Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)ԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանՄեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանն անազատության մեջ է գտնվում Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանելու համար․ Տիգրան ԱբրահամյանԴուք հասկանու՞մ եք, որ իշխանությունը հավերժ չի, մի օր հատիկ առ հատիկ բոլոր էս այլասերումների ու անիրավությունների համար պատասխան եք տալու․ Աննա ԿոստանյանԱդրբեջանի նախապայմանները վերջ չունեն, իսկ հայ ժողովուրդը մեզ զիջումներ անելու մանդատ չի’տվել. Հայկ ՖարմանյանԳեոպոլիտիկ պայքարը ոչ միայն կանգ չի առնում, այլ ավելի լուրջ և վտանգավոր փուլ է մտնում․ Մհեր ԱվետիսյանՌուսական գազն այս տարածաշրջանում ամենամատչելին է և չունի մրցակից. Արմեն ՄանվելյանՄավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ․ Հրայր ԿամենդատյանԽաղաղության խոստումը դեռ խաղաղություն չէ․ Մհեր ԱվետիսյանԱմուլսարի վերաբերյալ շատ ռիսկեր կան, որոնք իշխանությունն աչքաթող է անում. Արեգ ՍավգուլյանԱրևմուտքը հետխորհրդային պետություններին մեկը մյուսի հետևից փորձում է դարձնել հակառուսական օջախներ և օգտագործել իր գեոպոլիտիկ շահերի համար․ Մհեր ԱվետիսյանՄենք կհաստատենք խաղաղություն՝ առանց զիջումների և վերջ կդնենք Հայաստանում քաղաքական հետապնդումներին․ Արամ ՎարդևանյանԱլիևյան սահմանադրության պահանջը գալիս է Ադրբեջանից և իրական սպառնալիք է մեր անկախությանը․ Գառնիկ ԴավթյանՍա ալիևյան խաղաղություն չէ, սա ալիևյան սահմանադրություն է․ Լենա ՄաթևոսյանԴասագրքերը մինչև աշակերտին հասնելը պարտադիր պետք է փորձաքննության ենթարկվեն. Ատոմ ՄխիթարյանՀՀՄԱ-ն ներդնում է կայուն զարգացման միասնական ստանդարտ, որը կգնահատի Հայաստանի մետաղական հանքերի աշխատանքը․ Վարդան Ջհանյան Դասախոսները և ուսանողները պետք է տեր կանգնեն իրենց բուհերին. Լիլիթ ԱրզումանյանՊատմությունը կերտում են անհատները․ Մհեր Ավետիսյան Ծերության տարիներին պետությունը չպետք է հարկի նրա համեստ բնակարանը․ Հրայր ԿամենդատյանԴուք չեք կարողանում կառավարել այս երկիրը, ձեր գործընկեր Ալիևն էլ չի կարող կառավարել Հայաստանը․ Նարեկ ԿարապետյանՀիշե՛ք, ոչ մի քաղաքական իշխանություն հավերժ չէ․ ժողովրդին միայն զիջումներ առաջարկող իշխանության օրերն էլ հաշված են․ Անդրանիկ ԳևորգյանՄեզ շրջապատող տարածաշրջաններն այնուհանդերձ պատրաստվում են նոր բախումների․ Արտակ ԶաքարյանԹվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանակ անցկացնելը. «Փաստ» Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ» Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ» «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ» Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ» Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ» Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ» Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ» Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրIDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգովՀանրապետությունում ձյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՀրդեհ՝ ԵրևանումՏեխնոլոգիական խափանումները հասել են նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունՓաշինյանը պահանջում էր փոխել Սահմանադրությունը հանուն խաղաղության, իսկ հիմա խոստովանում է, որ Ալիևը կարող է չստորագրել համաձայնագիրը«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՓաշինյանը գող է. նա հազարավոր զինվորների կյանքեր է գողացել․ ինչո՞ւ Փաշինյանը Բաքվի հետախուզվողների ցուցակում չէ. Անուշ ՄիրզոյանՓաշինյանն ուժեղ է միայն այն դեպքում, երբ սպառնում է ընդդիմադիրներին բանտ նետել, բայց Ալիևի դեմ թույլ է. Մարիաննա Ղահրամանյան
Քաղաքականություն

Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան իրականության մեջ խոշոր բիզնեսի և քաղաքականության սերտաճումը վաղուց դարձել է համակարգային երևույթ։ Խոշոր կապիտալի տերերի համար քաղաքականություն մտնելն ու իշխանության մաս կազմելը ոչ թե գաղափարական ընտրություն է, այլ սեփական բիզնեսի անվտանգության, արտոնությունների և հարմարավետության ապահովման ամենակարճ ճանապարհը։ Ավելին՝ բիզնես-էլիտան հազվադեպ է կապվում որևէ կոնկրետ քաղաքական ուժի կամ արժեհամակարգի հետ. յուրաքանչյուր իշխանափոխությունից հետո տեղի է ունենում պարզ «գլխարկափոխություն», որի նպատակը մեկն է՝ պահպանել կուտակած կապիտալն ու շարունակել նոր բարձունքներ գրավել նոր կառավարիչների հովանու ներքո։

Իշխանությունների՝ տարիներ շարունակ անսասան ամրանալու և վերարտադրվելու գլխավոր պատճառներից մեկը երկրում սկզբունքային դիրքորոշում ունեցող առանցքային գործիչների սուր պակասն է։ Հասարակության շարժիչ ուժը համարվող շերտերի՝ խոշոր բիզնեսի, մտածող էլիտայի և քաղաքական դեմքերի միայն մի փոքր հատվածն է պատրաստ վտանգի տակ դնել սեփական բարեկեցությունը՝ հանուն ազգային ու պետական շահի պաշտպանության։ Մեծամասնությունը նախընտրում է հարմարվողականության ու գործարքի ճանապարհը՝ դառնալով ցանկացած իշխանության հենարանը։ Այս երևույթի ամենացայտուն օրինակներից մեկը «ՍԱՍ Գրուպի» հիմնադիր, նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանի (հանրությանը հայտնի որպես «ՍԱՍ-ի Արտակ») քաղաքական ու տնտեսական ուղին է։ «Հակակոռուպցիոն ազգային նախաձեռնության» (aniarm.info) իրականացրած ուսումնասիրությունն ու հրապարակած փաստերը մանրամասն ցույց են տալիս, թե ինչպես է նախկին իշխանության ֆինանսական հենարաններից մեկը 2018 թվականից հետո վերածվել գործող իշխանության «համեղ գործընկերոջ»։

Արտակ Սարգսյանի բիզնեսը ձևավորվել է դեռևս 1990-ականներին. 1997-ին բացված առաջին շուրջօրյա ՍԱՍ սուպերմարկետը տարիների ընթացքում վերածվեց խոշոր առևտրային ցանցի՝ ընդլայնվելով նաև Հայաստանից դուրս և կապեր հաստատելով Կիպրոսում, Բրիտանական Վիրջինյան կղզիներում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Վրաստանում գրանցված կառույցների հետ։ Բիզնեսի աճին զուգահեռ՝ 2004 թվականից Սարգսյանը մուտք գործեց քաղաքականություն՝ անցնելով մի քանի կուսակցությունների միջով՝ «Օրինաց երկրից» և Տիգրան Կարապետյանի «Ժողովրդական կուսակցությունից» մինչև «Գործարար» պատգամավորական խումբ և Հանրապետական կուսակցություն։ 2012-ին նա կրկին պատգամավոր դարձավ ՀՀԿ-ով, սակայն խորհրդարանում հինգ տարի այդպես էլ ելույթ չունեցավ։ 2017 թվականին նա հայտնվեց ընտրական սկանդալի մեջ, բայց նրա նկատմամբ հարուցված քրեական գործը 2017 թվականի սեպտեմբերի 8-ին կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով։

2018 թվականի իշխանափոխությունը լավագույնս ցույց տվեց խոշոր բիզնեսի հարմարվողականության մեխանիզմը։ Նիկոլ Փաշինյանը, որը դեռ 2017-ին անձամբ էր խիստ պարզաբանումներ պահանջում ՍԱՍում տեղի ունեցած ընտրական պատմության վերաբերյալ, իշխանության գալուց հետո փոխեց իր դիրքորոշումը։ Իր հերթին Արտակ Սարգսյանը քվեարկեց Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու օգտին, լքեց ՀՀԿ-ն, աջակցեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին և 2019 թվականի մայիսին հայտարարեց, որ նոր իշխանությունների հետ միշտ էլ լավ հարաբերություններ է ունեցել։ Նույն շրջանում «ՍԱՍ Գրուպի» կազմում գործող «ՍԱՍ Սուիթ» ընկերությունը 1 միլիոն 688 հազար դրամ փոխանցեց «Ժպիտների քաղաք» հիմնադրամին՝ արժանանալով «համեղ գործընկեր» անվանմանը։ Իսկ 2026 թվականի ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ գործարարների նախաճաշին Արտակ Սարգսյանը կրկին ներկա էր՝ Սամվել Ալեքսանյանի կողքին։

Արտակ Սարգսյանի օրինակը փաստում է, որ քանի դեռ երկրում գերակայում է հարմարվողականության մշակույթը, իսկ սկզբունքային դիրքորոշումը զիջում է նեղ խմբային ու բիզնես շահերին, «ջերմոցային պայմաններ» միշտ կլինեն միայն իշխանությանը սերտաճող բիզնեսի համար՝ անկախ նրանից, թե ով է գտնվում իշխանության ղեկին։ Իսկ եթե որևէ գործարար համարձակություն է ունենում տրամագծորեն հակառակ դիրքորոշում հայտնել, անմիջապես հայտնվում է թիրախում և լուրջ խնդիրներ է ունենում իր բիզնեսում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում