Տեղակալի վեց անշարժ գույքը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԿԱ ոստիկանության Տնտեսական վարչության պետի տեղակալ Արմեն Արշակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը։
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Արշակյանի սեփականությունն է համարվում վեց անշարժ գույք՝ երեք բնակարան, երկու առանձնատուն և մեկ հողամաս։ Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու՝ հուլիսի 1–ի դրությամբ կազմել են միայն հինգ միլիոն դրամ, իսկ եկամուտներ առհասարակ չի ունեցել։
Հավելենք, որ Արշակյանի ընտանիքի ևս մեկ անդամ պաշտոն ունի և նույնպես նույն կառույցում է աշխատում։ Խոսքը նրա որդու՝ Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ օպերլիազոր Արգիշտի Արշակյանի մասին է։
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում