Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան
uncategorized

Նույն Սուրիկ Խաչատրյանն ընտրություններին աշխատելու է ՀՀԿ–ի համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անպարտ թվացող Սուրիկ Խաչատրյանին գործող կառավարությունը վերջնականապես տապալեց: Սյունիքի մարզպետի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո նախկին մարզպետը օրերս ներկայացրել է նաև դիմում, ըստ որի՝ նա հրաժարվում է Սյունիքի մարզի ՀՀԿ–ի ղեկավար լինելուց, պատճառը՝ ոչ բավարար առողջական վիճակն է: Տվյալ կառույցն այսուհետ կղեկավարի գործող մարզպետ Վահե Հակոբյանը:
ՀՀԿ–ի ներսում կատարվող խմբագրումների և դրանից բխող հետևանքների շուրջ «Փաստը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հետ:

– Պարոն Ալեքսանյան, ՀՀԿ–ի ներսում տեղի են ունենում կարևոր փոփոխություններ, ինչի՞ հետևանք են դրանք ու արդյո՞ք ընտրություններից առաջ ավելի արմատական փոփոխություններ են սպասվում:

– Ե՛վ կուսակցության քաղաքականությունը, և՛ ներկուսակցական կյանքը ընտրություններից առաջ ենթարկվում են փոփոխությունների՝ իրավիճակին համապատասխան: Կուսակցությունը քաղաքականություն է որդեգրել կատարել արմատական փոփոխություններ հենց կուսակցության ներսում: Դա միայն Սյունիքում չէ, փոփոխություններ կլինեն նաև այլ մարզերում:

– Այսպես կոչված արմատական փոփոխությունները կարո՞ղ են խռովության ալիք բարձրացնել ՀՀԿ–ի ներսում: Նկատենք, որ Սուրիկ Խաչատրյանը դեկտեմբերի վերջերին հայտարարում էր, թե կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, սակայն օրեր առաջ հայտարարեց, թե մտքափոխվել է:

– Մարդն ինքը կարող է ցանկություն հայտնել, բայց որոշում կայացնում է կուսակցությունը: Կուսակցությունն է որոշում, թե ում թեկնածությունը պետք է առաջադրվի, այդ որոշումը կարող է ցանկությունների հետ չհամընկնել: Յուրաքանչյուր կուսակցական պարտավոր է ենթարկվել կուսակցության որոշումներին: Կարծում եմ, որ դա խռովության առիթ չի հանդիսանա, քանի որ պարտադիր չէ, որ ցանկությունները համընկնեն որոշումների հետ: Սուրիկ Խաչատրյանն ընտրություններին կմասնակցի որպես ՀՀԿ անդամ: Դժգոհողներ բնականաբար կլինեն, բայց դրանք խռովությունների չեն վերածվի:

– Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ այն անդամներից էր, ով որքան ուզում, այդքան խփում էր մարզում ու ձայներ ապահովում կուսակցության համար, չունե՞ք մտավախություն, որ գալիք ընտրություններին ՀՀԿ–ն զգալի չափով ձայների կորուստ կունենա:

– Այն, որ Սուրիկ Խաչատրյանը կուսակցության համար ինչ–որ դեր խաղացել է, անժխտելի է, բայց դա պայմանավորված չի եղել միայն նրանով: Սյունիքում մենք ունենք հզոր կուսակցական ակտիվ: Չեմ կարծում, որ այդ ձայների ապահովումը միայն Սուրիկ Խաչատրյանի անձով է պայմանավորված: Նույն Սուրիկ Խաչատրյանն ընտրություններին աշխատելու է ՀՀԿ–ի համար, ես այդպես եմ կարծում: Չէի ասի, որ ձայների լուրջ տարբերություն կունենանք:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: