Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պարո՛ն Թունյան, ինչո՞ւ Ձեր կառավարման ժամանակ ՀՀ տնտեսությունն ամենամեծ կախման մեջ հայտնվեց ՌԴ-ից. Հայկ Ֆարմանյան Եթե ապօրինաբար խլվում է մասնավոր սեփականությունը, բացասաբար է ազդում օտարերկրյա ներդրումների վրա Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ ԱմալյանԱզատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք ՉալաբյանինԻնչո՞ւ Հայաստանը չճանաչեց Արցախը. գեներալը դեռևս 2 տարի առաջ խոսել է այն հարցի մասինՌուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտնաբերվելՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովԵս թուրքագետ եմ, եղել եմ Թուրքիայում` իմ սեփական ֆինանսական միջոցներով, հինգ օրով, և գիտե՞ք` նպատակս որն էր. Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջը. Արեգա ՀովսեփյանՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումՊետական մրցույթների մասնակիցների առջև դրվում են անհամաչափ ու ոչ մրցակցային պահանջներ. Լիանա ՄանուկյանԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումՀայաստանը գնում է էներգետիկ կախվածության․ Ալիևը արդեն որոշում է մեր ատոմակայանի ապագան. Էդմոն ՄարուքյանԴուք ինչպե՞ս եք որոշելու՝ սփյուռքի ո՞ր կառույցն է պետականամետ, որն իշխանամե՞տ է. Լենա ՄաթևոսյանՌուբեն Վարդանյանի մոտ նախկինում աշխատած Խանդանյանը հրաժարվեց պատասխանել նրա մասին Ավետիսյանի հարցինԽաղաղության համաձայնագիրը պետք է ունենա միջազգային երաշխավորում․ Անդրանիկ Գևորգյանը՝ ԽանդանյանինԴուք աշխատել եք Ռուբեն Վարդանյանի կազմակերպությունում. Շիրազ Մանուկյանը՝ ԽանդանյանինԱյսօր հայ տնտեսվարողները կանգնած են լուրջ խնդրի առաջ. Մարիաննա Ղահրամանյանը՝ ԽանդանյանինԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՀայաստանում աղքատ չեն համարվում 54 000 դրամ ունեցողները. դարձրե՛ք 27000, թվերը կլավանան. ՖարմանյանՖինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBankԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՍո՜ւս նստեք տեղներդ, միլիոններ եք ծախսում․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ինՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներՏենդերների բողոքարկման 20 000-անոց տուրքը դարձավ 10 միլիոն. էլ կբողոքարկե՞ն. Հասմիկ ԵնգոյանՄամիկոն Ասլանյանի կոշտ ելույթն ԱԺ ամբիոնիցԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՅուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանԵրբ խոշոր արդյունաբերությունը դառնում է տարածաշրջանի զարգացման շարժիչ․ ԶՊՄԿ-ի օրինակը Մեր ավագ սերունդն իր վաստակած հանգիստը պետք է ապրի արժանապատիվ. Հրայր ԿամենդատյանՊետք է համախմբվենք և միասնական ճակատով պայքարենք բոլոր քաղբանտարկյալների համար. Ժաննա ԱլեքսանյանՄենք պետք է ամեն գնով պայքարենք մեր բոլոր քաղբանտարկյալների ազատության համար. Արմեն ՄանվելյանԽոսքի ազատությունը մեր երկրում այսօր շղթայված է հենց իշխանությունների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱմփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց՝ դեպի հայկական ապրանքների արտահանման խնդրի շուրջ Փաշինյանի խոսակցությունը ՌԴ հետ չի ստացվում. Ղահրամանյան Ես մտքով տեղափոխվեցի 2008 թվական, Ազատության հրապարակ, որտեղ լսվում էր հետևյալ բացականչությունը` Մանվե՜լ, Մանվե՜լ. Էդգար ՂազարյանUcom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Կոդեքս» փաստաբանական գրասենյակը դատարանում հաղթանակ է գրանցել․ պատասխանողից կբռնագանձվի 770 հազար դրամ. Սոսե ՉանդոյանTrina Solar-ը սահմանել է համաշխարհային ռեկորդ տանդեմային արևային վահանակի արդյունավետության համար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ
uncategorized

Թևան Պողոսյանը կառչած չէ պատգամավորական աթոռից և իր կյանքն առանց դրա էլ է պատկերացնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառման մեջ նշել էր, որ պատրաստ է օգտակար լինել բոլոր քաղաքական կուսակցություններին, բայց այդպես էլ չէր մանրամասնել, թե հատկապես որ կուսակցությունների մասին է խոսքը:
«Երբ կլինեն կուսակցությունների ծրագրերը և այդ ծրագրերի շուրջ քննարկումներ կկազմակերպվեն, այդ ժամանակ էլ ավելի տեսանելի կլինի, թե համագործակցությունն ում հետ է ավելի նպատակահարմար»,– պատասխանելով «Փաստի» հարցին ասաց Թ. Պողոսյանը:
Նա նաև նշեց, որ այս պահին դեռ համագործակցության որևէ առաջարկ չկա, բայց կարծում է, որ այն դեռ կլինի: Ի դեպ, Թ. Պողոսյանի համար ավելի նախընտրելի տարբերակ է փորձագիտական գործունեությունը շարունակելը, քան այս կամ այն կուսակցությանն անդամակցելը: Իսկ առանց դրա էլ նոր «Ընտրական օրենսգրքով» հնարավոր չէ մասնակցել ընտրություններին:
Ու չնայած վերջին մոտ հինգ տարվա իր պատգամավորական գործունեության արդյունքում Թ. Պողոսյանին հաջողվել է նոր նշաձող սահմանել և ընդունվել քաղաքացիական հասարակության և քաղաքական կուսակցությունների կողմից, սակայն պատգամավորի կարծիքով դա միակ հարթակը չէ, որտեղ կարելի է պիտանի գործունեություն ծավալել սեփական երկրի զարգացմանը նպաստելու համար:
«Եթե կան մարդիկ, ովքեր իրենց կյանքը չեն պատկերացնում առանց պատգամավորական աթոռի, ապա ես ավելի ազատ մարդ եմ և երկրի համար օգտակար աշխատանք կատարելը չեմ պայմանավորում պատգամավորական աթոռով»,– ասում է Թ. Պողոսյանը:
Պատգամավորը ցանկություն չունի անդամակցել որևէ կուսակցության նաև այն պատճառով, որ ամբողջությամբ չի կիսում ոչ մեկի գաղափարախոսությունը: Իսկ այն կիսով չափ ընդունելով այս կամ այն կուսակցության անդամ դառնալը, նրա կարծիքով, տեխնիկական մոտեցում ցուցաբերելուն է նման:
Խոսելով «Ժառանգություն» կուսակցության հետ հետագա համագործակցության հնարավորության մասին` Թևան Պողոսյանն ասաց, որ նախկինում կուսակցության կողմից հրավիրվել էր որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ և մինչև պատգամավորական պարտականությունների ավարտը պետք է այդպիսի առաքելությամբ հանդես գա:
«Կգա նոր փուլ սկսելու ժամանակը, այդ ժամանակ կմտածեմ, բայց համամիտ չեմ այն կարծիքին, որ քաղհասարակությունն ավելի քիչ լծակներ ու հնարավորություններ ունի իշխանությունների գործունեության վրա ճնշում գործադրելու համար: Ինչ վերաբերում է կուսակցությունների կողմից առաջարկած ծրագրերին, ապա դրանք պետք է կյանքի կոչվեն, և ոչ թե ընտրությունների ավարտից հետո մոռացվեն: Եվ կարծում եմ կգա ժամանակը, երբ մարդիկ դա կհասկանան»,– ասում է Թևան Պողոսյանը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը զերծ մնաց այդ կուսակցությունում տեղի ունեցող խմորումների մասին խոսել` նշելով, որ ինքն այդ կուսակցության անդամ չէ և երկու տարի է նույնիսկ չի մասնակցում կուսակցական նիստերին, իսկ «Ժառանգության» մասին իր տեղեկություններն այնքան են, որքան հրապարակվել կամ հրապարակվում են մամուլում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: