18-ամյա երիտասարդը կասկածվում է խանութում կատարված գողության մեջ
Ոստիկանության ծառայություն հունվարի 15-ին զանգահարել է մի քաղաքացի և հայտնել, որ իր խանութում գողություն է կատարվել: Ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայրում արձանագրել է, որ անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են խանութի դուռը, մտել ներս և դրամարկղից հափշտակել գումար. տարածքի խցիկները ֆիքսել էին կատարվածը:
Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները իրականացրին անհրաժեշտ գործողությունները հանցագործությունը տաք հետքերով բացահայտելու ուղղությամբ:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Երևանի բնակիչ 18-ամյա Վարդան Մովսիսյանը: Հաղորդումը ստանալուց 40 րոպե անց նա հայտնաբերվել էր Հարավ-արևմտյան թաղամասում և գողությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկվել Ոստիկանության կենտրոնական բաժին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Վարդան Մովսիսյանը ներկայացվել է Քննչական մարմին և ստորագրությամբ բաց է թողնվել: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած մյուս անձին հայտնաբերելու ուղղությամբ: