Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Քաղաքականություն

ԱՎԾ տոկոսներն ու Վաչե Գաբրիելյանի «երգերը» . «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ–ում կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ պատգամավորների մեծ մասին հետաքրքրում էր, թե ինչպես է պատահում, որ հունվարից հետո սննդամթերքն ակնհայտորեն թանկացել է և նույնիսկ որոշ սննդամթերքների գինը մոտ 50%–ով ավելացել է, սակայն ԱՎԾ–ի հաշվարկներով հանրապետությունում գնաճը կազմում է ընդամենը 2,8%:

Եվ չնայած պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սոխի ու սխտորի գների նվազման օրինակով փորձեց տպավորիչ ներկայացնել, թե ինչպես է ստացվում, որ ԱՎԾ–ի՝ գնաճի թվերը միշտ փոքր են ստացվում,սակայն փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը համբերատար, նույն հռետորաբանությամբ փորձեց բացատրել, որ դա ԱՎԾ–ի հաշվարկի մեթոդոլոգիայի արդյունք է:

Այնուամենայնիվ, նկատենք, որ սա հերթական զավեշտն էր, որով իշխանությունները փորձեցին լռեցնել հասարակությանը:

Բայց, անկեղծ ասած, սովորական քաղաքացուն ամենևին էլ հետաքրքիր չէ, թե ԱՎԾ–ն ինչ մեթոդաբանությամբ է թվերը հաշվում և արդյունքում՝ թղթի վրա քանի տոկոսանոց արդյունք է ստանում: Հետաքրքիր է միայն այն, որ Հայաստանը թղթի վրա և Հայաստանն իրական կյանքում այնքան հեռու են իրարից, ինչքան Հյուսիսային բևեռը՝ Հարավայինից:

Եվ ինչ եք կարծում, փոխվարչապետի կողմից թվերի ու տոկոսների ստացման մեխանիզմների «գիտական» բացատրության ժամանակ քանի՞ մարդ հավատաց նրան, երբ իրական կյանքը բոլորովին այլ հաշվարկներով է ընթանում և փաստացի ամսվա կեսից հետո հասարակության ստվար մասը դատարկ գրպանով է իր կյանքը մաշում:

Ու եթե նախկինում պարզապես ծիծաղելի էր թվում իշխանավորների այդօրինակ մեկնաբանությունները, ապա հիմա վաղուց արդեն պարզ է, որ նրանք այնքան են կտրվել իրականությունից, որ իրենց թվում է, թե ուր որ է դառնալու ենք Շվեյցարիայի նման բարեկեցիկ երկիր:

Այս ամենում, սակայն, զավեշտալին այն է, որ անգամ բարձրաստիճան պաշտոնյաները չեն հավատում իրենց ասածին: Ուր մնաց, որ սովորական քաղաքացիները հավատան: Չինովնիկներն էլ գիտեն, որ պատգամավորները ինչ սուր սոցիալական հարց էլ որ բարձրացնեն, իրենք ընդամենը մի հեքիաթով տակից դուրս կգան:

Այդպես էր երեկ, այդպես է այսօր, այդպես կլինի նաև վաղը, քանի որ երկիրն անկառավարելի իրավիճակի հասցնող նախկին իշխանավորներն էլ նույն առոգանությամբ ու ոճով, ուրախ ու երջանիկ մոտենում էին ԱԺ ամբիոնին, ինչ–որ բան ասում, լավ իմանալով, որ երկիրը հստակ քայլերով գլորվում է դեպի ձորը:

Վաչե Գաբրիելյանը, ով այսօր հանդարտությամբ «բացատրում» էր երկրում աղքատության և գնաճի ԱՎԾ–ի՝ «ստացած» ցածր տոկոսների պատմությունը, ֆինանսների նախարար աշխատած տարիներին նույն ոճով ու հանգստությամբ բացատրում էր, թե տարածաշրջանում ինչքան կայուն ու զարգացող տնտեսություն ունեցող երկիր ենք ու ինչքան խելամտորեն ու հմտորեն ենք կարողանում կառավարել երկրի փողերը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում