Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Զինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրIDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգովՀանրապետությունում ձյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՀրդեհ՝ ԵրևանումՏեխնոլոգիական խափանումները հասել են նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունՓաշինյանը պահանջում էր փոխել Սահմանադրությունը հանուն խաղաղության, իսկ հիմա խոստովանում է, որ Ալիևը կարող է չստորագրել համաձայնագիրը«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՓաշինյանը գող է. նա հազարավոր զինվորների կյանքեր է գողացել․ ինչո՞ւ Փաշինյանը Բաքվի հետախուզվողների ցուցակում չէ. Անուշ ՄիրզոյանՓաշինյանն ուժեղ է միայն այն դեպքում, երբ սպառնում է ընդդիմադիրներին բանտ նետել, բայց Ալիևի դեմ թույլ է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըՔՊ-ն չգիտի անգամ, թե որ կետում են ավարտվելու Ալիևի պահանջները. Տիգրան ԱբրահամյանTeam Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումները Անվտանգ և արդար պետության գաղափարը սկսվում է դպրոցից․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունները Ռուսաստանի հետ առևտրային պատերազմի մեջ մտնելուց առաջ քայլեր պետք է ձեռնարկած լինեին. Հրայր ԿամենդատյանԻշխանությունները երբեք չեն ասել, թե ինչն են ուզում փոխել Սահմանադրության մեջ. Ավետիք ՉալաբյանԱլիևի հրահանգով Սահմանադրությունը փոխելը ինքնիշխանության լիակատար կորուստ է․ Նարեկ Կարապետյան102֊րդ ռազմաբազան մեծ նշանակություն ունի ոչ միայն մեզ, այլ մեր տարածաշրջանի բոլոր խաղացողների համար․ Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները մեր առաջ պահանջներ են դնում և ցանկանում ներգրավվել հետաքննությունների մեջ. Մենուա ՍողոմոնյանԸնտրական գործընթացը իշխանությունները վերածել էին վախի մթնոլորտի. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներին Պետության ճակատագիրը չի կարելի դարձնել անպատասխանատու փորձարկումների խաղալիք․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունը պատկանում է ժողովրդին, և նա խոսքն արդեն ասել է․ Նարեկ ԿարապետյանՏեսեք՝ ինչ է տեղի ունենում, երբ Նարեկ Կարապետյանը կառավարությունից պահանջում է պարզաբանել՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի պետական բյուջեի պակասուրդի հետ. տեսանյութՀայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներով Ֆասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներ Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա ԿոստանյանԶՊՄԿ-ն հայտարարում է պղնձի և մոլիբդենի խտանյութերի տեղափոխման ծառայությունների մրցույթ Մեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ինՁայնագրության մեջ իսպառ բացակայում է որևէ հանցակազմ. Ավետիք Չալաբյան Դուք հասկանու՞մ եք, որ անարդարությունը, որը այսօր կրծքով պաշտպանում եք, մի օր կարող է ձեզ հարվածել․ Մարիաննա ՂահրամանյանՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀամախմբվում ենք ըստ օրակարգի, ճիշտ չի, որ բոլորը նույն կերպ մտածեն, երբեմն դժվար է լինում. ԳրիգորյանՎճռական գործողություններ լինելու են. Լևոն ԱզիզյանՉկա’ մի դեպք, երբ սահմանադրություն չփոխելու համար մի երկիր հարձակվում է մյուս երկրի վրա․ ԳրիգորյանԱյս իշխանության հեռացումից հետո Սահմանադրության փոփոխության հարց պետք է դրվի. Աննա Գրիգորյան44-օրյա պատերազմը ես հաճախ եմ բնորոշել որպես «տարօրինակ». Արմեն ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդմամբ․ Լևոն ԱզիզյանԱյս իրավիճակում չի քննարկվում այլ պատասխան քան ոչը․ Արամ Վարդևանյան Հայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՄոսկվա-Երևան տոմսերը կտրուկ թանկացել են․ ի՞նչ արժեն այս պահինՄելիքբեկյանը կողմ է, որ ՖԻՖԱ-ն գլխավորի Դիալլոն․ «Լավ ճանաչում եմ, ունի անհրաժեշտ որակները»ՔՊ-ն մահաբեր իշխանություն է․ Արսեն Գևորգյանն այս իշխանության զոհն է․ մենք շարունակելու ենք պայքարել, մինչև նրա նկատմամբ արդարությունը վերականգնվի. Ուժեղ ՀայաստանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրՄենուա Սողոմոնյանի յուրահատուկ շնորհավորանքը Խաչիկ ԳալստյանինՆոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուՄինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնելԻնչպե՞ս է իշխանությունը համարձակվում հրաժարվել Հայաստանի ծննդյան վկայականից՝ երկիրը թողնելով Ադրբեջանի տարածքային հավակնությունների առաջ անպաշտպան
Քաղաքականություն

44-օրյա պատերազմը ես հաճախ եմ բնորոշել որպես «տարօրինակ». Արմեն Աշոտյան

44-օրյա պատերազմը ես հաճախ եմ բնորոշել որպես «տարօրինակ»։
 
Աշխարհաքաղաքական և տնտեսական պարզագույն տրամաբանության տեսանկյունից ստորև ներկայացված փաստերը դրա հերթական ու անհերքելի ապացույցն են։
 
Համաշխարհային պատմության ու աշխարհաքաղաքականության մեջ կա մի անխախտ օրինաչափություն. ցանկացած ռազմական հակամարտություն և տարածաշրջանային բախում անմիջապես և անխուսափելիորեն հարվածում է էներգետիկ շուկաներին՝ ավերելով ենթակառուցվածքները, խաթարելով մատակարարման շղթաները և առաջացնելով վառելիքի գների պայթյունավտանգ աճ։
 
Նայենք չոր փաստերին.
• 1973 թ. Արաբա-իսրայելական պատերազմ և նավթային էմբարգո. մատակարարումների կտրուկ կրճատում, նավթի համաշխարհային գների քառապատկում և Արևմուտքի էներգետիկ ճարտարապետության ստիպողական վերանայում։
 
• 1979 թ. Իրանական հեղափոխություն և Իրան-իրաքյան պատերազմ. ուղիղ հարվածներ նավթահանքերին, «Տանկերային պատերազմ», գների կրկնապատկում և համաշխարհային տնտեսական ճգնաժամ։
 
• 1990-1991 թթ. Պարսից ծոցի պատերազմ. շուկայից օրական ավելի քան 4 մլն բարել նավթի դուրսմղում, գնային շոկ և հարյուրավոր նավթահորերի հրդեհում։
 
• Հութիների և Սաուդյան Արաբիայի հակամարտություն. անօդաչուների և հրթիռների հարվածներ «Saudi Aramco»-ի ենթակառուցվածքներին, համաշխարհային մատակարարման ցնցումներ։
 
• Ռուս-ուկրաինական պատերազմ (2022 թ.-ից առ այսօր). պատժամիջոցների պատերազմ, «Հյուսիսային հոսք» խողովակաշարերի պայթեցում, գազի ռեկորդային գներ Եվրոպայում և լոգիստիկ ուղիների ամբողջական վերաձևում։
 
• Կարմիր ծովի և Մերձավոր Արևելքի սրացումներ. ծովային զարկերակների արգելափակում, լցանավերի երթուղիների երկարացում Աֆրիկայի շուրջ, ապահովագրական ծախսերի թռիչք և հանքավայրերի ժամանակավոր կանգառներ։
 
Եվ ահա, այս համընդհանուր, երկաթբետոնե օրինաչափության ֆոնին՝ միակ զավեշտալի ու անբացատրելի բացառությունը դարձավ 44-օրյա պատերազմը։
 
Ի հեճուկս աշխարհի մյուս բոլոր թեժ կետերի՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմը ոչ միայն որևէ կերպ չազդեց էներգակիրների մատակարարման ծավալների կամ համաշխարհային գների վրա, այլև անգամ մի ակնթարթ չխոչընդոտեց ընթացիկ շինարարական ու լոգիստիկ աշխատանքներին։
 
Դրա խոսուն վկայությունը հենց պատերազմի ավարտից հաշված օրեր անց՝ 2020 թ. նոյեմբերի 16-ին արձանագրված իրողությունն էր. «Հարավային գազային միջանցքի» առանցքային օղակը՝ Տրանսադրիատիկ գազատարը (TAP), ճիշտ ժամանակին, առանց որևէ խափանման ու ուշացման գործարկվեց՝ ապահովելով ադրբեջանական գազի առևտրային մատակարարումը Եվրոպա։
 
Այսինքն, Ադրբաջանը մի կողմից Արցախում հազարավոր հայերի կյանքեր էր խլում, մյուս կողմից՝ Եվրոպան ադրբեջանական գազի մատակարարման ենթակառուցվածքն էր ավարտում։
 
Ինչպե՞ս էր դա հնարավոր լայնածավալ և երկարատև ռազմական գործողությունների պայմաններում։
Պատասխանը մեկն է. նման բան կարող էր տեղի ունենալ բացառապես Հայաստանի կառավարող ռեժիմի կուլիսային պայմանավորվածության և դավադիր խոստումների հետևանքով, որոնց արդյունքում պատերազմի ողջ ընթացքում չհարվածվեց Ադրբեջանի ոչ մի խողովակաշարի՝ ունենալով դրա բոլոր հնարավորությունները։ Ավելին, Արմեն Սարգսյանն էլ բարձրաձայնեց Փաշինյանի նման դիրքորոշումը հենց պատերազմի ընթացքում։
44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի։