Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինչպե՞ս է իշխանությունը համարձակվում հրաժարվել Հայաստանի ծննդյան վկայականից՝ երկիրը թողնելով Ադրբեջանի տարածքային հավակնությունների առաջ անպաշտպանՆախկինում ընդդիմադիր Փաշինյանն այսօր կամաչեր վարչապետ Փաշինյանից. Մարիաննա ՂահրամանյանԴուք կտրված եք ժողովրդից․ հունիսի 7-ին ժողովուրդն իր խոսքը հստակ ասել է․ մենք թույլ չենք տա ալիևյան սահմանադրության ընդունումը․ Շիրազ ՄանուկյանՄհեր Ավետիսյանը՝ ուսանողներին․ «Ուժը ծնվում է գիտելիքից ու խելքից, դուք եք ծնելու այդ ուժը՝ հանուն Հայաստանի»«Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը»․ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան․ Արտակ ԶաքարյանՎարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասինՓաշինյանն իր իսկ քննադատության թիրախում. Մարիաննա ՂահրամանյանԱյս մարդիկ ամեն օր խախտում են մեջբերածս ու մի շարք այլ օրենքներ. Աննա ԿոստանյանԸնտրություններում Փաշինյանին ձայն տված մարդկանց զգալի մասն այդ քայլն արել է վախից դրդված. Ավետիք ՉալաբյանՍահմանադրությունը չի փոխվելու. տեսանյութԲիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ Բռնատիրական կարգերը մեր երկրում երկար դիմակայել չեն կարող. մի օր դա ավարտվելու է. Արեգ ՍավգուլյանԳազի սակագնի թանկացումը բացասական է ազդելու Հայաստանի տնտեսության վրա. Արմեն ՄանվելյանԱյն ինչ մեզ տրված է ի ծնե, մենք չենք ընտրում, բայց դրան հավատարիմ մնալը մեր ընտրությունն է. Մհեր ԱվետիսյանԱլիևին փոխանցեք` հայ ժողովուրդը նրանից ներողություն չի խնդրելու. Արեգա ՀովսեփյանԶՊՄԿ-ն շնորհավորում է ուսանողներին ուսանողների միջազգային օրվա առթիվ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը Տորոնտոյի «Նուռ» ֆիլմերի փառատոնում արժանացել է «Ծագող աստղ» մրցանակիԲոլորս միասին պետք է չխնայենք մեր ուժն ու եռանդը և պաշտպանենք հայկական արժեքները. Արսեն ԳրիգորյանԱլիևյան սահմանադրությունը դուռ է բացելու դեպի կեղծ «Արևմտյան Ադրբեջան», դրանով ապամոնտաժելու են Հայաստանի ՀանրապետությունըԻշխանությունն իր քարոզչական մեքենայով մտել է տուն առ տուն և հաջողության հասել՝ այլասերելով ամեն ինչ. Էդմոն Մարուքյան Կարո՞ղ ենք փրկել արցախյան բարբառը. Տիգրան Դումիկյան Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին Արարատի և Անդրանիկի նկարները հեռացնելը միշտ եղել է թուրքական պահանջ. Ատոմ ՄխիթարյանԵրիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել Բանանի շուրջ աղմուկ, պետության շուրջ լռություն․ ինչպես ենք ընկնում հանրային ուշադրության ծուղակը. Աննա ԿոստանյանՀայաստանը պարտավոր է օր առաջ հեռանալ Արևմուտքից. Մհեր Ավետիսյան«Վարչապետին` պահանջ. անցկացրե՛ք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և միայն այդ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի` իրականացնե՞լ «Թրամփի ուղին», թե՞ ոչ, անցկացնե՞լ սահմանադրական հանրաքվե՞ն, թե՞ ոչ». Խաչիկ ԱսրյանԷլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» «Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ» «Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ» Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ» Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ» Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ» Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ» Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ» Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ինՔուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումըՄենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԶորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԵրևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայերը, ոչ թե Ադրբեջանը. Ուժեղ ՀայաստանԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ընդդիմության նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումներըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըԲախվել են «Howo», «Renault» բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ումՀանրապետությունում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինԱրսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հարություն Հարությունյան
Քաղաքականություն

«Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը»․ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան․ Արտակ Զաքարյան

Իմ տպավորությամբ, Հայաստանի քաղաքական կյանքն ամեն օր արթնանում է միևնույն պարզունակ խնդրով. «ինչպե՞ս անցկացնել սկսված օրը:
 
Ի՞նչ գործիքակազմով ու եղանակով խաբել կամ իմիտացնել՝ իբրև թե ինչ-որ բան է արվում, կամ ինչ-որ բան է նախապատրաստվում:
 
Ինչպե՞ս մարդկանց ուշադրությունը շեղել «իշխանությունների» համար անցանկալի թեմաներից:
Ինչպե՞ս մանիպուլյացնել տարբեր լսարանների ու համարել, որ «առաջադրանքը կատարված է»:
Սա է «իշխանությունների» ( և ոչ միայն) հիմնական զբաղմունքն արդեն երկար ժամանակ: Իսկ ինչու՞ է այդպես...
 
Որքան էլ, որ տարօրինակ հնչի՝ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան:
Թվում է, թե կա «խորհրդարան», կա «կառավարություն», կան հանրային ու պետական ինստիտուտներ ու իրավա-քաղաքական մեխանիզմները, բայց՝ չկան քաղաքական զարգացումներ:
 
Փոխարենը կան քաղբանտարկյալներ, կա քարոզչական թույն, կա «իշխանության» կողմից խրախուսվող ատելության խոսք և վախի մթնոլորտ, կան երկրի առջև ծառացած բազմաթիվ լուրջ ու վտանգավոր սպառնալիքներ, հանրային խոշոր պրոբլեմներ, լուծումներ պահանջող կենսական հիմնախնդիրներ և այլն...
Այս ամենը կա, բայց չկա քաղաքական գործընթաց, չկա քաղաքական միտք, այսինքն՝ չկա նաև քաղաքականություն:
 
Միգուցե պատճառն այն է, որ չկան համընդհանուր նպատակնե՞ր: Իսկ, եթե կան՝ միգուցե չկան այդ նպատակներին հավատացող զանգվածներ և առաջնորդող քաղաքական ուժե՞ր...
Կարծում եմ ժամանակն է խոստովանել ամենացավալի իրողությունը, որի մասին բազմիցս խոսել ու զգուշացրել ենք:
 
Ներքաղաքական կյանքի, ակտիվ օրակարգերի, առողջ բանավեճի ու կառուցողական համագործակցության բացակայությունը ցավալիորեն վկայում է Հայաստանի ինքնիշխանության և ներքին ինքնուրույնության նվազման մասին:
 
Բոլորս խորհրդավոր սպասում ենք, թե ի՞նչ կլինի դրսում, ի՞նչ կասեն Ադրբեջանն ու Թուրքիան, ինչպե՞ս կարձագանքի Եվրոպան, ի՞նչ կանի Ռուսաստանը, ի՞նչ ընթացք կունենա Իրանի շուրջ զարգացումները, ի՞նչ երաշխիք կտա կամ չի տա ԱՄՆ-ն և այդպես շարունակ...
 
Իսկ ո՞րն է մեր դերն այս ամենում, ի՞նչ ենք մենք ցանկանում անել, ինչի՞ն ենք մենք ցանկանում ձգտել՝ այսքան աղետներից ու կորուստներից հետո:
 
Ցավոք քաղաքական միտքն այս մասին լռում է: Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը:
Մանրամասները՝ Artak Zakaryan-ի էջում