Քննիչը 75 հազար դոլար է հայտարարագրել. Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԱԾ քննչական վարչության քննիչ Լևոն Պողոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Պողոսյանի սեփականությունն է համարվում երկու անշարժ գույք՝ առանձնատուն և բնակարան: Որպես շարժական գույք է հայտարարագրել «HYUNDAI ELANTRA 1.6» մակնիշի ավտոմեքենա:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա՝ հուլիսի 1–ի դրությամբ կազմել են 10 միլիոն դրամ, 15 հազար եվրո ու 38 հազար ամերիկյան դոլար: Տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում էլ ունեցել է 1 միլիոն 973 հազար դրամի եկամուտ, որից 1 միլիոն 613 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 360 հազար դրամը վարձակալության դիմաց ստացված գումար կամ այլ հատուցում:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում