Արմեն Ջիգարխանյանի վիճակը վատացել է
Հունվարի 17-ին Արմեն Ջիգարխանյանը ուժեղ թուլություն է զգացել: Նա ամբողջ օրն անցկացրել է աշխատավայրում՝ թատրոնում, սակայն երեկոյան տկարություն է զգացել, և դերասանի մտերիմ ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը, որոշել է ռիսկի չդիմել և շտապօգնություն կանչել: Բժիշկները որոշել են նրան տեղափոխել Պիրոգովի անվան հիվանդանոց՝ «հիպերտոնիկ ճգնաժամ» նախնական ախտորոշմամբ:
Այս օրերին դերասանը հիվանդանոցում հետազոտվել է, իսկ այսօր բժիշկները որոշել են Արմեն Բորիսովիչին տեղափոխել կարդիոլոգիայի բաժանմունք՝ սրտի աշխատանքը ստուգելու համար: Հաշվի առնելով ուղեկցող հիվանդությունների «փունջը» և դերասանի տարիքը՝ բժիշկները անհրաժեշտ են համարել սրտանոթային համակարգի հետազոտությունը:
Դերասանի ընկերը չի բացառում, որ հիվանդությունը սրվել է այն լուրերից հետո, որոնց համաձայն՝ նա և նրա նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկը, իրականում փաստաթղթերով դեռ ամուսնալուծված չեն, իսկ կինը պնդում է, որ դա չարժե անել: