Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
Քաղաքականություն

Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Այն, որ իրականում կամ խորքում Ադրբեջանն ամենևին էլ խաղաղության չէ տրամադրված Հայաստանի ու հայության հանդեպ, ողջամիտ ընկալմամբ շրջանակների համար անգամ քննարկելու նյութ չէ. այնքան ակնհայտ է ագրեսիվ տրամադրվածությունը: Ինչպես ակնհայտ է այն, որ Ադրբեջանում, ինչպես 44-օրյա պատերազմից, այնպես էլ՝ հազարամյակներով հայաբնակ Արցախը բռնի հայաթափելուց հետո պետական մակարդակով շարունակվում են հայատյացության քարոզը և Հայաստանի հանդեպ զավթողական քարոզչաքաղաքական նախագծերի իրականացումը:

Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ անում են նորանոր հայտարարություններ, որոնք ոչ միայն հակասում են երկուստեք «առերես» հռչակված «խաղաղության հաստատման» գծին, այլև ակնհայտորեն թշնամական տրամադրվածություն են դրսևորում: Ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հրապարակավ պահանջ է հնչեցնում, թե՝ հայերը պիտի ադրբեջանցիներից ներողություն խնդրեն: Իլհամ Ալիևը ուղղակիորեն հոխորտում է, խոսում «թշնամուն ջախջախելու» մասին, նորից խեղաթյուրում է իրականությունը, չի թաքցնում պահանջները Հայաստանից ու հայ ժողովրդից, և այլն, և այլն:

Միևնույն ժամանակ, «զուգահեռ իրականության» մեջ Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները խոսում են «խաղաղություն խնամելու» մասին: Դե, դա նորություն չէ, բայց ուշադրության արժանի է մեկ այլ զուգահեռում: Տեսեք... Ալիևը փաստացի հոխորտում է Հայաստանի ու հայության հասցեին, ասում է՝ «ջախջախեցինք թշնամուն»: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը գրեթե նույն բառերն է գործածում, բայց... էլի հայերի, տվյալ դեպքում՝ ընդդիմադիր հայերի դեմ: Փաշինյանը վերջին ՏԻՄ ընտրությունների համատեքստում հայտարարում է. «ՏԻՄ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն կամ պրոքպական թեկնածուները և թիմերը տարան ջախջախիչ հաղթանակ»: Այսպես ասենք՝ հզոր է: Ըստ որում, թե՛ Ալիևի ու Փաշինյանի խոսքերի զուգահեռումը, թե՛ գործածած «ջախջախիչ» բառամթերքը:

 Բայց դա էլ դեռ ամենը չէ: Փաշինյանը օրերս նաև հայտարարեց, թե՝ «պատերազմի քառագլուխ կուսակցությունը ՀՀ-ից պետք է արմատախիլ արվի», թե՝ «Հայաստանից պետք է արմատախիլ անել լրտեսական ընդդիմությանը, որը կառավարվում է դրսից», թե՝ «պետք է ձևավորվի նոր՝ պետականակենտրոն ու իրական ընդդիմություն»։

Չենք հոգնի ու չենք զլանա կրկնել. կոնկրետ Փաշինյանն ու ՔՊ-ն, 8 տարի և մի քիչ ավելի լինելով իշխանություն, Հայաստանի ու Արցախի գլխին բերել են 1 լայնածավալ պատերազմ և առնվազն 3 խոշոր ու նաև ճակատագրական հետևանքներ ունեցող ռազմական բախումներ: Ու ո՞վ է «պատերազմի կուսակցություն», եթե ոչ հենց ՔՊ-ն:

Ընդդիմության մասին: Փաշինյանը, ինչպես միշտ, անում է մերկապարանոց, որևէ ապացույցով չուղեկցվող հայտարարություն, թե ընդդիմությունը լրտեսական է, կառավարվում է դրսից: Թող այդ դեպքում նշվի իր կալանավորած ընդդիմադիր լիդերներից որևէ մեկին, որին նման մեղադրանք է ներկայացված: Չկա նման բան: Կարծես սովորական բան է դարձել, որ պետության ղեկավարի դիրքից հանդես եկողը կարող է անպատասխանատու և որևէ փաստով չհիմնավորված հայտարարություններ անել, բայց դա իրականում խայտառակություն է ու առնվազն քաղաքական անպատասխանատվություն:

Ամենից կարևորը. ո՞վ է Փաշինյանը, որ որոշի, թե ով լինի կամ չլինի ընդդիմություն: Եթե իշխանությունն է որոշում կամ որոշելու, թե ով լինի ընդդիմություն կամ չլինի, ապա դա քաղաքագիտորեն նշանակում է երկու բան. նախ՝ դա արդեն բռնատիրական հասարակարգ է, որտեղ չկա ժողովրդավարություն, երկրորդ՝ իշխանության նշանակած «ընդդիմությունը» ընդդիմություն չէ, այլ նույն իշխանության կցորդ: Չնայած, երկու կետն էլ իրար հետ փոխկապակցված են:

 Առհասարակ, այս կամ այն քաղաքական ուժի ընդդիմություն կամ իշխանություն լինելը որոշում են ընտրողները՝ քվեարկությամբ և քվեարկության արդյունքում ձայների բաշխվածությամբ: Պարզ ասած՝ ընտրություններով միայն իշխանություն չէ, որ ձևավորվում է, ձևավորվում է նաև ընդդիմություն: Ուստի, Փաշինյանը չի կարող որոշել, թե ով լինի ընդդիմություն, ով չլինի: Կրկնենք՝ ժողովուրդն է որոշում: Ու մի օր էլ կարող է որոշել, որ Փաշինյանն է նորից ընդդիմություն, կարևոր չէ՝ ինչպիսի ընդդիմություն: Իսկ Փաշինյանն առայժմ միակ բանը, որ կարող է անել, ընդդիմությանը «ջախջախելուն» ուղղված գործողություններն են, ինչով զբաղված է արդեն քանի տարի: Բայց անօգուտ: Աջուձախ բոլորին կալանավորելով, անարգ ռեպրեսիաների դիմելով որևէ մեկն իր դիրքերը չի ամրապնդել: Եթե նույնիսկ ամրապնդել է, ապա չափազանց կարճ ժամանակի համար...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում