Սարատովի մարզում շունը հրացանից կրակել է որսորդի վրա
Սարատովի մարզի Կրասնոկուտսկի շրջանում որսի ժամանակ տղամարդ է մահացել, հայտնում է «Ռեգիոն 64» պորտալը:
Ըստ պարբերականի՝ 64-ամյա տեղի բնակիչ ավտոմեքենայի բեռնախցիկից բաց է թողել իր երկու շներին: Կենդանիները սկսել են խաղալ, և նրանցից մեկի թաթը դիպչել է մոտակայքում դրված TOZ-34 որսորդական հրացանի ձգանին: Հրացանը ուղղված էր հենց տղամարդու փորին:
Սարատովցուն հրազենային վնասվածքով հիվանդանոց են հասցրել: Մոտ մեկ ժամ անց տղամարդը մահացել է: Իրավապահ մարմինները պարզում են միջադեպի հանգամանքները: