Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա ԿոստանյանՀայաստանի ներկայությունը Կահիրեի 47- րդ միջազգային կինոփառատոնին. տեսանյութՔՊ-ն տարիներ շարունակ ՏԻՄ ընդդիմադիր թեկնածուներին ազատազրկում է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի ներկայացրած Սահմանադրությունը գրել է ինքը, բայց թելադրել է Ալիևը. Մենուա ՍողոմոնյանՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. Այո՛ անկախ Հայաստանին. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ն Հայաստանում 3 պատերազմ բերած իշխանություն է. Արմեն ՄանվելյանԿրթության որակի անկումն ուղիղ կապ ունի ուսուցիչների ցածր աշխատավարձերի հետ. Ատոմ ՄխիթարյանԿալանավայրում գրանցված հերթական մահն ահազանգ է ամբողջ հանրության համար. Աննա ԿոստանյանՄենք այն մերժում ենք և կատարում քպ֊ին երկու երրորդ չտված ժողովրդի կամքը. Հրայր ԿամենդատյանՀանրաքվե ասացիք, հիշեցի Նապոլեոն Երրորդին, ով ասում էր՝ տաս հանրաքվեից մեկը կարող է այնպիսին լինել, որը արտացոլի իսկապես ժողովրդի կարծիքը. Մ. ԱվետիսյանՀրաժարական տու’ր, գնա’, թող այս երկիրը քո արած ավերից հետո գոնե փոքր ինչ խելքի գա. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսերՈւժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից. «Ուժեղ Հայաստան» Հիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. ՇուշանյանՆոր Սահմանադրության նախաբանից հանվել են համազգային նպատակներն ու քաղաքացիական համերաշխության դրույթը. Լիաննա Գասպարյան Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է. Մարիաննա Ղահրամանյան Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու. Հայկ ՍուքիասյանՈ՞րն է հայկական երկարակեցության գաղտնիքը․ ՀՀ-ն ռեկորդ է սահմանել ԵՊՀ-ից դասախոսներն ազատվում են իրենց քաղաքական հայացքների և դիրքորոշումների համար. Մենուա Սողոմոնյան«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկըՔաղաքական գործիչը պետք է ունենա բարոյական պատասխանատվություն. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԼրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սուր հարցադրումները. Մարիաննա ՂահրամանյանՈրպեսզի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրության համահեղինակ դառնա նաև ողջ հասարակությունը...Նոր Սահմանադրության հայեցակարգի մշակումը պետք է հիմնված լինի հանրային լայն քննարկման և համազգային համաձայնության վրաՈւղղակի խոսել խաղաղության մասին և ասել, որ պատերազմ չենք ուզում, դա դեռ չի նշանակում, որ մենք պատերազմ չենք ստանալու. Մհեր ԱվետիսյանՄեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմ Էս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա ՂուկասյանԱմփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Իրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»
Քաղաքականություն

«Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կարծես թե բոլոր շահագրգիռ կողմերը ցանկանում են տեմպ հաղորդել «Թրամփի ուղի» նախագծի կյանքի կոչմանը։ Քաղաքագետ Հրանտ Միքայել յանը նշում է, որ կողմերը, որոնք ներգրավված են այս նախագծում և պահանջատեր են այս ոլորտում, ցանկանում են արագացնել այս նախագիծը։ «ԱՄՆ-ն և Ադրբեջանն են ուզում արագացնել։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա Հայաստանի ներկայացուցիչները հավաստիացրել են Իրանի ներկայացուցիչներին, որ այն Իրանին չի սպառնում։ Այլ հարց է, թե որքանով Հայաստանն առհասարակ կարող է ամբողջությամբ վերահսկել մյուս գործընկերներին, որոնք ներգրավված են. այսինքն՝ այստեղ զուտ կարողության մասին պետք է խոսենք, որովհետև գուցե և Հայաստանի ներկա ղեկավարությունը ուզում է, որ որևէ բան չսպառնա Իրանին, բայց թե ինչքանով են իրենք ունակ դա անել, ուրիշ հարց է։ Ամեն դեպքում, նախնական դրական արձագանք Իրանից եղել է, սակայն պետք է հաշվի առնենք, որ ֆունդամենտալ առումով բան չի փոխվել, և Իրանն այդ հարցերն անդադար բարձրացնելու է, որովհետև ԱՄՆ-ն ներգրավված է իր սահմանին, և այդ հարցը չի փակվելու, այն կարելի է ուղղակի ամեն անգամ հետաձգել։ Իսկ Ադրբեջանը դա «Թրամփի ուղի» չի կոչում, Ադրբեջանը և Թուրքիան այն կոչում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»։ Իրենք ուզում են այդ միջանցքը ստանալ, ուզում են անխոչընդոտ երթևեկություն ստանալ Ստամբուլից Բաքու և հետո հասնել Միջին Ասիա։ Ուզում են դա շատ արագ իրականացվի, որպեսզի ստանան այդ կապը։ ԱՄՆ-ն էլ է ուզում ստանալ այդ կապը, որովհետև դա լուծելու է աշխարհի ռազմավարական մեծ մակարդակի հարցերը, համենայնդեպս՝ իրենց պատկերացմամբ։ Նույնիսկ կասեի, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի հետ տեղի ունեցածը մեծամասամբ պայմանավորված է հենց այս նախագծով և դրա իրականացման ցանկությամբ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Միքայելյանը։

Կարծիք կա, որ Հայաստանի շուրջ իրադարձություններին տեմպ հաղորդելը կապված է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ։ ՔՊ-ն մեծամասնություն չստացավ, և հիմա արտաքին ուժերի շրջանում գուցե կա մտավախություն, որ Հայաստանում իշխանափոխության կամ այլ իրողությունների պարագայում շատ գործընթացներ կարող են այլ ձևաչափ ստանալ։ «Երկու հանգամանք կա։ Նախ՝ ընտրություններից հետո բոլոր կողմերը, որոնք նաև աջակցել են Փաշինյանի ընտրությանը և ուղիղ մասնակցել են դրան, ակնկալում էին, որ լինելու են առարկայական արդյունքներ։ Անցել է չորս ամիս, և հիմա ուզում են ինչ-որ արդյունք գրանցել։ Փաշինյանը միշտ մատնանշում էր 2026 թվականի երկրորդ կեսը՝ ուղիղ ակնարկելով, թե՝ թողեք ընտրվեմ, որպեսզի այդ գործն արագանա։ Հիմա նա անցել է լոզունգների մակարդակից, որտեղ պայմանավորվածություններ են եղել, այն մակարդակի, երբ պետք է սկսի դրանք իրագործել կյանքում, իսկ կյանքում իրագործելու համար թե՛ ֆինանսական, թե՛ քաղաքական, թե՛ այլևայլ խնդիրներ կան։ Այդ հատվածում նաև բավականին բարդ ռելիեֆ է, և այլն։ Ուստի, այս ամենն իրագործել հողի վրա այդքան էլ հեշտ չէ և այդքան էլ արագ չի լինի։ Մյուս կողմից՝ Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա: Նաև շատ լավ գիտակցում են, որ Հայաստանը կարող է ոտքի կանգնել և իրենց պատասխան հարվածներ հասցնել։ Իրենք մտադիր են դա երբեք թույլ չտալ, այսինքն՝ Հայաստանին թուլացնել, ստանալ Հայաստանում ամեն ինչ մինչ նրա ուժեղացումը, Հայաստանն անդադար կապիտուլ յացիայի շղթայի մեջ մտցնել, ինչը Փաշինյանի օրոք ստացվում է։ Դրա համար փորձում են մինչև որևէ փոփոխություն տեղի ունենալը բոլոր հարցերն արագ լուծել։ Փաշինյանն իրենց համար բազմաթիվ հարցեր լուծել է, զիջումների գնացել է՝ դրա դիմաց որևէ առարկայական բան չստանալով։ Բայց սա չի նշանակում, որ այն սպասելիքը, որ Փաշինյանն իշխանությունը կկորցնի, իրատեսական է կամ հնարավոր մոտ ապագայում։ Այս պահի դրությամբ Փաշինյանը շատ ամուր է նստած իր աթոռին, և առնվազն այս պահի դրությամբ որևէ լուրջ սպառնալիք նրա իշխանությանը չկա»,-նկատում է մեր զրուցակիցը։

Տարածաշրջանում շահեր ունեցող պետություններից եղբայրական համարվող Թուրքիան և Ադրբեջանը, կարծես, ինչ-որ բան չեն կիսում իրար մեջ։ Թուրքիան անընդհատ հիշեցնում է 44-օրյա պատերազմում և Արցախի հայաթափման գործում իր դերի մասին։ «Այստեղ կարող եմ, իմ տեսանկյունից, երկու գլխավոր հանգամանքի վրա ուշադրությունը սևեռել։ Առաջին՝ Ադրբեջանի ներկա ղեկավարությունը փորձում է որոշակի «լուֆթ պահել» Թուրքիայի հետ հարաբերություններում, որովհետև Թուրքիայի կողմից Ադրբեջանը կլանելու քաղաքականությունը որևէ կասկած չի հարուցում։ Ադրբեջանի ղեկավարությունն ուզում է այդ ազատությունն ունենալ, և մինչև վերջերս այն ապահովում էր Իսրայելի միջոցով։ Իսրայելի միջոցով նաև մուտք էր ապահովում դեպի ԱՄՆ և այլ տեղեր, բայց ամեն դեպքում դա բավական չէ։ Փորձում է նաև Թուրքիայից որոշակի անկախություն պահել, և դրան է միտված այն, որ Ալիևը հայտարարել է, թե ինչ-որ սպառնալիքներ կան նաև թուրքական հետախուզական, ճնշման կամ արտաքին ազդեցության շրջանակներից։ Նաև վախենում է, որ Թուրքիան կարող է փորձել իրեն փոխել՝ արդեն իրենց համար ավելի նախընտրելի տարբերակով։ Կա երկրորդ հանգամանքը, որն ավելի խորքային է և ֆունդամենտալ։ Դա Շուշիի հռչակագիրն է, բազմաթիվ այլ գործողություններ՝ Թուրքական խորհուրդ և այլն, որով Ադրբեջանը դե ֆակտո (բայց դեռ ոչ դե յուրե) դառնում է Թուրքիայի մաս, ու վերջինիս ազդեցությունը շատ խորքային է դառնում։ Ադրբեջանն այդտեղից պոկվել չի կարող, որևէ առարկայական բան անել չի կարող, Ադրբեջանը չի կարող նաև Արցախում իրենց, այսպես կոչված, «հաղթանակն» առանձնացնել Թուրքիայից, առանց Թուրքիայի դա չէր լինի։ Թուրքիայում դա շատ լավ գիտեն, Էրդողանն ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին, նա գիտի, որ այս «հաղթանակը» 80 տոկոսով Թուրքիայի հաղթանակն է, 20 տոկոսով՝ Ադրբեջանինը»։

Իսկ զրույցի վերջում՝ խաղաղության մասին։ «Խաղաղություն չկա ու չի կարող լինել։ Ադրբեջանը ստեղծվել է Թուրքիայի կողմից 1918 թվականին Քյազըմ Կարաբեքիրի զորքերով։ Այնպիսի մշակույթ են ստեղծել, որ լինի հակահայկական պետություն, որի միակ նպատակը Հայաստանի դեմ պատերազմն է։ Դա ստեղծել է Թուրքիան, և մինչև հիմա այդ գիծը շարունակում է։ Եվ քանի դեռ Ադրբեջանը Թուրքիայից չի պոկվել, այս գիծը երբեք չի փոխվելու։ Քանի Ադրբեջանը պանթյուրքիստական պետություն է, պանթյուրքիզմը նրա պետական գաղափարախոսությունն է, այդ գիծը չի փոխվելու։ Չկա մի քայլ, որն Ադրբեջանը ձեռնարկի, և հնարավոր լինի ասել, որ սա դեպի խաղաղություն քայլ է։ Հակառակը՝ Հայաստանը, 1991 թվականից սկսած, բոլոր անհրաժեշտ քայլերը դեպի խաղաղություն արել է։ Ուղղակի չէինք տիրապետում իրավիճակին, որ Ադրբեջանը դեպի խաղաղություն չի գնացել և չի գնալու։ Ադրբեջանը կարող է հաղթել, Ադրբեջանը կարող է պարտվել, բայց դեպի խաղաղություն չի գնալու»,-եզրափակում է Հրանտ Միքայել յանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում