Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնելԻնչպե՞ս է իշխանությունը համարձակվում հրաժարվել Հայաստանի ծննդյան վկայականից՝ երկիրը թողնելով Ադրբեջանի տարածքային հավակնությունների առաջ անպաշտպանԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ Նախկինում ընդդիմադիր Փաշինյանն այսօր կամաչեր վարչապետ Փաշինյանից. Մարիաննա ՂահրամանյանԴուք կտրված եք ժողովրդից․ հունիսի 7-ին ժողովուրդն իր խոսքը հստակ ասել է․ մենք թույլ չենք տա ալիևյան սահմանադրության ընդունումը․ Շիրազ ՄանուկյանՄհեր Ավետիսյանը՝ ուսանողներին․ «Ուժը ծնվում է գիտելիքից ու խելքից, դուք եք ծնելու այդ ուժը՝ հանուն Հայաստանի»«Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը»․ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան․ Արտակ ԶաքարյանՎարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասինՓաշինյանն իր իսկ քննադատության թիրախում. Մարիաննա ՂահրամանյանԱյս մարդիկ ամեն օր խախտում են մեջբերածս ու մի շարք այլ օրենքներ. Աննա ԿոստանյանԸնտրություններում Փաշինյանին ձայն տված մարդկանց զգալի մասն այդ քայլն արել է վախից դրդված. Ավետիք ՉալաբյանՍահմանադրությունը չի փոխվելու. տեսանյութԲիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ Բռնատիրական կարգերը մեր երկրում երկար դիմակայել չեն կարող. մի օր դա ավարտվելու է. Արեգ ՍավգուլյանԳազի սակագնի թանկացումը բացասական է ազդելու Հայաստանի տնտեսության վրա. Արմեն ՄանվելյանԱյն ինչ մեզ տրված է ի ծնե, մենք չենք ընտրում, բայց դրան հավատարիմ մնալը մեր ընտրությունն է. Մհեր ԱվետիսյանԱլիևին փոխանցեք` հայ ժողովուրդը նրանից ներողություն չի խնդրելու. Արեգա ՀովսեփյանԶՊՄԿ-ն շնորհավորում է ուսանողներին ուսանողների միջազգային օրվա առթիվ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը Տորոնտոյի «Նուռ» ֆիլմերի փառատոնում արժանացել է «Ծագող աստղ» մրցանակիԲոլորս միասին պետք է չխնայենք մեր ուժն ու եռանդը և պաշտպանենք հայկական արժեքները. Արսեն ԳրիգորյանԱլիևյան սահմանադրությունը դուռ է բացելու դեպի կեղծ «Արևմտյան Ադրբեջան», դրանով ապամոնտաժելու են Հայաստանի ՀանրապետությունըԻշխանությունն իր քարոզչական մեքենայով մտել է տուն առ տուն և հաջողության հասել՝ այլասերելով ամեն ինչ. Էդմոն Մարուքյան Կարո՞ղ ենք փրկել արցախյան բարբառը. Տիգրան Դումիկյան Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին Արարատի և Անդրանիկի նկարները հեռացնելը միշտ եղել է թուրքական պահանջ. Ատոմ ՄխիթարյանԵրիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել Բանանի շուրջ աղմուկ, պետության շուրջ լռություն․ ինչպես ենք ընկնում հանրային ուշադրության ծուղակը. Աննա ԿոստանյանՀայաստանը պարտավոր է օր առաջ հեռանալ Արևմուտքից. Մհեր Ավետիսյան«Վարչապետին` պահանջ. անցկացրե՛ք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և միայն այդ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի` իրականացնե՞լ «Թրամփի ուղին», թե՞ ոչ, անցկացնե՞լ սահմանադրական հանրաքվե՞ն, թե՞ ոչ». Խաչիկ ԱսրյանԷլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» «Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ» «Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ» Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ» Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ» Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ» Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ» Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ» Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ինՔուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումըՄենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԶորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԵրևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայերը, ոչ թե Ադրբեջանը. Ուժեղ ՀայաստանԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ընդդիմության նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումներըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըԲախվել են «Howo», «Renault» բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում
Հասարակություն

Մինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնել

Տարվա վերջին ամիսը մի քանի կարևոր ժամկետ ունի։ Դեկտեմբերի 1-ին լրանում է գույքահարկի վճարման ժամկետը, 12-րդ դասարանցիները հունվարյան պետական ավարտական քննություններին պետք է դիմեն մինչև դեկտեմբերի 10-ը, իսկ մինչև տարեվերջ դեռ կարելի է պահանջել 2024 թվականին կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցում։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, ժամկետները սահմանված են Հարկային օրենսգրքով, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թ.-ի դեկտեմբերի 6-ի N 78-Ն հրամանով և ՀՀ կառավարության 2023 թ.-ի հունիսի 29-ի «Սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափերը սահմանելու մասին» N 1067-Ն որոշմամբ։

1. Դեկտեմբերի 1. գույքահարկ

Ֆիզիկական անձինք բնակարանի, առանձնատան, հողամասի, ավտոտնակի և ավտոմեքենայի գույքահարկը պետք է վճարեն մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ (Հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մաս, 251-րդ հոդվածի 1-ին մաս)։ Ծանուցագիր չստանալը չի ազատում հարկն ամբողջությամբ վճարելու պարտականությունից (233-րդ հոդվածի 4-րդ մաս, 248-րդ հոդվածի 4-րդ մաս)։ Ուշացման յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ՝ ժամանակին չվճարված գումարի 0,075 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար (401-րդ հոդված)։

2. Դեկտեմբերի 10. հունվարյան ավարտական քննություններ

12-րդ դասարանի սովորողը հունվարին պետական ավարտական քննություններին մասնակցելու համար մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում է դպրոցի տնօրենին, իսկ հեռավար ուսուցման դեպքում կարող է դիմել էլեկտրոնային փոստով (N 78-Ն հրամանի հավելվածի 14-րդ կետ)։ Հրամանով դեկտեմբերի 10-ից հետո հունվարյան քննություններին դիմելու հնարավորություն նախատեսված չէ, սակայն սովորողը կարող է մինչև ապրիլի 1-ը դիմել հունիսյան քննություններին (15-րդ կետ)։

3. Մինչև տարեվերջ. 2024 թվականի սոցիալական ծախսերի փոխհատուցում

2024 թվականի հաշվետու տարվա մասով սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե ֆիզիկական անձը 2025 կամ 2026 թվականների ընթացքում հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված 2024 թվականի հաշվետու տարվա եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) (N 1067-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ պարբերություն)։ Այսինքն՝ որոշմամբ 2027 թվականին ներկայացնելու դեպքում փոխհատուցման իրավունք նախատեսված չէ։ Ընդ որում, ծախսերը պետք է կատարված լինեն անկանխիկ և անմիջականորեն հայտարարատուի կողմից, բացառությամբ որոշմամբ նախատեսված դեպքերի (2.1-ին և 2.2-րդ կետեր), իսկ հաշվարկային փաստաթղթում պետք է նշված լինի ծախսը կատարած անձի հանրային ծառայությունների համարանիշը (3-րդ և 4-րդ կետեր)։ Փոխհատուցման առավելագույն չափը առողջապահության գծով տարեկան 50 000 դրամ է, կրթության գծով՝ ընդհանուր 100 000 դրամ (որից դասագրքերի վարձակալության մասով՝ յուրաքանչյուր աշակերտի համար 3 000 դրամ), իսկ բոլոր ուղղություններով միասին՝ իր և ընտանիքի անդամների համար տարեկան 100 000 դրամ (8-րդ և 9-րդ կետեր)։ Ատամնաբուժական ծառայությունների ծախսերը փոխհատուցվում են միայն 2024 և 2025 թվականների մասով, իսկ սոցիալական փաթեթի շահառուներն ու պետության երաշխավորած անվճար բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունների աշխատողներն ապահովագրական փաթեթի գծով կարող են փոխհատուցում ստանալ միայն այն ընտանիքի անդամների համար, ովքեր շահառու կամ այդ կազմակերպությունների աշխատող չեն (6-րդ կետ)։

Ամփոփում

Ամփոփելով՝ գույքահարկը պետք է վճարել մինչև դեկտեմբերի 1-ը, հունվարյան ավարտական քննություններին դիմել մինչև դեկտեմբերի 10-ը, իսկ 2024 թվականի սոցիալական ծախսերի փոխհատուցման համար հայտարարագիրը ներկայացնել ոչ ուշ, քան 2026 թվականին, – տեղեկացնում է Iravaban.net-ը։


Հետևեք
 մեզ՝ այստեղ