Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԿոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026-ը կհամախմբի ոլորտի միջազգային առաջնորդներին «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքոՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԲռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր ԿամենդատյանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնել
Տնտեսություն

Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026-ը կհամախմբի ոլորտի միջազգային առաջնորդներին «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքո

Հոկտեմբերի 16-17-ին արդեն երրորդ տարին անընդմեջ Հայաստանում անցկացվում է հանքարդյունաբերության ոլորտի առաջատար միջոցառումը՝ Mining Armenia Forum 2026-ը՝ «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքո։ 

Ֆորումը հերթական անգամ Հայաստանում համախմբում է հանքարդյունաբերության և հարակից ոլորտների շուրջ 50 խոսնակների՝ այդ թվում միջազգային հանքարդյունաբերական ընկերությունների և ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներ, ներդրողներ, քաղաքականություն մշակողներ, կայունության ոլորտի փորձագետներ, տեխնոլոգիական մատակարարներ, ակադեմիական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ 

Mining Armenia Forum-ը կազմակերպում են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջhանյանը նշում է. «Mining Armenia ֆորումն արդեն երրորդ տարին որպես Հայաստանում կայացած խոշորագույն միջազգային կոնֆերանս բովանդակային երկխոսության հարթակ է կառավարության, բիզնեսի, ակադեմիական շրջանակների և միջազգային գործընկերների մասնակցությամբ։ Այս տարի աննախադեպ է միջազգային գործընկերների մասնակցությունը՝ խոշորագույն խորհրդատվական ընկերություններից՝ մինչև հանքարդյունաբերության ոլորտի առաջատար միջազգային փորձագետներ, ղեկավարներ, ավելի քան 15 երկրներից հյուրեր։  Սա վկայում է Հայաստանի հանքարդյունաբերական և լայն տնտեսական ներուժի նկատմամբ աճող միջազգային հետաքրքրության մասին։ Մեր նպատակն է այդ հետաքրքրությունը վերածել նոր ներդրումների, գործնական համագործակցության և ոլորտի արդիականացմանն ուղղված որոշումների»:

Երրորդ անգամ անցկացվող ֆորումի ռազմավարական հովանավորներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունները։ 

«Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն ունի զարգացման մեծ ներուժ, որի իրացման համար անհրաժեշտ են երկարաժամկետ ներդրումներ, ժամանակակից տեխնոլոգիաներ և միջազգային լավագույն փորձի ներդրում։ «Լիդիան Արմենիայի» փորձը և Ամուլսարի ծրագրի զարգացման ամբողջական ճանապարհը՝ հանքավայրի հայտնաբերումից ու հետախուզումից մինչև շահագործման մեկնարկ, ցույց են տալիս, որ Հայաստանում հնարավոր է իրականացնել միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող խոշոր հանքարդյունաբերական ծրագրեր։ Համոզված եմ, որ ոլորտի ապագան պետք է հիմնված լինի մրցունակության, նորարարության, բնապահպանական պատասխանատվության և կայուն զարգացման սկզբունքների վրա։ Mining Armenia Forum-ը կարևոր հարթակ է այս տեսլականի շուրջ միջազգային փորձը համախմբելու, գիտելիքի և փորձի փոխանակումը խթանելու, նոր գործընկերություններ ձևավորելու և ոլորտի զարգացման նոր հնարավորություններ բացահայտելու համար»,-նշում է «Լիդիան Արմենիայի» Հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։ 

Ֆորումի գլխավոր հովանավորներն են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և «Թեղուտ» ՓԲԸ-ն։

Ամերիաբանկի Կորպորատիվ և ներդրումային բանկինգի տնօրեն Գագիկ Սահակյանը նշում է․ «Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարևոր ոլորտներից է, որն իր նշանակալի ներդրումն ունի մեր երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում։ Տարիներ շարունակ լինելով ոլորտի խոշոր ընկերությունների ֆինանսական գործընկերը` համոզված ենք, որ վերջիններիս ներուժի արդյունավետ իրացման համար խորհրդատվական, ֆինանսավորման և ներդրումային գործիքակազմի կիրառման հետ մեկտեղ կարևոր են նաև պատասխանատու մոտեցումը, երկարաժամկետ տեսլականն ու նորարարական լուծումները, և «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագիրը համահունչ է մեր այս մոտեցմանը»։

Այս տարի Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումն անցկացվում է առանձնահատուկ ժամանակահատվածում՝ Հայաստանում կենսաբազմազանության վերաբերյալ COP17 գագաթնաժողովի անցկացումից անմիջապես առաջ, երբ գլոբալ օրակարգում առավել մեծ ուշադրություն է դարձվում կրիտիկական հանածոներին, էներգետիկ անցմանը, կենսաբազմազանությանը և ռեսուրսների պատասխանատու զարգացմանը։ Այս համատեքստում Հայաստանը հարթակ է դառնում հանքարդյունաբերության ապագայի, տարածաշրջանային համագործակցության և ռեսուրսների կայուն օգտագործման շուրջ միջազգային քննարկումների համար։ 

«Թեղուտ»-ի կորպորատիվ տնօրեն Արտյոմ Գեղամյանը նշում է․ «Հայաստանի հանքարդյունաբերությունն այսօր զարգացման նոր փուլում է, և մեր առաջ խնդիր է դրված ոչ միայն բարձրացնել արտադրության արդյունավետությունը, այլև ներդնել կառավարման, տեխնոլոգիաների, բնապահպանական պատասխանատվության և կորպորատիվ մշակույթի նոր չափանիշներ։ Թեղուտի համար Mining Armenia Forum-ի գլխավոր գործընկեր լինելը հնարավորություն է մասնակցելու հենց այս օրակարգի ձևավորմանը և մեր փորձով նպաստելու ոլորտի երկարաժամկետ ու պատասխանատու զարգացմանը»։ 

Mining Armenia Forum 2026-ին միացել են նաև հանքարդյունաբերության և ռեսուրսների ոլորտում միջազգային ճանաչում ունեցող մի շարք կազմակերպություններ։ «Resourcing Tomorrow»-ն մասնակցում է ֆորումին՝ համատեղ անցկացնելով առանցքային պանելային քննարկում՝ «Ֆինանսների և ներդրումների ներգրավումը ռեսուրսների ոլորտում» թեմայով։ «Wood Mackenzie»-ն Mining Armenia Forum 2026-ին կմասնակցի հատուկ նիստով՝ նվիրված շուկայական հնարավորություններին, ներդրումային ներուժին և մրցակցային այն գործոններին, որոնք ձևավորում են Հայաստանի գրավչությունը՝ որպես հանքարդյունաբերական ներդրումների ուղղություն։

Իր հերթին՝ S&P Global Energy-ն ֆորումի շրջանակում հատուկ նիստ կանցկացնի՝ անդրադառնալով համաշխարհային հանքարդյունաբերության ոլորտում կայունության ցուցանիշների վրա ազդող վերջին միտումներին և ներդրումային որոշումների կայացման մեջ կայունության գործոնների աճող նշանակությանը։

Mining Armenia Forum-ը ոչ միայն մասնագիտական քննարկումների, այլև միջազգային կապերի ձևավորման և փորձի փոխանակման հարթակ է։ Երկու օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպելու հանքարդյունաբերության ոլորտի միջազգային և տեղական դերակատարների, ներդրողների, ֆինանսական կառույցների, տեխնոլոգիական ընկերությունների, պետական և համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր և ձևավորելու նոր համագործակցության հնարավորություններ։

***

Mining Armenia Forum 2026-ը կազմակերպում են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։ Երրորդ անգամ անցկացվող ֆորումի ռազմավարական հովանավորներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունները, իսկ գլխավոր հովանավորները՝ Ամերիաբանկը և «Թեղուտ» ՓԲԸ-ն։

Այս տարի ֆորումը կհամախմբի շուրջ 50 միջազգային և տեղական բանախոսների, ովքեր կառավարության ներկայացուցիչներ, ներդրողներ, կայուն զարգացման նպատակների փորձագետներ և տեխնոլոգիական առաջատարներ են։