Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Քաղաքականություն

Վարդևան Գրիգորյան. «Ծառուկյան» դաշինքը երբևէ պոպուլիզմով չի զբաղվել և դրա կարիքը չունի


Կառավարությունը հունվարի 18-ի նիստում մերժեց Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի և Վարդևան Գրիգորյանի ներկայացրած «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Վարչապետ Կարեն Կարապետյանը նախաձեռնությունը որակել էր պոպուլիստական, ու հարցրել, թե արդյո՞ք նախաձեռնության մեջ կա ֆինանսական հաշվարկ: Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն էլ ասել էր, թե հաշվարկ չկա:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը Past.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերոնշյալին, ընդգծեց, որ կառավարությունը մերժողական գործելաոճ է ընտրել:

«Սա առաջին դեպքը չէ, և մերժողական գործելաոճ է դրսևորվում հատկապես այն նախագծերի նկատմամբ, որոնք առնչվում են տնտեսությանը: Վարչապետի այն որակումը, թե նախագիծը պոպուլիստական է, անհիմն է: Տեսեք՝ երբ պատրաստ էր նախագծի, այսպես ասած, կմախքը, երկու ամիս առաջ Գյուղատնտեսության նախարարի հետ պայմանավորվածություն եղավ: Մենք ասացինք՝ Ձեր համապատասխան մասնագետներին ուղարկեք, որ միասին քննարկենք, պատրաստենք նախագիծը, շատ լավ իմանալով նաև կառավարության դիրքորոշումը նման այլ նախագծերի հանդեպ: Երկու վարչության պետեր մեզ հետ մասնակցել են քննարկմանը: Անձամբ ես, և մեր փորձագետները երկու անգամ հանդիպել ենք իրենց հետ: Գյուղատնտեսության փոխնախարարը պետք է համարձակություն ունենար ու ասեր, որ միասին ենք աշխատել: Իրենք պատճառաբանում են, թե Գյուղատնտեսության մասին օրենք են մշակում, և ուզում են այդ մայր օրենքում նույն դրույթները մտցնել: Այդ դեպքում ազնվորեն ասեք այդ մասին, ոչ թե նախագծի հեղինակներին, ընդդիմությանը պոպուլիստներ անվանեք: «Ծառուկյան» դաշինքը երբևէ պոպուլիզմով չի զբաղվել և դրա կարիքը չունի»,-ասաց պատգամավորը:

Վարդևան Գրիգորյանը շեշտեց՝ տնտեսությանն առնչվող ընդդիմության կողմից ներկայացված նախագծերը մերժվում են, բայց այն նախագծերը, որոնք ավելի շատ այս կամ այն օրենքի տեխնիկական մասն են աահովում, անցնում են. «Այն նախագծերը, որոնց ընդունման դեպքում բյուջեից պետք է գումար հատկացվի, մերժում են: ԱԺ անցած քառօրյայի ժամանակ մեր կողմից ներկայացված ևս երկու նախագծեր էին մերժվել»:

Ինչ վերաբերում է կառավարության ներկայացուցիչների կողմից մատնանշած հաշվարկներին, պատգամավորն ասաց. «Եթե իրենց հարկավոր էր այդ հաշվարկը, ապա այն կատարելու պահանջով պետք է դիմեին Ֆինանսների նախարարության իրենց գործընկերներին, որ նրանք էլ հաշվարկները կատարեին ու ներկայացնեին: Իսկ մեր առաջարկածի մեջ որևէ պոպոլիստական բան չկա: Կառավարությունն ամեն տարի որևէ բնական աղետի դեպքում փոխհատուցումներ է անում: Իսկ մենք օրենքով ուզում ենք ամրագրել այդ աջակցությունը: Այո, բնական աղետների դեպքում երբեմն կառավարությունը փոխհատուցման որոշում է կայացնում, բայց դա ինքնագործունեություն է: Իսկ այդ աջակցությունն օրենքով ամրագրելու դեպքում կառավարությունն արդեն պարտավոր է օրենքով այդ փոխհատուցումներն անել: Առանց ամրագրման մարզպետարանները շատ դեպքերում ում ուզում են՝ տալիս են այդ փոխհատուցումը, ում չեն ուզում՝ չեն տալիս: Ես շատ գյուղական համայնքներում եմ եղել, որտեղ պետական այրերը աջակցելու մասին խոստումներ են տվել: Օրինակ՝ խոստացել են սառեցնել այդ տարվա ոռոգման ջրի գումարները: Բայց նույն գյուղացիներն ասում են, որ ոչինչ այդ ուղղությամբ չի արվել: Այսինքն՝ մեկ բան է ինքնագործունեությունը, մեկ ուրիշ բան՝ օրենքով ամրագրված պարտավորությունը»: