Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըԱլիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում Կապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկանՍահմանադրությունը երբեք հակամարտության պատճառ չի եղել. Նարեկ կարապետյանԿայուն զարգացման չափանիշների ներդրմամբ հնարավոր է ձևավորել հզոր հանքարդյունաբերական ոլորտ․ Վարդան Ջհանյան Ընդդիմադիր գործիչներին սահմանափակելը մեր երկրում դառնում է սովորական. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի համար ալիևյան սահմանադրության հաստատումը առաջնահերթություն է. Աննա ԿոստանյանՀայ ժողովրդին պարտադրվող այս սահմանադրությունը դուռ է բացելու դեպի Ադրբեջանի երազած «Արևմտյան Ադրբեջան»՝ քանդելով մեր պետականության հիմքերը. Գոհար ՄելոյանՓաշինյանն առաջարկում է հանուն իշխանության «ԱՅՈ» Ալիևին. Նարեկ ԿարապետյանԱլիևը Փաշինյանին պատանդ է պահում` նպատակ ունենալով ոչնչացնել մեր պետությունը. Էդգար ՂազարյանԲնակիչների հետ ջերմ ու անմիջական հանդիպումները կատարած աշխատանքի լավագույն գնահատականն են և վստահ առաջ շարժվելու գրավականը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Խորհրդարանական ընդդիմությունը պետք է դեմ քվեարկի ալիևյան պահանջներին. Ցոլակ ԱկոպյանԻնչո՞ւ խաղաղության համաձայնագիրը չի կնքվում. տեսանյութԳավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատանԻշխանությունը պահելու նոր սցենարը. Հրայր ԿամենդատյանՆա չունի սահմանադրական փոփոխություններ կատարելու նպատակԱրատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ» Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ» Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ» 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ» Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանըՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնում
Քաղաքականություն

Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հրավերով Անթիլիաս են ժամանել նախկին «Անիվ» հիմնադրամի, այժմ «Նարեկացի» հայագիտական ինստիտուտի ներկայացուցիչները, գործնապես ծանոթանալու Սուրբ Աթոռի ծավալուն գործունեությանը, եւ ծանոթացնելու իրենց իրագործած ու իրագործելի ծրագրերը, ապա քննարկելու հավանական գործակցության հնարավորությունները։ Այս մասին հանտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Արդարեւ, 2026 Հոկտեմբեր 1-8-ի ժամանակամիջոցին, հայ մշակոյթի եւ սրբոց թարգմանչաց յիշատակի ամսուան առաջին նախաձեռնութիւնը տեղի ունեցաւ Անթիլիասի մէջ, երբ «Նարեկացի» հայագիտական ինստիտուտի ներկայացուցիչները պաշտօնական առաջին այցելութեամբ, բաղկացած տիարք Արմէն Խեչոյեանէ, Արթուր Սողոմոնեանէ, Ռուբէն Աթոյեանէ եւ տիկին Գոհար Աւագեանէ ժամանեցին ու հիւրընկալուեցան Կաթողիկոսարանէս ներս:

Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հետ ունեցան երկու հանդիպում, ուր լսեցին Հայրապետին լայն փորձառութեամբ լեցուն միտքերն ու պատկերացումները, քննարկուեցան գործակցութեանց ոլորտները եւ ստացան անոր օրհնութիւնը:

Մեր յարգելի հիւրերը վայելեցին Մայրավանքիս բարիքները, ստացան Կաթողիկոսարանիս հրատարակութիւններէն, «Կիլիկիա» Մատենադարանի ընդհանուր պատասխանատու Գերաշնորհ Տ. Շահան Արք. Սարգիսեանի առաջնորդութեամբ նախ շրջայց կատարեցին Մայր Տաճար, Ապրիլեան Նահատակաց Յուշարձան, Գանձատուն, «Կիլիկիա» Մատենադարան, «Կիլիկիա» Թանգարան, Արխիւատուն, Միջ-Եկեղեցական, Տեղեկատուական, Քրիստոնէական Դաստիարակութիւն, նորակառոյց Պէզիքեան կեդրոն: Տեսակցեցան Կաթողիկոսրանիս բաժանմունքներու պատասխանատուներուն հետ: Յաջորդաբար այցելեցին Թռչնոց Բոյն եւ Հայոց Ցեղասպանութեան Որբերու «Արամ Պէզիքեան» Թանգարան, Ազունիէի Հայ Ազգային Բուժարան, Այնճար, Լէյլաւան եւ «Խորէն Ա.» կեդրոն, Սուրբ Նշան մայր եկեղեցի, Սրբոց Վարդանանց եկեղեցի եւ Ազգային Առաջնորդարան, յատուկ հանդիպում ունեցան Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Շահէ Արք. Փանոսեանի հետ, Ազգային Միացեալ Վարժարան՝ տնօրէնութիւն եւ աշակերտներ, Այնթուրա՝ հայ որբանոցի հետքերով, Սուրբ Աստուածածին Վանք՝ Պիքֆայա եւ Դպրեվանք՝ տեսչութիւն եւ ուսանողութիւն:

Մեկնելէ առաջ պատուիրակութիւնը իր ջերմ շնորհակալութիւնը յայտնեց Նորին Սուրբ Օծութեան, միաժամանակ իր հիացումն ու գնահատանքը արտայայտեց այն հսկայ մշակութային ու կրթական առաքելութեան համար, որ կազմակերպ ու հետեւողական կերպով կը կատարուի Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կողմէ:

«Նարեկացի» ինստիտուտի պատասխանատուները իրենց պատրաստակամութիւնը յայտնեցին գործակցելու Կիլիկիոյ Կաթողիկոսութեան հետ հայագիտութեան հետ աղերս ունեցող զանազան մարզերէ ներս»,-ասված է հաղորդագրության մեջ: