Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում Հայաստանի տարածքի մեծ մասը համարվում է ադրբեջանական. Հասմիկ Ենգոյան Ով դարձավ երկրի ղեկավար, նոր սահմանադրություն գրեց. Արշակ ԿարապետյանԱդրբեջանն ու Թուրքիան Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկումով Հայաստանից նոր զիջումների պահանջի դուռն են բացում. Հայկ ՖարմանյանԱնիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաներըՁեր երեխաները ստրուկ են ապրելու այս երկրում, եթե կողմ քվեարկեք այս սահմանադրությանը. Ավետիք Չալաբյան Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Ինչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր Ավետիսյան Հայաստանում ուսուցչի միջին աշխատավարձը բավական ցածր է. Ատոմ ՄխիթարյանԱլիևի թրի տակով Փաշինյանի պես չե՛նք անցնելու․ մեր սերունդներին ալիևյան սահմանադրություն չե՛նք ժառանգելու. Անդրանիկ ԳևորգյանՍիրելի՛ ժողովուրդ, նոր Սահմանադրությունը դու չես գրել, այն թելադրվել է Ալիևի կողմից. Մենուա ՍողոմոնյանՉենք կարող գործել մեր մանդատից դուրս. մեր ընտրողը, չտալով ՔՊ-ին 50+1, մեզ լիազորել է կասեցնել Ալիևյան Սահմանադրությունը. Մարիաննա Ղահրամանյան«Ալիևը մեր փոխարեն որոշում չի կայացնելու․ Հայաստանին պետք չէ նախապայմաններով պարտադրվող Սահմանադրություն». տեսանյութUcom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն էԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ով«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ինԶՊՄԿ-ում տեխնիկական վերազինումը շարունակվում էՍահմանադրությունից հետո հաջորդը կարող է լինել մեր կրոնից և լեզվից հրաժարումը․ Մարիաննա Ղահրամանյան Սահմանադրությունը պետության հիմնարար օրենքն է, ոչ թե իշխանության սեփական քաղաքական խաղերի գործիքը. Հ. Կամենդատյան«70 տարի` նվիրումի ու արարման ճանապարհ. շնորհավո՛ր Ձեր հոբելյանը, Գագիկ Ծառուկյան». Խաչիկ ԱսրյանՄիխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին. Տիգրան Աբրահամյան35 տարեկան Հայաստանի ծննդյան վկայականը Ալիևի պահանջով պատռում են. Մամիկոն ԱսլանյանԱլիևյան սահմանադրությունը և «Չարի վերջը»․ Գոհար ՂումաշյանՄեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային․ թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար․ Հրայր ԿամենդատյանԴատարանները համատարած կալանք են կիրառում, որովհետև գտնվում են քաղաքական ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը նոր սպառնալիքներ է իր հետ բերելու. Արմեն Մանվելյան Դադարենք շտապել պատասխանել բոլոր հարցերին․ Մհեր ԱվետիսյանՈչ ասելով Ալիևի սահմանադրությանը, մենք Հայաստանի ներքին հարցերը լուծելու ենք քաղաքական մեր դաշտի համախմբման միջոցով․ Նարեկ ԿարապետյանԸնդդիմության պատմական որոշումը. ի՞նչ են հուշում անցյալի դասերը2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըԱլիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում
Հասարակություն

Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր

Յունիբանկը հյուրընկալել է Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիկներին ու մարզիչներին և շնորհավորել նրանց Աստանայում կայացած աշխարհի առաջնությունում գրանցած հաջողությունների առթիվ։ Հանդիպման ընթացքում Բանկը նրանց հանձնել է Mastercard World Travel պրեմիում քարտեր՝ դրամական պարգևներով։

Յունիբանկն ու Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան երկար տարիներ համագործակցում են։ Որպես ֆեդերացիայի գլխավոր հովանավոր՝ Բանկն աջակցում է հայկական ըմբշամարտի զարգացմանն ու մարզիկների մասնագիտական աճին։

«Մենք երկրպագում ենք մեր ըմբիշներին ու հպարտանում նրանց յուրաքանչյուր հաղթանակով։ Մարզիկների ու մարզիչների հետ շփումն օգնում է մեզ հասկանալ, թե ինչի կարիք ունի հավաքականը և ինչպես կարող ենք օգտակար լինել։ Օլիմպիական խաղերին ընդառաջ մեզ համար հատկապես կարևոր է, որ մեր ըմբիշները լիարժեք պատրաստվելու բոլոր պայմաններն ունենան», – նշեց Յունիբանկի վարչության նախագահի առաջին տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը։

«Յունիբանկը մեր ըմբշամարտի ֆեդերացիայի և անձամբ իմ կողքին է։ Սա մեծ աջակցություն է մեզ համար, որպեսզի կարողանանք լավ հանդես գալ առաջիկա մրցաշարերում։ Մարզիկին մնում է կենտրոնանալ մարզումների վրա և մեդալներ նվաճել մեր երկրի համար», – ասաց աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի խոսքով՝ Յունիբանկը մեծ աջակցություն է ցուցաբերում ըմբշամարտի զարգացմանը, ինչի մասին վկայում են նաև մարզիկների գրանցած արդյունքները։ Վերջին տարիներին աշխարհի յուրաքանչյուր առաջնությունում Հայաստանի հավաքականը ունեցել է և՛ չեմպիոններ, և՛ մրցանակակիրներ։ Նրա խոսքով՝ նման հովանավորի աջակցությունը մեծ խթան է ըմբշամարտի ֆեդերացիայի համար։

Mastercard World Travel քարտերի արտոնություններն ավելի հարմարավետ կդարձնեն մարզիկների ու մարզիչների միջազգային ուղևորությունները։ Քարտապանները կարող են տարեկան վեց անգամ անվճար օգտվել օդանավակայանների բիզնես սրահներից և Fast Track ծառայությունից։ Փաթեթը ներառում է նաև ինտերնետ ռոումինգ և շուրջօրյա կոնսիերժ ծառայություն։

«Mastercard-ի համար մեծ պատիվ է աջակցել այն մարդկանց, ովքեր իրենց աշխատանքով, տաղանդով, համառությամբ, կամքով ու նվիրվածությամբ ներկայացնում են Հայաստանը միջազգային մրցասպարեզում և մեդալներ նվաճում», – նշեց  Հայաստանում Mastercard-ի ներկայացուցիչ Արսենյա Էլչյանը։

«Երբ վերադառնում ես հայրենիք ու տեսնում, որ մարդիկ գնահատում են աշխատանքդ և ուրախ են քեզ համար, հասկանում ես, որ ջանքերդ իզուր չեն անցել», – հավելեց աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյանը։

«Յունիսպորտ» ակումբի տնօրեն Դավիթ Խաչատրյանը նշեց, որ միջազգային մրցումներում հաջող ելույթից հետո հայրենիք վերադարձող յուրաքանչյուր մարզիկ պետք է արժանանա պատշաճ ուշադրության, իսկ այդ գործում կարևոր դեր ունեն մարզիկներին հովանավորող կազմակերպությունները։

Յունիբանկը նախատեսում է առաջիկայում ընդլայնել համագործակցությունը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ՝ շարունակելով աջակցել հայկական ըմբշամարտի զարգացմանը և 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին ընդառաջ մարզիկների նախապատրաստությանը։