Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, ոգևորված կարգի ես բերում փողկապդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը. տեսանյութԿառավարության թեթև ձեռքով ձկնարտադրության գումարների մեծ մասը Հայաստան չի գալու. Հրայր ԿամենդատյանԱմիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանՈչ մի պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 200 պատանի աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվեց ամենամյա Թումո ճամբարըՊատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը.Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Անահիտ ԳևորգյանԿիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին Ազգային ամոթ է, երբ բոլորը ենթարկվում են մի փոքրիկ դիկտատորի. Ցոլակ ԱկոպյանՔաղաքականությունը սադրանքի հարթակ չէ, ոչ էլ անձնական վիրավորանքների տեղ. Իրինա ՅոլյանՓաշինյանի կառավարության ծրագրի ողջ ճշմարտությունը՝ Լենա Մաթևոսյանի և Էդգար Ղազարյանի հետ Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքումԻններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջան․ պայքարում ենք հանուն ձեզ. տեսանյութԺողովուրդը չի տվել իր աջակցությունը` պառակտմանը, ատելությանը, ինքնության դեմ պայքարին և նոր զիջումներին․ Արամ Վարդևանյան Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթԵրբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ»
Քաղաքականություն

Դաշնակցության վերջին հանգրվանը

Մամուլում այս օրերին քննարկվող թերևս ամենածավալուն թեման ռեյտինգային ընտրակարգով առաջադրումներն ու ՀՀԿ-ի իշխանության վերարտադրմանն ուղղված ջանքերն են: Ուղղակի ակնհայտ է, որ Հանրապետականը լիովին սպառել է իշխանությունը պահպանելու իր ռեսուրսը և բոլորովին նոր մանիպուլյացիաներ է փորձարկում՝ որևէ կերպ քվեների բավարար ռեսուրս ապահովելու համար:
Առաջին կարևորագույն օղակը այս ճանապարհին, իհարկե, ռեյտինգային քվեարկություններն են, որտեղ առավել ընդգրկուն են դառնում թիմակիցների անձնական հեղինակությունն ու որակները: Ցանկացած նորմալ գործարար ու պաշտոնյա ուղղակի փրկօղակ է ՀՀԿ-ի համար, որը ոչ միայն երկրի ներսում զրոյական հեղինակություն ունի, այլև աստիճանաբար կորցնում է իր միանձնյա կառավարումը երկրի քաղաքական կյանքում: Բավական է թվարկել միայն Գագիկ Ծառուկյանի, Սեյրան Օհանյանի, Սամվել Բաբայանի և մի շարք այլ դերակատարների ակտիվացումը այլընտրանքային դաշտում, սրան գումարած Սերժ Սարգսյանի հարաբերական պասիվությունը քաղաքական դաշտում՝ ներքաղաքական քարտեզը լղոզվում է և իշխանության համար դառնում սպառնալից:
Եվ այս պարագայում ՀՀԿ-ն ռեյտինգային ընտրակարգում պետք է կիրառի իր վերջին, ծանր հրետանին: Վերջին շրջանում մամուլում հաճախակի շրջանառվում են տեղեկություններ, որ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը ևս առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով: Ինքը՝ Արգամ Աբրահամյանը, որևէ կերպ չի արձագանքել այս լուրերին, սակայն այսօր լրատվադաշտը հերթական ուշագրավ լուրը հրապարակեց՝ դաշնակցականները խնդրել են Սերժ Սարգսյանին, որպեսզի Արարատի մարզում քվեները այնպես բախվեն, որպեսզի իրենց թեկնածուն ևս ձայներ հավաքի և քվեների բացարձակ մեծամասնությունը Արգամ Աբրահամյանը չստանա:
Ինչ է ստացվում, 125-ամյա կուսակցությունը հույսը դրել է ողորմածության վրա, ընդ որում, փորձում է որոշակի ձայներ մուրալ մի գործչի հաշվին, ով մեկուկես տարվա ընթացքում որպես քաղաքապետ կարողացել է այնպիսի հեղինակություն ձեռք բերել, որի ընտրվելու հավանականությունը ոչ միայն կասկածի տակ չէ, այլև հաստատված փաստ է համարվում: Ու այս պայմաններում հարյուրքսանհինգամյա զառամյալ ուժը ներկայացնող քաղաքական գործիչների այս սերունդը դեռևս փորձում է քաղաքականության մեջ գոյություն քարշ տալ...
Սա այն դեպքում, երբ դաշնակցականները ՀՀԿ-ի հետ իշխանություն են կիսում և դրսևորվելու բազում հնարավորություններ ունեն: Բայց ոչ, փաստորեն ստիպված են պայքարել երիտասարդ (ինչ խոսք՝ ազդեցիկ) քաղաքապետի ստվերի դեմ:
Ի դեպ, ռեյտինգային քվեարկության այս թոհ ու բոհում, փաստորեն, ուրվագծվում են Հայաստանի ներքաղաքական կյանքի ապագա դերակատարները:

Տիգրան Բարսեղյան