Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն Մնացականյան
Մշակույթ

Ֆիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան (ՖԱՀՖ) և Գագիկ Ծառուկյան Հիմնադրամը սկսում են միջազգային գործունեության նոր փուլ՝ նպատակ ունենալով ամրապնդել հայկական կինոյի ներկայությունը միջազգային կինոարդյունաբերության մեջ, ընդլայնել համատեղ արտադրության հեռանկարները և նոր համագործակցային կապեր հաստատել միջազգային կինոհարթակների ու մասնագիտական կառույցների հետ։
․
Որպես այս նոր փուլի մեկնարկ՝ ՖԱՀՖ-ն առաջին անգամ կներկայանա Կահիրեի 47-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվող Cairo Industry Days-ում՝ սեփական տաղավարով, ինչպես նաև հանդես կգա Cairo Film Connection ծրագրի հովանավորների կազմում։

• ՖԱՀՖ-ը Կահիրեի 47-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում

ՖԱՀՖ-ի պատվիրակությունը Կահիրեում կլինի նոյեմբերի 15–20-ը։ Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12:00–13:00-ին, Cairo Film Market-ի հարթակում տեղի կունենա Ֆեդերացիայի պաշտոնական շնորհանդեսը, որի ընթացքում կներկայացվեն ՖԱՀՖ-ի առաքելությունը, միջազգային ծրագրերը, արտադրության փուլում գտնվող «ՎԵՐԱ» և «ՓԱՇԱ․ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅԸ» լիամետրաժ միջազգային կինոնախագծերը, CINEMA ALLIANCE նախաձեռնությունը և «ՈՍԿԵ ՎԱՐԴ» մրցանակը։

• Միջազգային համատեղ կինոնախագծեր

ՖԱՀՖ-ի շնորհանդեսի առաջին հատվածը նվիրված կլինի Ֆեդերացիայի հովանու ներքո իրականացվող միջազգային կինոնախագծերին։ Կահիրեում ներկա կինոարդյունաբերության մասնագետներին կներկայացվեն ֆինանսավորման եզրափակիչ փուլում գտնվող «ՎԵՐԱ» և առաջին անգամ՝ «ՓԱՇԱ․ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅԸ» լիամետրաժ կինոնախագծերը։

• CINEMA ALLIANCE – մեկ մուտքի հնարավորություն դեպի Հայաստան

Շարունակելով միջազգային կինոհարթակներում Հիսուս Քրիստոսի արձանի նախագծի ներկայացման ուղղությամբ իր աշխատանքը՝ ՖԱՀՖ-ը կներկայացնի նաև Հայաստանի նկարահանման վայրերը և իր հավակնոտ կառուցվածքային նախաձեռնությունը՝ CINEMA ALLIANCE-ը։CINEMA ALLIANCE-ը հայկական ընկերությունների համախմբված ցանց է՝ զբոսաշրջային գործակալություններից մինչև հետարտադրական ծառայություններ մատուցող ստուդիաներ։ Այն նպատակ ունի միջազգային կինոխմբերին առաջարկել Հայաստանի արտադրական էկոհամակարգ մուտք գործելու միասնական հարթակ՝ ապահովելով անհրաժեշտ ծառայությունների և մասնագիտական ներուժի հասանելիությունը մեկ կետից։

• «ՈՍԿԵ ՎԱՐԴ» մրցանակի առաջին հանձնումը՝ Cairo Film Connection-ում

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան՝ իր գլխավոր գործընկեր Գագիկ Ծառուկյան Հիմնադրամի հետ համատեղ, հիմնել է «ՈՍԿԵ ՎԱՐԴ» ամենամյա միջազգային կինոմրցանակը։ Մրցանակի նպատակն է խթանել կին ռեժիսորների ստեղծագործական նախաձեռնությունները և նպաստել նրանց հեղինակային լիամետրաժ ֆիլմերի նախագծերի զարգացմանն ու առաջխաղացմանը։

«ՈՍԿԵ ՎԱՐԴ» մրցանակի առաջին դափնեկիրը կընտրվի Cairo Film Connection-ի 12-րդ թողարկման շրջանակում ներկայացված կին ռեժիսորների նախագծերից։ Մրցանակի հանձնումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին՝ Cairo Film Connection Awards Ceremony-ի ընթացքում, որը կազմակերպվում է Cairo Industry Days-ի շրջանակում՝ կինոփառատոնի նախագահի, միջազգային պատվիրակների, գործընկերների, հովանավորների և լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այսպիսով, Կահիրեն կդառնա «ՈՍԿԵ ՎԱՐԴ» միջազգային մրցանակի առաջին հանձնման հարթակը՝ սկիզբ դնելով դրա ամենամյա միջազգային գործունեությանը։ Մրցանակի միջազգային շնորհանդեսը նախատեսվում է 2027 թվականին՝ Կաննի կինոշուկայի ընթացքում։

«ՈՍԿԵ ՎԱՐԴ» մրցանակը ներառում է բրոնզաձույլ վարդի արձանիկ և դրամական պարգև։ Արձանիկի հեղինակն է հայ վարպետ, EVANI բրենդի հիմնադիր Արման Պողոսյանը։

• Ֆեդերացիայի միջազգային ներկայության ընդլայնում

Կահիրեի կինոշուկայում սեփական տաղավարով ներկայանալը, միջազգային մրցանակի հիմնադրումը և նոր գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցության համաձայնագրերի ձևավորումը Ֆեդերացիայի ռազմավարության մաս են կազմում։ Այս ռազմավարության կարևոր քայլերից է Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի և Cairo Film Connection-ի միջև համագործակցության հուշագիրը, որի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են դեռևս Վենետիկում և այժմ գտնվում են ավարտական փուլում։ Հուշագիրը նախատեսում է առաջիկա տարիներին երկու կառույցների համագործակցության զարգացում՝ հայկական կինոնախագծերի միջազգային առաջխաղացման, Կահիրեում դրանց ներկայացման, համարտադրողների և ֆինանսավորման աղբյուրների ներգրավման, ինչպես նաև միջազգային մասնագիտական կապերի ընդլայնման ուղղություններով։ Այս համագործակցությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել հայկական կինոնախագծերի համար և նպաստել Հայաստանի՝ որպես ստեղծագործական ու արտադրական համագործակցության գրավիչ կենտրոնի միջազգային ճանաչմանը։

ՖԱՀՖ-ը Կահիրեում կներկայացնեն Ֆեդերացիայի խորհրդի նախագահ Հովհաննես Գալստյանը, ԱՄՆ-ում ՖԱՀՖ-ի դեսպան Նորա Արմանին և ՖԱՀՖ-ի միջազգային կապերի պատասխանատու Անի Գալստյանը։