Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանք
uncategorized

Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը Արմեն Սարգսյանին լավ ճանաչելով` կարծում է, որ միանշանակ ճիշտ որոշում է կայացրել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը և ուրախ կլինի, եթե առաջարկին համաձայնի և ստանձնի ՀՀ 4–րդ նախագահի պաշտոնը:

«Ինչ վերաբերում է նրա լիազորությունների իրականացմանը, ապա ընթացքը ցույց կտա, թե Արմեն Սարգսյանն ինչպիսի ազդեցություն կունենա ընդհանուր քաղաքական գծի իրականացման վրա և որքանով ինքնուրույն քաղաքականություն կվարի այն լիազորությունների շրջանակներում, որը կտրվի նրան նոր Սահմանադրությամբ»,– ասաց Ա. Սարգսյանը:

Քաղաքական գործիչը նաև համոզված է, որ 4–րդ նախագահի թեկնածուն կարող է արդարացնել բոլորի սպասումները: Քննադատությունների հետ, թե այս ընտրությամբ ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ ՀՀԿ–ն թե՛ կուսակցության, թե՛ երկրի ներսում կադրերի դեֆիցիտ ունի և այդ պատճառով է ամեն անգամ դիմում դրսի հաջողակ ու կայացած մասնագետներին, ՀԴԿ նախագահը համաձայն չէ:

«Արմեն Սարգսյանը դրսի մարդ չի: Նա երևանցի է, այստեղ է ծնվել, մեծացել և այստեղ է կայացել: Կա նաև պատճառը, թե ինչու նա որոշակի ժամանակ դուրս մնաց քաղաքական անցուդարձից: Այնպես որ, ես չեմ կարծում, որ նա դրսից է: Հակառակը, ես կարծում եմ, ամենակարևոր հարցն այն է, թե որքանով ինքն իր ինտելեկտուալ կարողությունները և կապերը կկարողանա ծառայեցնել ի նպաստ մեր երկրի, և որքանով նրա հնարավորությունները չեն սահմանափակվի»,– ասաց Ա. Սարգսյանը:

Քննադատությունները, թե Արմեն Սարգսյանն, այնուամենայնիվ, խարիզմատիկ կերպար չէ և վարչապետ աշխատած տարիներից էլ նա հանրության հիշողության մեջ մնացել է որպես կիրթ, հավասարակշռված, բայց ոչ ուժեղ կերպար, Ա. Սարգսյանը սխալ է համարում:

«Միանշանակ կարող եմ ասել, որ հիմա գուցե շատերին հարմար է նման բաներ ասելը, սակայն ես հավաստիացնում եմ, որ նա ամենևին էլ թույլ կերպար չի եղել»,– ասաց Ա. Սարգսյանը:

Անդրադառնալով այն քննադատություններին, թե նախագահի թեկնածուն Ամուլսարի հանքավայրը շահագործող ընկերության փայատերերից է: Այսինքն, ստացվում է, որ անմիջականորեն կապված է Հայաստանին էկոլոգիական վտանգի առջև կանգնեցնող ընկերության հետ, ինչը նույնպես մտահոգիչ կարող է լինել, և նրա նշանակմամբ, վաղը–մյուս օրը ողջ Հայաստանը կվերածվի պոչամբարներով հարուստ երկրի, Ա. Սարգսյանն ասաց.

«Նա երկար տարիներ է բիզնեսով զբաղվում և տարբեր ընկերություններում տնօրենների խորհրդի անդամ է: Ես չգիտեմ` նա Ամուլսարի հանքավայրը շահագործող ընկերության հետ կապ ունի, թե ոչ, բայց գիտեմ մեկ բան, որ ի վնաս Հայաստանի նա երբեք ոչինչ չի անի: Ես դրանում համոզված եմ, և չեմ կարծում, որ կա այնպիսի մի շահ, որը կարող է նրան ստիպել նման բան անել: Արմեն Սարգսյանը բավականին կիրթ, ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել: Դա բացառվում է, քանի որ նրա ինտելեկտը և ներքին կուլտուրան թույլ չի տա, որ նա այդպիսի քայլեր անի: Խնդրում եմ` ինձ ճիշտ հասկացեք, բայց ժամանակին, երբ ասում էինք, որ Երևանում ընդամենը շենքի մի մուտքի չափ երևանցի է մնացել, ապա այդ «մուտքում» Արմեն Սարգսյանն անպայման տեղ ունի: Իսկ այն մարդիկ, ովքեր և՛ քաղաքի ավանդույթները լավ գիտեն, և՛ քաղաքի գինը լավ գիտեն, և՛ երկրի ու ժողովրդի խնդիրներին են ծանոթ, նրանցից չարժե վատ բան սպասել: Այնպես որ, եկեք սպասենք և տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Ես մաղթում եմ, որ նա միայն հաջողություն ունենա»:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում