Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըԱլիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱյսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութՇարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԻշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանUcom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցները Որքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա ՄաթևոսյանՆիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա ՅոլյանՈւսուցիչների ժամանակը չի գնահատվում, և ստեղծում են հավելյալ արհեստական նոր խնդիրներ. Աննա ԿոստանյանՄերօրյա կրթական համակարգում ամեն ինչ կրում է ցուցադրական բնույթ. Ատոմ ՄխիթարյանԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Մենք փոփոխությունը կբերենք Սպիտակում. տեսանյութԵվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ» «Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ» Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ» ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԳագիկ Ծառուկյանի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ ընտանիքի խորհրդանշական նախաձեռնությունըԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանՄաֆիոզի առաջարկ է անում Փաշինյանը ընդդիմությանը, վախենում է ընտրությունից, ոտուձեռ է ընկել. Հրայր ԿամենդատյանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԽառը «խփոցիներ» Սևանում, նախընտրական պայքար՝ առանց կանոններիԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԱլիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար ՄելոյանԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
Քաղաքականություն

«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունը՝ ««Զանգեզուրի միջանցքի» բացումը նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի ու թյուրքական աշխարհի համար», հերթական անգամ բացահայտում է Անկարայի և Բաքվի իրական նպատակներն ու հռետորաբանության անփոփոխությունը։

Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը հետևողականորեն և անընդհատ շրջանառության մեջ է պահում հենց «միջանցք» տերմինը։ Մինչ Հայաստանի իշխանությունները տարբեր հարթակներում փորձում են խուսափել այս ձևակերպումից՝ խոսելով «ճանապարհների ապաշրջափակման», «Խաղաղության խաչմերուկի» կամ ԹՐԻՓ (TRIPP) ծրագրի և նմանատիպ այլ բանաձևումների մասին, Անկարան ու Բաքուն ամենաբարձր մակարդակով անգամ չեն փորձում քողարկել իրենց մոտեցումը։ Նրանք շատ լավ գիտակցում են, թե ինչպիսի սուր ու նյարդային արձագանք է առաջացնում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը հայ հասարակության շրջանում, սակայն միտումնավոր և մշտապես կրկնում են այն։

 Այս քաղաքականության հիմքում մի քանի հստակ հաշվարկ կա։ Նախ՝ թուրքական և ադրբեջանական կողմերը փորձում են հայ հասարակության ականջին սովորական դարձնել այդ բառը, բթացնել զգոնությունը և հոգեբանորեն նախապատրաստել հանրությանը իրենց պահանջների իրագործմանը։ Երկրորդ՝ նրանք այդպիսով ցույց են տալիս, որ բացարձակապես չեն հրաժարվել իրենց օրակարգից և հերթական պահանջից՝ Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային տրամաբանությամբ անցում ստանալու հարցում։

Ինչքան էլ Հայաստանի կառավարությունը վստահեցնի, որ խոսքը լինելու է բացառապես Հայաստանի իրավազորության ներքո գտնվող սովորական հաղորդակցական ուղու մասին, և փորձի տարբեր լոզունգներով ու մեղմացված ձևակերպումներով ներկայացնել գործընթացը, իրականությունն այլ է։ Անհնար է, որ նույնիսկ կառավարության կազմում կամ կառավարամերձ շրջանակներում գործող դիվանագետները՝ լավ իմանալով թուրքական պետության և հայերի նկատմամբ թուրք-ադրբեջանական դարավոր քաղաքականությունը, չհասկանան, որ այդ խոստումները պարզապես միֆ են, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի իրական ձգտումը հենց միջանցք ստանալն է։ Նրանք ոչ միայն իրենց հասարակություններին են այս նախագիծը մատուցում որպես «թյուրքական աշխարհը միավորող միջանցք», այլև միջազգային հանրության համար են ամրագրում իրենց քաղաքական հայտը։ Երբ մի կողմը խոսում է «ճանապարհի» մասին, իսկ մյուս կողմը՝ ամենաբարձր ամբիոնից պնդում «միջանցքի» բացման մասին, դա վկայում է ոչ թե տերմինաբանական տարընթերցման, այլ զիջումների շղթան շարունակելու և սեփական օրակարգը պարտադրելու հստակ ռազմավարության մասին։

Ի դեպ, Էրդողանի հայտարարությունից հետո ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և ընդգծել. «Երեկ է հայտարարել՝ Սյունիքի ճանապարհին տալով «միջանցք» եզրույթը։ Անվերջանալի զիջումների վառ օրինակը. ստանում են զիջումն ու անցնում առաջ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում