Արտակարգ դեպք Տավուշի մարզում. ադրբեջանական մարտական հենակետից արձակված կրակոցի հետևանքով ՊՆ 30-ամյա ծառայողը վիրավորվել է
Shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հայտնել են, որ «աջ ազդրի վերին երրորդականի հրազենային-գնդակային վիրավորում» մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ՝ 30-ամյա Ադիբեկ Միկոյանն է, ով հրազենային վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 13։00-ի սահմաններում Կոթի-Բարեկամավան շրջանի մարտական դիրքում ադրբեջանական կողմից արձակված կրակոցի հետևանքով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում