Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառեր
uncategorized

Անգործությունը ցուցադրական շղարշով ծածկելու մեթոդներն այլևս չեն աշխատում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» զրուցակիցն է աշխարհագրագետ, «Հայկական բնապահպանական ճակատի» անդամ Լևոն Գալստյանը

– Կարո՞ղ ենք ասել, որ վերջին տարիներին մեր հասարակությունն ավելի գիտակից է դարձել և սկսել է ավելի ակտիվ պայքարել բնության, շրջակա միջավայրի պահպանության համար։

– Հայաստանի ժողովուրդը այս տարիների ընթացքում բնապահպանական խնդիրների վերաբերյալ որոշակի ինֆորմացիա ստացել է հիմնականում ԶԼՄ–ներից, ՀԿ–ներից և այլ քաղաքացիական խմբերից, որոնք այդ խնդիրները լուսաբանել են։ Պետական կառավարման համակարգի նկատմամբ եղել է 0 վստահություն կամ 0–ին մոտ վստահություն, և որքան էլ փորձեն տարբեր մարդիկ կամ ինչ–որ պետական պաշտոնյաներ խոսել, թե իրենց որոշակի գործունեության շնորհիվ արդյունքների են հասել, դա կլինի ընդամենն իրենց բարի ցանկությունը։ Դա է ամբողջ խնդիրը։ Ու քանի դեռ իրենք չեն հասկանում, որ իրենց նկատմամբ 0 վստահություն կա, խոսքն իրական վստահության մասին է, փոփոխություն ակնկալելը շատ բարդ է։

Ժողովուրդը որոշ բաներ հասկացել է, որոշ բաներ գիտակցել, դրա համար որոշակի դիմադրության օջախներ, խոսքեր, քննադատություն ու կամք կա տեղաբնակների կողմից տարբեր ծրագրերի նկատմամբ, որոնք վտանգ են ներկայացնում բնական միջավայրի համար, եղել են ու, ինձ թվում է, կլինեն ավելի շատ հետագայում։

Իսկ մնացած հեքիաթները, շոուները, հանձնարարականները, նախարարին կից խորհուրդները և այլ բաները ես չեմ ցանկանում ասել, թե ինչ են։ Բոլորը շատ լավ գիտեն, թե ինչ են։ Դրանք անգործությունը տարիներ շարունակ ցուցադրական շղարշով ծածկելու մեթոդներ են, որոնք արդեն չեն աշխատում։ Դարը փոխվել է, ինֆորմացիան ուրիշ է, և մարդիկ հասկանում են, թե որ ինֆորմացիային վստահեն, որ կառույցին վստահեն, որին՝ ոչ։

Այսօր ժողովրդի՝ պետական համակարգի նկատմամբ վստահությունը 0–ին մոտ է, բացի իրենց թիմակիցներից և կուսակիցներից։

– Այսօր էլեկտրոնային տարբերակով մարդիկ ավելի հեշտ ու արագ կարող են իմանալ իրականում ինչ է տեղի ունեցել։ Դա օգնո՞ւմ է կողմնորոշվել այս կամ այն հարցում և ճիշտ դիրքորոշում ունենալ։

– Այո, իհարկե։ Բոլոր հնարավոր և անհնար խնդիրների բացահայտումները եղել են գրեթե բացառապես հանրության կողմից։ Դրանք բոլորը բարձրաձայնվել են հանրության կողմից։ Եվ այդ խնդիրները «լուծում են ստանում» միայն այն դեպքում, երբ կա որոշակի ցանկություն, սակայն դրանց նպատակը կրկին շատ հարցականներ է պարունակում։ Փոխվել է կառավարությունը, փոխվել են խաղացողները, կատարվում է դերերի, «փայերի» վերաբաշխում։ Ոչ մի լուրջ քայլ, բացի հանձնարարականներից ու որոշումներից, չի արվել վերջին 6–7 տարիների ընթացքում։ Եղել են աչքակապոցիի համար արված գործողություններ՝ մեկ հոգի ծառ կտրող են բռնել, երկու հոգի ձուկ ծախող, իսկ գլխավոր աղտոտողներն ու բնության վնասատուները շարունակում են պաշտոնավարել։

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում