Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըԱլիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում Կապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկանՍահմանադրությունը երբեք հակամարտության պատճառ չի եղել. Նարեկ կարապետյանԿայուն զարգացման չափանիշների ներդրմամբ հնարավոր է ձևավորել հզոր հանքարդյունաբերական ոլորտ․ Վարդան Ջհանյան Ընդդիմադիր գործիչներին սահմանափակելը մեր երկրում դառնում է սովորական. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի համար ալիևյան սահմանադրության հաստատումը առաջնահերթություն է. Աննա ԿոստանյանՀայ ժողովրդին պարտադրվող այս սահմանադրությունը դուռ է բացելու դեպի Ադրբեջանի երազած «Արևմտյան Ադրբեջան»՝ քանդելով մեր պետականության հիմքերը. Գոհար ՄելոյանՓաշինյանն առաջարկում է հանուն իշխանության «ԱՅՈ» Ալիևին. Նարեկ ԿարապետյանԱլիևը Փաշինյանին պատանդ է պահում` նպատակ ունենալով ոչնչացնել մեր պետությունը. Էդգար ՂազարյանԲնակիչների հետ ջերմ ու անմիջական հանդիպումները կատարած աշխատանքի լավագույն գնահատականն են և վստահ առաջ շարժվելու գրավականը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Խորհրդարանական ընդդիմությունը պետք է դեմ քվեարկի ալիևյան պահանջներին. Ցոլակ ԱկոպյանԻնչո՞ւ խաղաղության համաձայնագիրը չի կնքվում. տեսանյութԳավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատանԻշխանությունը պահելու նոր սցենարը. Հրայր ԿամենդատյանՆա չունի սահմանադրական փոփոխություններ կատարելու նպատակԱրատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ» Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ» Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ» 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ» Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանըՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներ
Քաղաքականություն

«Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցածը, երբ ադրբեջանցի զինվորը հատել էր Հայաստանի պետական սահմանը, օրեր շարունակ մնացել Հայաստանում, իսկ վերջում հրազենային վիրավորում հասցրել Հայաստանի քաղաքացուն և ձերբակալվել, ալեկոծել էր հանրությանը։ Շատերի համար սա պարզ ցուցիչ էր, թե որքան փխրուն է խաղաղությունը։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալ յանը, սակայն, չի կարծում, թե այս մեկ միջադեպը գործնականում մերկացնում է ամբողջ պատկերը։ «Ինֆորմացիոն տիրույթում այդ միջադեպը, բնականաբար, շատ աղաղակող է՝ հատկապես խաղաղության մասին հայտարարությունների ֆոնին, որոնք արվում են, բայց այն, որ իրական խաղաղություն չկա, և չկա իրական խաղաղության միջավայր, մթնոլորտ և, առավել ևս, տրամադրվածություն Ադրբեջանում, այնքան պարզ ու բաց է քաղաքական վարքագծի իմաստով մինչև հիմա, որ սկզբունքորեն այստեղ միայն կուրության դեպքում է հնարավոր մտածել, թե հաստատված է իրական խաղաղություն։ Այս տեսանկյունից (իհարկե, կրկնում եմ՝ ինֆորմացիոն դաշտում այս միջադեպը շատ աղաղակող է) այն ոչ այնքան խաղաղության բացակայությունն է մերկացնում, որովհետև այդ բացակայությունն առանց դրա էլ չափազանց մերկ է, այլ գործնականում մերկացնում է Հայաստանի անվտանգության համակարգի աշխատանքը։ Ադրբեջանը սեպտեմբերի 29-ին հայտնել է այդ զինվորի՝ զորամասից դուրս գալու և անհետանալու մասին, Հայաստանն իմացել է այդ մասին, պաշտոնապես Երևանը հայտարարել է դա։ Երկու օր անց, փաստորեն, զինվորը հայտնվում է գյուղում, և տեղեկություն ենք ստանում, որ նույնիսկ վիրավորել է բնակիչներից մեկին՝ հրազենով կամ ուժի այլ գործադրմամբ։ Սա նշանակում է՝ նվազագույնը երկու օր Հայաստանի անվտանգության համակարգը փաստացի չէր կարողացել բավարար միջավայր ապահովել, որպեսզի Հայաստանի բնակիչները չլինեին այդպիսի ռիսկի տակ։ Էլ չեմ ասում հայտնաբերելու, ձերբակալելու մասին և այլն։ Այնպես որ, կարծում եմ՝ այս միջադեպը խաղաղության լինել-չլինելու մասին չէ, այդ հարցը բազմաթիվ այլ խոսուն վկայություններ ունի։ Կարծում եմ՝ որպես հասարակություն, ավելի շատ պետք է կենտրոնանանք հենց այս հանգամանքի վրա, որովհետև խաղաղությանն առնչվող թեման՝ դրա իրական չլինելը, շինծու, քարոզչական նյութ լինելը, ինքնին ուշադրության կենտրոնում է տարբեր այլ առիթներով, այլ խորքային վկայություններով և այլն։ Տվյալ միջադեպը, թերևս, ավելի հրամայական է դարձնում խոսակցությունը Հայաստանում անվտանգության, սահմանային պաշտպանունակության, արագ արձագանքման և այլնի մասին»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Բադալ յանը։

Խաղաղության մասին խոսույթը չի փոխվել ո՛չ Ադրբեջանում, որտեղից շարունակվում է հոգեբանական ճնշումը, փաստերի խեղաթյուրումը և այլն, ո՛չ Հայաստանում, որտեղ շարունակում են «փայփայել» խաղաղությունը, չեն արձագանքում ադրբեջանական ապատեղեկատվությանը, կամ արձագանքում են այնպես, որ ավելի լավ է լուռ մնային։ Մեր զրուցակիցն արձագանքում է՝ Հայաստանի քաղաքականության առերևույթ փոփոխություն չկա, բայց տեսնում ենք Ադրբեջանի վարքագծի փոփոխություն։ «Եթե կա Ադրբեջանի վարքագծի փոփոխություն, ապա սա առաջացնում է հարց, թե ինչով է դա պայմանավորված, եթե ոչինչ փոխված չէ, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը փոխում իր մոտեցումը։ Նշանակում է, որ ինչոր բան, այդուհանդերձ, փոխված է։ Ի՞նչն է փոխված։ Առերևույթ տեսնում ենք, որ Հայաստանի քաղաքականությունը չի փոխվել։ Միևնույն ժամանակ, պետք է արձանագրենք, որ գործ ունենք չափազանց տարողունակ և բազմաթիվ շերտեր ունեցող քաղաքական պրոցեսի հետ, այդ թվում՝ եթե խոսում ենք հայ-ադրբեջանական գործընթացի մասին, ապա այդ պրոցեսում ամեն ինչ չէ, որ առերևույթ դրսևորման դաշտում է։ Քանի որ առերևույթ դրսևորման դաշտում չենք տեսնում ինչ-որ փոփոխություն Հայաստանի քաղաքականության մասով, ապա պետք է ենթադրել, որ ոչ տեսանելի դաշտում ինչ-որ բան փոխված է, և դա առաջացրել է Ադրբեջանի դժգոհությունը։ Դրա հետևանքով է, թերևս, որ Բաքուն նկատելի սրել է իր վարքագիծը կամ հռետորաբանությունը, և կա այլ խաղացողների դժգոհությունը, որոնք փորձում են այդ դժգոհությունն արտահայտել Ադրբեջանի վրա իրենց ազդեցության միջոցով, այսինքն՝ Ադրբեջանին մղելով ավելի սուր վարքագծի։ Ի՞նչն է փոփոխությունը, սա արդեն տարբեր գնահատականների հարց է, որովհետև այդ փոփոխությունը կարող է տեղի ունենալ թե՛ անմիջականորեն Հայաստանին առնչվող տիրույթում, թե՛ նաև աշխարհաքաղաքական դիմակայության կամ պրոցեսների տիրույթում, որը, բնականաբար, ինչ-որ առումով կարող է փոխել արդեն որոշ դերակատարների մոտեցումները Կովկասի վերաբերյալ: Եթե Հայաստանի մասով խոսենք, որովհետև աշխարհաքաղաքական շրջանակը մի քիչ շատ ավելի բազմաշերտ է, ապա տեսնում ենք, որ Ադրբեջանի վարքագիծը փոխվել է խորհրդարանի ընտրությունից անմիջապես հետո։ Հիքմեթ Հաջիևը, որը, մեղմ ասած, շատ առանցքային ֆիգուր է ադրբեջանական համակարգում, ընտրությունից մեկ շաբաթ անց՝ Հայաստանում խորհրդարանի ընտրության պաշտոնական արդյունքը հայտարարելուց ժամեր առաջ, գալիս է Հայաստան։ Մի քանի ժամ բանակցում է այն ժամանակ դեռ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Ի դեպ, շատ հետաքրքիր է, որ դրանից որոշ ժամանակ անց հանկարծ պաշտոնանկ է լինում Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Սա ևս շատ հետաքրքիր հանգամանք է, ընդ որում՝ պաշտոնանկ է լինում բավականին անսպասելի, կամ, համենայնդեպս, դրա մասին հայկական մամուլը չի գրում նախապես։ Այդ որոշումը կա՛մ տեղի է ունենում շատ հրատապ, կա՛մ այնքան կարևոր է համարվում, որ տեղի է ունենում՝ ապահովագրվելով բոլոր տեսակի վաղօրոք արտահոսքերից։ Այս պարագայում, կարծում եմ, նվազագույնը փոխված է իրավիճակն այն իմաստով, որ խորհրդարանի ընտրությունը Հայաստանում չի ձևավորվել այն արդյունքը, որն Ադրբեջանն իր համար կդիտարկեր կայուն երաշխիք, կամ իրենց համար որոշակի կայուն երաշխիք կդիտարկեին ավելի խոշոր խաղացողներ, որոնք խաղադրույքներ են կատարել թե՛ Կովկասի և թե՛ մասնավորապես հայ-ադրբեջանական գործընթացի վրա»,նկատում է քաղաքական մեկնաբանը։

Նույն շղթայի մեկ օղակն է նաև «Թրամփի ուղին»։ Իսկ ի՞նչ է կատարվում դրա շուրջ։ «Իմ գնահատմամբ, Թուրքիան և Ադրբեջանը փորձում են TRIPP-ի որևէ հեռանկարից, այսպես ասած, դուրս բերել Ռուսաստանը և այդ իսկ նկատառումով դնում են կոնցեսիոն կառավարումը չեղարկելու հարց, որովհետև Ռուսաստանի երկաթուղային կոնցեսիոն կառավարումը Մոսկվային որոշակի իրավունքներ է տալիս «Թրամփի ուղիով» կառուցվելիք երկաթուղու նկատմամբ։ Համենայն դեպս, տալիս է դրան մասնակցության հավակնելու ծանրակշիռ փաստարկ։ Դա չի բավարարում Ադրբեջանին և Թուրքիային։ Այստեղ իրենց մտավախությունը, թերևս, պայմանավորված է նրանով, որ այդ հարցի առնչությամբ կարող է լինել Թրամփ-Պուտին պայմանավորվածություն»։

Չնայած այն վարկածներին, որ միտում կա Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, Դաշնությունը հեշտ չի հրաժարվի Հարավային Կովկասից։ Ինչպիսի՞ն է այս առումով իրավիճակը, երբ հատկապես ճգնաժամի մեջ են հայ-ռուսական հարաբերությունները, և, ըստ նաև շրջանառվող տեսակետի, կողմերը ցանկություն չունեն այդ ճգնաժամը հաղթահարելու։ «Կարծում եմ՝ գնահատականն այդքան էլ ճշգրիտ չէ, որ երկու կողմում էլ չկա ճգնաժամը հաղթահարելու ցանկություն և միտում։ Խորքային պրոցեսը շատ ավելի ուրիշ է, քան ճգնաժամի առերևույթ պատկերը։ Կարծում եմ՝ ճգնաժամն ավելի շուտ, այսպես ասենք, մետաստազն է այն խորքային տրանսֆորմացիայի, որ հայ-ռուսական փոխհարաբերությունն ապրում է աշխարհաքաղաքական վերափոխումներից ելնելով։ Հայ-ռուսական փոխհարաբերությունը, որը կա մեր պատկերացումներում և եղել է այս տարիների ընթացքում, դադարել է համարժեք լինել այն աշխարհաքաղաքական կարիքներին, որն ունի Ռուսաստանը, և սկզբունքորեն Ռուսաստանն է այս փոփոխությունների և տրանսֆորմացիայի առավել խոշոր շահառուն։ Նիկոլ Փաշինյանն ընդամենն այդ հարցում սևագործ աշխատանքը կատարողն է, շատ հարմար կատարող, նրանից հարմար, թերևս, Մոսկվան չի գտել կամ չէր էլ կարող գտնել։ Խորքային առումով տեղի է ունենում այդ տրանսֆորմացիան, իսկ այդ հարաբերության բուն նոր պատկերը, մոդելը, ուրվագիծը, ճարտարապետությունը Ռուսաստանը կգծագրի կամ կփորձի կառուցել արդեն ավելի լայն իմաստով աշխարհաքաղաքական քննարկումների հանրագումարում, այսինքն՝ ոչ անմիջականորեն Հայաստանի ղեկավարության հետ։ Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը, որը, կրկնում եմ, չի համապատասխանում Ռուսաստանի կարիքներին, համարժեք չէ Ռուսաստանի խնդիրներին և դրանցից բխող անելիքներին և այլն՝ ավելի լայն աշխարհակարգային համատեքստում»,-եզրափակում է Հակոբ Բադալյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում