3 միլիոն դրամ փոխառություն կրթահամալիրի ֆակուլտետի պետի կողմից. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԿԱ Ոստիկանության կրթահամալիրի (գլխավոր վարչության) Ակադեմիայի (վարչության իրավունքով) իրավագիտության ֆակուլտետի պետ Մանուկ Մուրադյանը ավելի քան 3 միլիոն դրամ գումար է փոխառությունների տեսքով հանձնել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում:
Մուրադյանը հայտարարագրել է 3 միլիոն 243 հազար դրամ փոխառություններ և 2 միլիոն դրամ գումար իր բանկային հաշվի վրա: Ունի երկու անշարժ և մեկ շարժական գույք՝ առանձնատուն, հողին ամրակայված այլ անշարժ գույք ու «MERCEDES–BENZ C240 4 MATIC» մակնիշի ավտոմեքենա:
Եկամուտները կազմել են 2 միլիոն 571 հազար դրամ, որից 173 հազար դրամը նշված է որպես այլ եկամուտներ, իսկ մնացածը երեքը տարբեր աշխատավարձերի հանրագումար է:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում