Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ ԿարապետյանIDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանԱնցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա ՍողոմոնյանԱյն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Հանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԳագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. ՉալաբյանԱռավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
Քաղաքականություն

Ազգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր Ավետիսյան

Ռուսաստանի պատմության ողջ ընթացքում ռուս ժողովուրդը ունեցել է բազմակողմանի հզոր թագավորներ, իմպերատորներ, զորավարներ, որոնք փայլուն հաղթանակներ են ունեցել պատմական տարբեր փուլերում, բայց նրանցից որևէ մեկի արձանը կանգնած չէ Կարմիր հրապարակում։

Կարմիր հրապարակում կանգնած են #Մինինը և #Պոժարսկին՝ երկու ոչ հայտնի տոհմից, ոչ շատ հարուստ, պարզ ռուսներ, ովքեր համախմբելով ռուս ժողովրդին կարողացան փրկել Ռուսաստանը և փաստացի ազատագրել Մոսկվան։

Այս իրողությունը ցույց է տալիս, որ ռուս ժողովուրդը իր պարզ զավակներին, ովքեր չլինելով թագավորներ, զորավարներ կամ շատ հարուստ մարդիկ, բայց ունենալով նպատակ սեփական երկիրը փրկելու, մեծարում է այն աստիճան, որ նրանց արձանը տեղադրել է ռուսական աշխարհի սրտում, և հենց այդ արձանը խորհրդանշում է նոյեմբերի 4-ի տոնը՝ Ռուսաստանի ժողովուրդների միասնության տոնը։

Այս տոնի առիթով ես, իհարկե, ուզում եմ շնորհավորել Ռուսաստանի ժողովուրդներին, այդ թվում նաև մեր հայրենակիցներին, ովքեր ապրում են Ռուսաստանում և իրենց գործունեությամբ ապացուցել են, որ սիրում են Ռուսաստանը և պատրաստ են և՛ խաղաղության, և՛ պատերազմի ժամանակ իրենց կյանքը վտանգել հանուն հզոր, բարեկեցիկ Ռուսաստանի։

Բայց այս տոնը ես հիշեցի և ուզեցի այս մասին խոսել նաև այն պատճառով, որ Ռուսաստանը լինելով բազմազգ պետություն, որտեղ ապրում են տարբեր ազգություններ, շատ ավելի համերաշխ են իրար հետ։ Այդ ազգերը ապրում և միասին շենացնում են Ռուսաստանը, հարկ եղած դեպքում նաև միասին կռվում՝ Ռուսաստանը պաշտպանելու համար։ Բայց ահա Հայաստանում ապրում ենք բացարձակ մեծամասնությամբ միայն հայեր, և այնպիսի տպավորություն է, որ միայն հայերով բնակեցված Հայաստանում մենք միմյանց նկատմամբ ավելի անհանդուրժող և լարված ենք ապրում, քան բազմազգ պետությունները։ Սա շատ վատ, շատ վտանգավոր իրավիճակ է։

Մենք պետք է սովորենք Հայաստանում ապրող հայերս ոչ թե իրար ատել, իրար խանգարել, իրար վնասել, այլ հակառակը՝ իրար մասին #ՀՈԳ տանել, իրար օգնել, իրար աջակցել, որպեսզի կարողանանք հզոր, անվտանգ և բարեկեցիկ Հայաստան կառուցել։ Ես, այո, մտածում եմ, որ Հայաստանի բարեկեցիկ և անվտանգ ապագայում ամենակարևոր գաղափարներից մեկը պետք է լինի այն, որ Հայաստանում ապրող հայերս մեկս մյուսի նկատմամբ պետք է լինենք #ՀՈԳԱՏԱՐ, մեկս մյուսի նկատմամբ պետք է լինենք ուշադիր, մեկս մյուսին պետք է վերաբերվենք այնպես, ինչպես սեփական ընտանիքի անդամին, հարազատին, և մեկս մյուսի դժբախտությունը պետք է համարենք մերը, մեկս մյուսի հաջողությունը պետք է համարենք մերը։

Սրանք էմոցիոնալ խոսքեր են թվում, բայց եթե մի պահ մտածենք, կհասկանանք, որ սա այն բանաձևն է, որով մենք կարող ենք, այո՛, կառուցել անվտանգ, բարեկեցիկ և արդար Հայաստան: