Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակը
Քաղաքականություն

«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան

Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Պարզվում է՝ մենք բոլորս մինչ օրս սխալ ենք հասկացել տնտեսագիտությունն ու պետական կառավարումը։ Մինչ ամբողջ աշխարհը փորձում է տնտեսությունը զարգացնել ներդրումներով, տեխնոլոգիաներով և ինստիտուտներով, մեր «ջահել ու հանճարեղ» պաշտոնյան հայտնագործել է ղեկավարման նոր հորիզոններ՝ պատմական ուղղորդմամբ։

Պատկերացնո՞ւմ եք․ մարդը նստած է նախարարական աթոռին, զբաղված է ազգային տնտեսությամբ, բայց հանկարծ որոշում է հանրությանը լուսավորել պատմության «մութ էջերով»։ Եվ ո՞ւմ է ընտրում որպես «ուժեղ պետության» և կարգուկանոնի օրինակ․ ոչ ավել, ոչ պակաս՝ Ադոլֆ Հիտլերին և նրա գալուստը Վեյմարյան Հանրապետության փլուզումից հետո։ «Ժողովրդավարությունը թույլ էր, իսկ ահա եկավ «ուժեղ ձեռքը»․․․» — Այ քեզ տնտեսագիտական աքսիոմ։ Փաստորեն, ըստ նախարարական տրամաբանության, Վեյմարյան Հանրապետության միակ «թերությունը» ժողովրդավար լինելն էր, իսկ լուծումը՝ 20-րդ դարի ամենաարյունալի բռնապետին իշխանության բերելն ու աշխարհը կործանման եզրին հասցնելը։ Եթե սա է ձեր պատկերացրած «ուժեղ պետությունը», ապա վախենամ հարցնել՝ իսկ տնտեսական ճգնաժամի լուծումը ո՞րն է․ 1930-ականների գերմանական ռազմականացո՞ւմը։

«Տգետների ու լկտիների պատժում»․ Որքա՜ն ծանոթ ու «թարմ» հռետորաբանություն։ Երբ երկրում չկան հստակ տնտեսական արդյունքներ, երբ գնաճն ու խնդիրները խեղդում են, ամենահարմար բանը պատժիչի դեր ստանձնելն է։ «Սպառնանք, պատժենք, լռեցնենք»․ չէ՞ որ «ուժեղ ձեռքի» դեֆիցիտ կա։ Բայց մոռանում են մի փոքրիկ դետալ․ պատմության մեջ պատժիչի դերում հայտնվածներից շատերը ի վերջո հենց իրենց փորած փոսն են ընկել։

Անկեղծ ասած՝ նման «լուսավոր» մտքեր լսելիս չես կողմնորոշվում՝ լացես, թե ժպտաս։

Երբ պետության էկոնոմիկայի պատասխանատուն սկսում է երազել Հիտլերյան ձեռագրով «կարգուկանոնի» մասին, դա արդեն տնտեսագիտություն չէ․ դա քաղաքական ու պատմական անգրագիտության, անփորձության և անպատասխանատվության կատարյալ հարմոնիա է։

Հարգելի՛ նախարար,

Եթե ձեզ թվում է, թե «լկտիներին պատժելու» և բռնապետական ռեժիմները գովերգելու մեջ է պետության ուժը, ապա ավելի լավ է մի պահ կանգ առնեք։ Ժողովրդավարությունը թուլություն չէ, իսկ պատմության վատագույն դահիճներին որպես «կարգի բերողների» օրինակ բերելը ոչ թե ուժի, այլ սեփական մտքի թուլության ու հուսահատության նշան է։

Տնտեսություն զարգացրեք, ոչ թե պատմական աղետների համար ռեաբիլիտացիոն ելույթներ գրեք։