Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ Դավթյան
Վիդեո

Ոչ մի բան հեշտ չի տրվում. Սամվել Ալեքսանյանի դուստր

Սամվել Ալեքսանյանը դուստր Աստղիկ Ալեքսանյանը ղեկավարում է «Ալեքս տեքստիլ» ընկերությունը։ Ներկայացնում ենք նրա՝ «Դե ֆակտո» ամսագրին տված հարցազրույցից մի հատված.

-Տիկի՛ն Ալեքսանյան, Դուք բավականին երիտասարդ եք և չնայած Ձեր տարիքին` մեծ ձեռքբերումներ ունեք` ղեկավարում եք մի ընկերություն, որը հանրապետության մակարդակով առաջատարներից է: Ինչպե՞ս եք կարողանում հասցնել:

-Ես մեծ պատասխանատվությամբ եմ ստանձնել այս գործը: Ինձ վստահել են ոչ միայն իմ ընտանիքի անդամները, այլ շատ ու շատ մարդիկ: Ես պարզապես իրավունք չունեմ նրանց հիասթափեցնելու: Դա ինձ ավելի նպատակասլաց է դարձնում: Ընտանիքս ու ընկերներս են ոգևորում, օգնում: Ամեն մեծ ու փոքր ձեռքբերում ինձ անչափ ուրախացնում է: Դա ուժ է տալիս:

-Մարդու հաջողությունների գրավականներից մեկը, անշուշտ, իր ընտանիքն է, ծնողները: Ինչպիսի՞ դաստիարակություն եք ստացել, ի՞նչ ար ժեքներով են Ձեզ մեծացրել Ձեր ծնողները:

-Ասում են, որ մարդու բնավորության գծերը ծնվում են նրա հետ: Սակայն իմ անձի կայացման գործում մեծ, շա՜տ մեծ է եղել ընտանիքիս դերը: Մեր ընտանիքում բոլորն աշխատասեր են: Դա ժառանգել եմ ծնողներիցս: Ես դա եմ տեսել, այդ միջավայրում եմ մեծացել: Դեռ 11-12 տարեկան էինք, երբ նախատոնական ծանրաբեռնված օրերին մայրս ինձ ու քրոջս տանում էր իր աշխատանքի վայր` իրեն օգնելու: Դե, իհարկե, փոքր էինք, սակայն ինչ- որ բան, անպայման անում էինք, մեր ուժերի չափով օգնում էինք: Ծնողներս մեզ այդպես դաստիարակում էին, որ հասկանանք սեփական քրտինքով վաստակածի գինը, գնահատենք այն, ինչ ստեղծվում է մեր ուժերով, լինենք հետևողական, նպատակասլաց: Ես շնորհակալ եմ ծնողներիս, որ շատ հարցերում ինձ փափուկ բարձերի մեջ չեն մեծացրել: Դա ինձ օգնում է հասկանալ մեր ընկերության յուրաքանչյուր աշխատակցի դժվարությունը: Բացի այդ` թե՛ հայրս, թե՛ մայրս շատ խստապահանջ են: Եվ չնայած մեզ սովորեցնում էին աշխատել, սակայն աշխատանքը պետք է չխանգարեր մեր կրթությանը: Սովորելն էլ մի ուրիշ ու չափազանց կարևոր աշխատանք էր: Նրանք ամեն ինչ արել են, որ մենք լավ կրթություն ստանանք: Այսօր ես դեռ ուսանող եմ, ու պիտի հասցնեմ և՛ աշխատել, և՛ սովորել:

-Ո՞ւմ խորհուրդների կարիքն եք առավել հաճախ զգում և դիմում նրան:

-Վստահ եմ, որ մարդն առանց ընտանիքի թույլ է: Եթե ընտանիքը չաջակցի, մեծ հաջողությունների դժվար է հասնել: Իսկ ամենամեծ աջակցությունը վստահությունն է: Խորհուրդների համար առաջին հերթին ծնողներիս ու ամուսնուս եմ դիմում: Իմ հաջողություններով ուրախացողն ու առաջին քննադատն ամուսինս է: Նա ևս գործարար է ու հայկական սննդի արտադրությամբ է զբաղվում: Լինելով իրավաբան` նա շատ համակարգված ու վերլուծող միտք ունի: Որևէ նոր բան սկսելուց առաջ ամուսնուս հետ քննարկում եմ, թե ինչ ու ինչպես անել: Նա կարողանում է ինձ համար անսպասելի լուծումներ առաջարկել, ավելի արագ է նկատում խնդիրների պատճառները, որոնք երբեմն իմ աչքից վրիպում են: Շատ եմ կարևորում նաև գործ ընկերներիս խորհուրդները: Որոշում կայացնելուց առաջ սիրում եմ լսել տարբեր կարծիքներ:

-Որպես կին` դժվար չէ՞ ղեկավարել այդքան մեծ կոլեկտիվ: Արդյո՞ք կարողանում եք ժամանակ հատկացնել նաև ընտանիքին:

-Ընտանիքն ինձ համար միշտ առաջնային է: Չնայած շատ գործերիս` ես փորձում եմ ժամանակ գտնել ընտանիքիս ու ընկերներիս համար: Մեծ կոլեկտիվը մեծ ընտանիքի նման է` իր հոգսերով ու ձեռքբերումներով: Ցանկացած գործ իր դժվարություններն ունի: Բայց եթե մարդ վախենա դժվարություններից, պետք է ոչինչ չանի: Ու բնավ կարևոր չէ` գործի գլխին կի՞ն, թե՞ տղա մարդ է կանգնած: Ոչ մի բան հեշտ չի տրվում, ուղղակի պետք է շատ աշխատել, լավ պատկերացնել դրա ողջ ծավալը, խորամուխ լինել գործի բոլոր մանրուքների մեջ: Երբեմն պետք է ինչ-որ բաներ զոհել հանուն հաջողության ու մեծ արդյունքների, բայց գործն իր տեղում պետք է լինի, ընտանիքը` իր:

-Ունե՞ք նախընտրած բրենդներ, որոնց հագուստները Ձեր զգեստապահարանում հատուկ տեղ ունեն: Հետևո՞ւմ եք նորաձևության միտումներին:

-Ամեն մի իրադարձություն, միջոցառում կամ իրավիճակ հագուստի իր պահանջն է դնում` «դրես կոդը»: Ուզես, թե` ոչ, պետք է հաշվի նստես դրա հետ: Հատուկ կերպար չունեմ. նախընտրում եմ հանգիստ, չպարտադրող ոճը: Ես հիմնականում ազատ ոճի հագուստ եմ կրում, որ չխանգարի իմ ակտիվ կենսակերպին: Պաշտոնական հագուստ կրում եմ ըստ անհրաժեշտության` միջոցառումների կամ հանդիպումների ժամանակ: Երբեք նախապատվություն չեմ տվել այս կամ այն բրենդին, ընտրել եմ այն, ինչն ինձ դուր է եկել: Դրա համար էլ հիմա արդեն նախընտրում եմ «Ալեքս տեքստիլի» արտադրանքը: Իսկ նորաձևությանը պետք է միշտ հետևել: Ժամանակակից աշխարհում ամեն ինչ արագ է փոխվում ու զարգանում, նորությունները շատ արագ են հայտնվում շուկայում: Եթե մի պահ ուշադրություն չդարձրիր, ետ կմնաս… Այս աշխատանքի մեջ այլ տարբերակ չկա: Չնայած` բոլոր բնագավառներում էլ այդպես է. միշտ պետք է ձեռքը զարկերակին պահել:

-Արդյո՞ք Ձեր ճաշակը, նախասիրությունները «Ալեքս տեքստիլի» արտադրատեսականու ստեղծման գործում դերակատարում ունեն, թե՞ չեք միջամտում դիզայներների աշխատանքին:

-Երևի որոշակի ազդեցություն ունենում եմ, սակայն փորձում եմ դրանք նվազագույնի հասցնել: Ամեն գործ իր վարպետը պետք է անի: Եթե վստահել ես մասնագետիդ, ուրեմն ամեն պայման ու հնարավորություն պիտի ստեղծես, որ նա կարողանա արդյունավետ աշխատել: Որոշ բաներ առաջարկում եմ, սակայն մասնագիտական կարծիքն է գլխավորը: Ճիշտ են ասում` ճաշակին ընկեր չկա: