Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Իրանում Բուշերի ատոմակայանի շինարարությունը շարունակվում է։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, Ռուսաստանի ղեկավարը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ «Բուշերի ատոմակայանի շինարարությունը շարունակվում է», – նշել է Պուտինը։
Ավելի վաղ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը հայտարարել էր Իրանի Բուշերի ատոմակայանում իր աշխատակիցների թիվը 700-ի հասցնելու ծրագրերի մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ