Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական ուղերձըՀայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է Վրաստանում«Նիկոլն ընդդեմ Նիկոլի» մարտը տեսնում ենք ալիևյան սահմանադրության նախագծում. Արամ ՎարդևանյանՍև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՅունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում Հայաստանի տարածքի մեծ մասը համարվում է ադրբեջանական. Հասմիկ Ենգոյան Ով դարձավ երկրի ղեկավար, նոր սահմանադրություն գրեց. Արշակ ԿարապետյանԱդրբեջանն ու Թուրքիան Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկումով Հայաստանից նոր զիջումների պահանջի դուռն են բացում. Հայկ ՖարմանյանԱնիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաներըՁեր երեխաները ստրուկ են ապրելու այս երկրում, եթե կողմ քվեարկեք այս սահմանադրությանը. Ավետիք Չալաբյան Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Ինչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր Ավետիսյան Հայաստանում ուսուցչի միջին աշխատավարձը բավական ցածր է. Ատոմ ՄխիթարյանԱլիևի թրի տակով Փաշինյանի պես չե՛նք անցնելու․ մեր սերունդներին ալիևյան սահմանադրություն չե՛նք ժառանգելու. Անդրանիկ ԳևորգյանՍիրելի՛ ժողովուրդ, նոր Սահմանադրությունը դու չես գրել, այն թելադրվել է Ալիևի կողմից. Մենուա ՍողոմոնյանՉենք կարող գործել մեր մանդատից դուրս. մեր ընտրողը, չտալով ՔՊ-ին 50+1, մեզ լիազորել է կասեցնել Ալիևյան Սահմանադրությունը. Մարիաննա Ղահրամանյան«Ալիևը մեր փոխարեն որոշում չի կայացնելու․ Հայաստանին պետք չէ նախապայմաններով պարտադրվող Սահմանադրություն». տեսանյութUcom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն էԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ով«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ինԶՊՄԿ-ում տեխնիկական վերազինումը շարունակվում էՍահմանադրությունից հետո հաջորդը կարող է լինել մեր կրոնից և լեզվից հրաժարումը․ Մարիաննա Ղահրամանյան Սահմանադրությունը պետության հիմնարար օրենքն է, ոչ թե իշխանության սեփական քաղաքական խաղերի գործիքը. Հ. Կամենդատյան«70 տարի` նվիրումի ու արարման ճանապարհ. շնորհավո՛ր Ձեր հոբելյանը, Գագիկ Ծառուկյան». Խաչիկ ԱսրյանՄիխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին. Տիգրան Աբրահամյան35 տարեկան Հայաստանի ծննդյան վկայականը Ալիևի պահանջով պատռում են. Մամիկոն ԱսլանյանԱլիևյան սահմանադրությունը և «Չարի վերջը»․ Գոհար ՂումաշյանՄեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային․ թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար․ Հրայր ԿամենդատյանԴատարանները համատարած կալանք են կիրառում, որովհետև գտնվում են քաղաքական ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը նոր սպառնալիքներ է իր հետ բերելու. Արմեն Մանվելյան Դադարենք շտապել պատասխանել բոլոր հարցերին․ Մհեր ԱվետիսյանՈչ ասելով Ալիևի սահմանադրությանը, մենք Հայաստանի ներքին հարցերը լուծելու ենք քաղաքական մեր դաշտի համախմբման միջոցով․ Նարեկ ԿարապետյանԸնդդիմության պատմական որոշումը. ի՞նչ են հուշում անցյալի դասերը2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը
Հասարակություն

Հայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է Վրաստանում

E-Auto ընկերությունն ընդլայնում է իր գործունեությունը տարածաշրջանում՝ դառնալով HONGQI ավտոմեքենաների միակ պաշտոնական ներկայացուցիչը նաև Վրաստանում։ Թբիլիսիում բացվել է բրենդի պաշտոնական ցուցասրահը՝ ազդարարելով ընկերության տարածաշրջանային էքսպանսիայի նոր փուլը։ 

Այս ընդլայնման հիմքում Հայաստանում հաջողությամբ ներդրված բիզնես մոդելն է, որն առաջնահերթություն է տալիս հաճախորդի վստահությանը, բարձրակարգ սպասարկմանն ու երկարաժամկետ հարաբերություններին՝ ավտոմեքենայի ընտրությունից մինչև հետագա շահագործման ամբողջ ընթացքը։ 2025 թվականին E-auto-ն Հայաստան է ներմուծել շուրջ 800 էլեկտրական մեքենա՝ ինչը կազմել է պաշտոնական ներկայացուցիչների կողմից ներմուծված էլեկտրամոբիլների շուրջ 35%-ը։ 2026-ին ընկերությունը շարունակում է պահպանել առաջատար դիրքը:

«E‑Auto-ն առաջին հայաստանյան ավտոդիստրիբյուտորն է, որը Վրաստանում բացում է պաշտոնական ցուցասրահ։ Հայաստանում մեզ հաջողվել է կառուցել այնպիսի բիզնես մոդել, որի կենտրոնում վարորդն է՝ մեր հաճախորդը, նրա վստահությունն ու հարմարավետությունը։ Մենք համոզված ենք, որ ավտոմեքենա գնելու որոշումը նաև վստահության հարց է, և այդ վստահությունը պետք է արդարացնել ամեն օր», - նշում է E-Auto-ի համահիմնադիր և տնօրեն Գևորգ Աղաջանյանը։

«Այսօր հատկապես հպարտ ենք, որ Հայաստանում ձևավորված և հաջողությամբ կիրառված մեր մոտեցումը գնահատվել է միջազգային գործընկերոջ կողմից և դարձել տարածաշրջանային ընդլայնման հիմք։ Մենք ցանկանում ենք ապացուցել, որ հայկական բիզնեսը կարող է ոչ միայն հաջողության հասնել սեփական երկրում, այլև մրցունակ լինել տարածաշրջանում, սահմանել նոր չափանիշներ և արժանանալ այլ երկրների հաճախորդների վստահությանը։ Վրաստանը մեզ համար այդ ճանապարհի կարևոր քայլն է», - հավելում է ընկերության համահիմնադիրը։

HONGQI-ի պաշտոնական ցուցասրահը Վրաստանում գործում է Թբիլիսիի Շեշելիձեի փողոց 10 հասցեում։

«E-Auto-ի հետ մեր համագործակցությունը հիմնված է տարիների ընթացքում ձևավորված վստահության, ընդհանուր արժեքների և հաճախորդի շահերը առաջնային համարելու սկզբունքի վրա։ Միասին մենք մշակել ենք հաջողված մոտեցում, որը համատեղում է շուկայի խորքային իմացությունը, մասնագիտական սպասարկումն ու հաճախորդներին տրամադրվող երկարաժամկետ աջակցությունը։ Համոզված եմ, որ այս փորձը ամուր հիմք կդառնա նաև Վրաստանում HONGQI-ի հաջողության համար», - ասել է HONGQI-ի մայր գործարանի՝ FAW ընկերության՝ Արևելյան Եվրոպայում գլխավոր տնօրենի տեղակալ Լու Ժիգուանը:

Ընկերության ընդլայնումը նոր առավելություններ է ստեղծում նաև երկու երկրների վարորդների համար։ Հայաստանում E-Auto-ից HONGQI ավտոմեքենա ձեռք բերած հաճախորդները հնարավորություն կունենան օգտվելու պաշտոնական երաշխիքային սպասարկումից նաև Վրաստանում, և հակառակը՝ Վրաստանում ձեռք բերված ավտոմեքենաները կսպասարկվեն նաև Հայաստանում։ Այս մոտեցումը ոչ միայն բարձրացնում է ճանապարհորդությունների հարմարավետությունն, այլև արտահայտում է ընկերության հոգատարությունն իր հաճախորդների նկատմամբ՝ ապահովելով վստահելի սպասարկում նաև երկրի սահմաններից դուրս։

Հավելենք, որ սույն թվականի օգոստոսին E-Auto ընկերությունը, շուրջ 5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարելով, Երևանում բացել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնը՝ գրեթե 3000 քառակուսի մետր ընդհանուր տարածքով։ Կենտրոնը ներառում է ֆլագմանային ցուցասրահ, տեխնիկական սպասարկման կենտրոն և ավտոմեքենաների ներկման մասնագիտացված կայան։

Երևանում E-auto-ի հասցեներն են՝ Ռուբինյանց 40/3 և Դավիթ Բեկ 138/4: Ընկերությունը HONGQI Էլեկտրամոբիլների համար տրամադրում է մինչև 8 տարի կամ մինչև 150․000 կիլոմետր պաշտոնական երաշխիք։ 

Համագործակցելով Հայաստանում գործող գրեթե բոլոր առաջատար բանկերի հետ՝ E-auto-ն իր հաճախորդներին տրամադրում է նաև ավտովարկ ձևակերպելու հատուկ հնարավորություն՝ սկսած 0% կանխավճարից։

Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է www.hongqi.am կայքում, Facebook-յան էջում և +37410330330, +37491330330 հեռախոսահամարներով։ 

E-auto ընկերության մամուլի ծառայություն՝ [email protected]