունեմ առավելապես ընդդիմադիր հատվածին, շատ լավ հասկանում են, որ Հանրապետական կուսակցությունը, այսպես թե այնպես, ունի իր որոշակի ձայնը: Եվ նրանից իրենք չեն կարող ձայն տանել: Իրենց ձայների համար պետք է պայքարեն սեփական էլեկտորատի, կամ որ նույնն է՝ ընդդիմադիր էլեկտորատի մեջ: Եվ սա բնական պայքար է, որ միշտ է տեղի ունեցել:

– Իսկ նոր դաշինքներ ուրվագծվո՞ւմ են:

– Դե, արդեն մեկը կա: Կլինի դաշինք նաև Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Կարծում եմ, կմտնեն Վարդան Օսկանյանի, Վիկտոր Դալլաքյանի գլխավորած ուժերը, Դեմոկրատական կուսակցությունը:
Իսկ եթե Գագիկ Ծառուկյանը հայտարարի, որ մտնում է քաղաքականություն, մի դաշինք էլ իր շուրջ կձևավորվի: Նա չի մտնի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեջ: Կլինի վերկուսակցական դաշինքի ղեկավար:

– Այդ դեպքում կխառնվե՞ն քաղաքական մասնակիցների խաղաքարտերը:

– Բոլորն այսօր սպասում են հատկապես Գագիկ Ծառուկյանի խոսքին: Որովհետև անկախ այն բանից, թե ով ինչպես է վերաբերվում նրան, օբյեկտիվ իրավիճակն այլ է. նա ունի որոշակի էլեկտորատ: Եթե մասնակցում է ընտրություններին, այդ էլեկտորատն իրենն է, իսկ եթե չի մասնակցում, նույն էլեկտորատի համար պայքարում են մյուս բոլոր ուժերը:

– Իհարկե, դեռ երկու ամիս կա ընտրություններին, բայց այսօրվա տվյալներով ինչպե՞ս եք գնահատում կուսակցությունների հնարավորությունները:

– Այսօրվա տվյալներով ռեալ անցողիկ են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և այն դաշինքը կամ քաղաքական ուժը, որը կղեկավարի Գագիկ Ծառուկյանը: Եթե, իհարկե, վերջինս որոշի մասնակցել ընտրություններին: Մնացած բոլոր քաղաքական ուժերը սահմանային վիճակում են: Չկա այնպիսի ուժ, որ վստահ լինի իր հաղթանակի մեջ:
Դա ցույց տվեցին նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Այստեղ ինձ հետ կարող է վիճել ՕԵԿ–ը, թե անցել ենք Վանաձորում և Գյումրիում: Բայց նկատենք, որ Երևանում նա ձայն չունի. ավագանու ընտրություններում չանցավ ընդհանրապես: Մի նկատառում ևս. եթե նշում ենք, որ Հանրապետականը կանցնի, նրանից չէ, որ ժողովուրդը քաղաքական համակրանք ունի նրա նկատմամբ: Պարզապես այս կուսակցությունը կանցնի իր անհամար ռեսուրսների շնորհիվ:

– Ալյուրի ու շաքարավազի գները բարձրացան: Դա կապվա՞ծ է ընտրությունների հետ:

– Ես տնտեսագետ չեմ, բայց կարող եմ ենթադրություն անել, որ դա այդքան ընտրությունների հետ չէ, որ կապված է: Այլ պայմանավորված է այն հանգամանքով, որ մաքսային–հարկային համակարգում փորձում են քայլեր իրականացնել օրենքի տառին համապատասխան: Այս պարագայում` ստվերից հանել Սամվել Ալեքսանյանին: Որովհետև գաղտնիք չէ, որ ալյուրի և շաքարավազի ներկրման դաշտում մենաշնորհ ունի: Իսկ եթե գալիս է հարկային դաշտ, պետք է վճարի սահմանված հարկերը, և ըստ այդմ էլ ապրանքների գները բարձրացնի:

– Այսինքն` եթե հարկերը պետք է վճարի, ապա ընտրությունները չպետք է ֆինանսավորի: Իհարկե, ես նկատի ունեմ ապօրինի ֆինանսավորումը:

– Չի կարող չֆինանսավորել: Նա այդքան հնարավորություն չունի, որպեսզի ընտրությունները չֆինանսավորի: Բոլոր օլիգարխները կֆինանսավորեն ընտրությունները:

– Այսինքն` էլի դարձ ի շրջանս յուր. ինչպես եղել է մեր հազար տարվա ընտրությունների ժամանակ:

– Այս հարցում, կարծում եմ, մեղավոր են բոլորը, այդ թվում և էլեկտորատը, որի մի ստվար զանգված չի սպասում այն բանին, որ քաղաքական ինչ–որ ուժի ներկայացուցիչ դուրս գա փողոց ու գաղափարական խոսակցություն վարի: Էլեկտորատի 90%–ը միանշանակ անհաղորդ է գաղափարներին: Նա հարցնում է` փող ֆռալո՞ւ է, թե՝ չէ: Սա է փաստը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: