Խալաթյանի՝ 8 միլիոնը գերազանցող ոսկյա զարդերն ու 350 հազար ԱՄՆ դոլարը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ Արա Խալաթյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Խալաթյանի հայտարարագիրը այնքան էլ ծավալուն չէ, սակայն այն բավական հետաքրքիր տվյալներ է պարունակում: Նախևառաջ նրան է պատկանում բավական թանկարժեք՝ «LEXUS GX 470» մակնիշի ավտոմեքենա: Հայտարարագրի մյուս գրավիչ կետը ոսկյա զարդերի առկայությունն է, որոնք միասին գերազանցում են 8 միլիոն դրամը: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, կարելի է ասել, որ բավական ահռելի թիվ են կազմել, այն է՝ 340 հազար ամերիկյան դոլար ու 8 միլիոն 500 հազար դրամ: Եկամուտներն էլ կազմել են 3 միլիոն 767 հազար դրամ ու ստացվել 1 միլիոն 767 հազար դրամ աշխատավարձից ու 2 միլիոն դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում