4000 դոլարի նվիրատվություն՝ ոստիկանության կրթահամալիրի պետ Վարյանին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԿԱ ոստիկանության կրթահամալիրի (գլխավոր վարչության) պետ Հովհաննես Վարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Վարյանի հայտարարագրում շարժական կամ անշարժ գույքի վերաբերյալ տեղեկություններ չկան, միայն հայտնի է, որ նրա բանկային հաշվին պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ եղել է 7 միլիոն դրամ ու 15 հազար 500 ամերիկյան դոլար գումար:
Ոստիկանության կրթահամալիրի պետն իր եկամուտները նույնպես հայտարարագրել է, որոնք կազմել են 2 միլիոն 239 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից: Բացի այս ունեցել է նաև արտարժույթով եկամուտ՝ 4000 ամերիկյան դոլարի չափով: Ի դեպ այդ գումարը նա ստացել է որպես նվիրատվություն:
Նշենք, որ Վարյանը 2011 թ. մայիսից է զբաղեցնում այս պաշտոնը, իսկ մինչ այդ՝ 2009–2011 թթ. եղել է Ոստիկանության ակադեմիայի պետ, դրանից առաջ էլ՝ 2003–2006 թթ., Ոստիկանության պետի տեղակալ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում