Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումՊետք է պարզեցնել պղտոր ջուրը․ ընդունել սխալներն ու հասկանալ՝ ինչու է Հայաստանը հայտնվել այս իրավիճակում․ Մհեր ԱվետիսյանԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք ՉալաբյանՌուսական կողմը շատ լավ պատկերացում ունի, թե հայկական տնտեսությունում ինչ է կատարվում. Հրայր ԿամենդատյանՄի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ ԿարապետյանԱղանդավորության ծավալուն մուտքը Հայաստան լի է վտանգներով. Արմեն ՄանվելյանՀայաստանն այսօր կանգնած է աշխարհաքաղաքական բարդ ընտրության առաջ. Մհեր ԱվետիսյանՏելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնումՀայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները քաղաքական հետապնդումների նոր ալիք են սկսում. Արեգ ՍավգուլյանԵՄ կառույցները չեն գործադրում բավարար ջանքեր մեր երկրում մարդկանց իրավունքների պաշտպանության համար. Մենուա ՍողոմոնյանՄեր աշխատակիցները. Իշխան Պետրոսյան. տեսանյութԹվային լուծումներ արտարժույթի շուկայում․ IDBank-ը և Rate.Trading-ը՝ DigiTec 2026-ին Հայ համայնքի տարիների հետևողական ջանքերն արդյունք են տվել․ Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիներին շնորհվել է Նիցցայի պատվավոր քաղաքացու կոչումԹվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ումԱշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ» Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ» «Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ» Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ» 300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ» Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ը
Քաղաքականություն

Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ դուրս չի գալիս «հեղափոխության» սինդրոմից: Ինչ լինում է, չի լինում, թե՝ «հեղափոխություն արեք»: Ավելի ճիշտ, քանի դեռ նոր էր փողոցից կամ փողոցով եկել իշխանության, անունը դրեց «թավշյա հեղափոխություն», և ինչ ոլորտի անդրադառնում էր, հեղափոխությունից էր խոսում:

Թեթևակի հիշեցնենք. «տնտեսական հեղափոխություն» էր անում, տնտեսությունը դրանից սկսեց փլուզվել: «Ներդրումային հեղափոխություն» էր անում, ներդրումների փոխարեն պարտքերի ահռելի բեռ է երկրի ու ժողովրդի շալակին դրել: Հետո, կհիշեք, բանակցային գործընթացում էր «մինի-հեղափոխություններ» անում: Ավելի ճիշտ՝ արեց ու աղետի մատնեց Արցախը, շուրջ 150 հազար արցախահայությունը բռնագաղթի ենթարկվեց հազարամյա բնօրրանից...

Իսկ հիմա էլ, ու ոչ առաջին անգամ, ի դեպ, ընդդիմությանն է հորդորում «հեղափոխություն անել»: Արդեն մի քանի անգամ նման կոչեր է արել, թե՝ դժգո՞հ եք, հեղափոխություն արեք, հեղափոխությամբ մեզ ռադ արեք (իր բառամթերքն է): Նախօրեին էլ կրկնեց:

Հարցը ծագում է ինքնաբերաբար. լավ, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այդքան սևեռված «հեղափոխության» և այդ տարբերակով իրեն հեռացնելու վրա: Ի վերջո, ի՞նչ է հեղափոխություն ասվածը: Դա հասարակական, քաղաքական, համակողմանի ցնցում է: Հաճախ՝ հակամետ ուժերի և իրենց համախոհների բախումներով և ընդհարումներով ուղեկցվող: Ինչո՞ւ անպայման պիտի հեղափոխությամբ լինի իշխանափոխությունը: Ինչո՞ւ է Փաշինյանն անպայման ցանկանում ցնցումներով գնալ կամ պարզապես ցնցումների տանել երկիրը: Այսքան չարիք, այսքան ողբերգություններ, կորուստներ, աղետներ, մահեր բերելուց հետո նա էլի ցնցումներ ու ավերներ է ուզո՞ւմ:

Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությունը արդեն վաղուց երկրի ու ժողովրդի շնչին է կանգնած: Այն, անկասկած, մտել է Հայոց պատմության մեջ՝ որպես ամենից ողբերգական էջերից մեկի հեղինակ: Ուզում ես հեռանա՞լ, թող ու գնա: Հերիք են ցնցումներն ու կորուստները մեր փոքր ու ավելի փոքրացած երկրի, ցաքուցրիվ եղած ժողովրդի համար:

 Բայց ո՞ւմ ենք դա ասում: Նիկոլ Փաշինյանը, ըստ երևույթին, իսկապես չի կարող առանց պրոբլեմներ հարուցելու, առանց մարդկանց իրար դեմ հանելու, առանց բախումների ու զոհերի: Այդ ամեն ինչից իր հոգին երևի դեռ փառավորման ծարավ ունի՞: Վերջին հաշվով, երկրում դեռ ինչ-որ չափով սահմանադրական կարգ կա, իշխանություն փոխելու, իշխանությունից հեռանալու սահմանադրական եղանակներ կան: Էհ, հրաժարական տուր, գնա, թե իշխանություն պահելը չի դարձել ձեր քաղաքական գոյության միակ նպատակը:

Ու ի՞նչ է, իբրև թե, առաջարկում: Առաջարկում է գնալ «սահմանադրական հանրաքվեի»: Ասում է, որ եթե «նոր Սահմանադրությունը», իսկ ավելի ճիշտ՝ Ալիևի պահանջով Անկախության հռչակագրից հրաժարվելը չընդունվի, ապա ինքն ու ՔՊ-ն կթողնեն իշխանությունը, իսկ եթե «ալիևյան Սահմանադրությունն» ընդունվի, ապա հետո էլ ինքը վարչապետի պաշտոնին չի հավակնի:

Բայց...

Ամենից առաջ՝ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն այն գործիչը չէ, որի գեթ մեկ խոսքի կարելի է թեկուզ մի չնչին հավատալ: Եվ այն, որ նա անվստահելի է, գերազանցապես իր գործունեության հետևանքն է. քանի ու քանի անգամ է նա հայտարարել մի բան, արել դրա տրամագծորեն հակառակը: Նման «բագաժով» նոր խոստումներ հնչեցնելը նույնն է, ինչ դիմացիններին կամ ունկնդիրներին բացահայտ միամիտի տեղ դնելը:

Երկրորդը, որ քաղաքական առումով ամենից կարևորն է. իսկ ի՞նչ պայմաններում գնալ հանրաքվեի կամ թեկուզ արտահերթ ընտրության:

Ներկա դրությամբ կալանավորված են ընդդիմադիր գրեթե բոլոր խոշոր ուժերի առաջնորդները: Առավել նկատելի գործիչները նույնպես կա՛մ բանտարկված են, կա՛մ քաղաքական հետապնդումների են ենթարկվում: Վերջին ԱԺ ընտրություններից հետո գլխավոր ընտրական մարմինը՝ ԿԸՀ-ն, ունի գրեթե զրոյական վստահելիություն, այն ավելի շուտ վերածվել է ՔՊ-ի վարչության «ընտրական հանձնաժողովի»:

Բնական ու տրամաբանական են ընդդիմադիր ուժերի տարբեր ներկայացուցիչների կողմից հնչող արձագանքները, որ նախ՝ պետք է դադարեցնել քաղաքական բռնաճնշումներն ու քաղբանտարկյալներին ազատ արձակել: Միայն դրանից հետո է հնարավոր խոսել երկրում որևէ ընտրական կամ հանրաքվեային գործընթաց նախաձեռնելու մասին:

Նույնքան բնական ու տրամաբանական են քաղաքական բռնաճնշումների բութ գործիքի վերածված պետական մարմինների ղեկավարների հեռանալու վերաբերյալ նախապայմանները: Հարկավ, տեղին են Փաշինյանի իրական հրաժարականի և ընտրական շրջանում գործադիր իշխանության հնարավոր չեզոքության պահանջները:

Այս ամենը, կրկնենք, ընդամենը նվազագույն նախապայմաններ են, որոնց դեպքում, հնարավոր է, որևէ հանրաքվե կամ ընտրություն լեգիտիմ համարել: Թեպետ դա էլ ամենը չէ, ինչի մասին խոսում են նաև ընդդիմադիր՝ դեռևս չկալանավորված գործիչները:

Այնպես որ, «հեղափոխություն անելու» պաթետիկ կոչեր հնչեցնելու, ԱԺ ամբիոնի մոտ «համր կինոյի» էջերը հիշեցնող ժեստիկուլ յացիայի, ճեպազրույցում «Եռաբլուր» բառից ցուցադրաբար վատանալու և լրագրողներին վիրավորելու փոխարեն լավ կլինի, որ ՔՊ ղեկավարը վերը նշվածների մասին մտածի:

Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել»: Իսկ գոռգոռոցները, ձեռքերի թափահարումները, խոսքերն ու դրանք արտաբերելու տոնայնությունը արդեն վաղուց դատարկ թամաշայի տպավորություն են թողնում:

Երկրին քաղաքական օդ ու շնչառություն է պետք: Թթվածին է պետք, եղած ազոտից ու շմոլ գազից արդեն կրիտիկական վիճակի ենք մոտեցել:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում