Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանըՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՍա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա ԿոստանյանՀայաստանի ներկայությունը Կահիրեի 47- րդ միջազգային կինոփառատոնին. տեսանյութՔՊ-ն տարիներ շարունակ ՏԻՄ ընդդիմադիր թեկնածուներին ազատազրկում է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի ներկայացրած Սահմանադրությունը գրել է ինքը, բայց թելադրել է Ալիևը. Մենուա ՍողոմոնյանՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. Այո՛ անկախ Հայաստանին. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ն Հայաստանում 3 պատերազմ բերած իշխանություն է. Արմեն ՄանվելյանԿրթության որակի անկումն ուղիղ կապ ունի ուսուցիչների ցածր աշխատավարձերի հետ. Ատոմ ՄխիթարյանԿալանավայրում գրանցված հերթական մահն ահազանգ է ամբողջ հանրության համար. Աննա ԿոստանյանՄենք այն մերժում ենք և կատարում քպ֊ին երկու երրորդ չտված ժողովրդի կամքը. Հրայր ԿամենդատյանՀանրաքվե ասացիք, հիշեցի Նապոլեոն Երրորդին, ով ասում էր՝ տաս հանրաքվեից մեկը կարող է այնպիսին լինել, որը արտացոլի իսկապես ժողովրդի կարծիքը. Մ. ԱվետիսյանՀրաժարական տու’ր, գնա’, թող այս երկիրը քո արած ավերից հետո գոնե փոքր ինչ խելքի գա. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսերՈւժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից. «Ուժեղ Հայաստան» Հիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. ՇուշանյանՆոր Սահմանադրության նախաբանից հանվել են համազգային նպատակներն ու քաղաքացիական համերաշխության դրույթը. Լիաննա Գասպարյան Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է. Մարիաննա Ղահրամանյան Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու. Հայկ ՍուքիասյանՈ՞րն է հայկական երկարակեցության գաղտնիքը․ ՀՀ-ն ռեկորդ է սահմանել ԵՊՀ-ից դասախոսներն ազատվում են իրենց քաղաքական հայացքների և դիրքորոշումների համար. Մենուա Սողոմոնյան«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկըՔաղաքական գործիչը պետք է ունենա բարոյական պատասխանատվություն. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԼրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սուր հարցադրումները. Մարիաննա ՂահրամանյանՈրպեսզի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրության համահեղինակ դառնա նաև ողջ հասարակությունը...Նոր Սահմանադրության հայեցակարգի մշակումը պետք է հիմնված լինի հանրային լայն քննարկման և համազգային համաձայնության վրաՈւղղակի խոսել խաղաղության մասին և ասել, որ պատերազմ չենք ուզում, դա դեռ չի նշանակում, որ մենք պատերազմ չենք ստանալու. Մհեր ԱվետիսյանՄեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմ Էս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա ՂուկասյանԱմփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Իրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբ
Հասարակություն

Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի

Հայաստանում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների թանկացման ֆոնին առանձնահատուկ մտահոգիչ է դեղորայքի գների հարցը։ Շատ քաղաքացիների համար անհրաժեշտ դեղամիջոցների ձեռքբերումը դարձել է լուրջ ֆինանսական բեռ, իսկ որոշ դեպքերում՝ լրացուցիչ ծախս, որից պարզապես հնարավոր չէ խուսափել։ 

Խնդրի մասշտաբը պատկերացնելու համար բավական է համեմատել նույն անվանումով դեղերի արժեքը մեր և հարևան երկրում։ Պատկերը, մեղմ ասած, մտահոգիչ է․ 

Սրտանոթային խնդիրներ ունեցողների համար լայնորեն կիրառվող «Կոնկորը» Հայաստանում արժե 4,900 դրամ, մինչդեռ Վրաստանում այն կարելի է ձեռք բերել 4,322 դրամով։ Նույն խմբի դեղերից «Պրեստանսի» դեպքում հայաստանյան սպառողը վճարում է 5,700 դրամ՝ վրացական 4,354 դրամի դիմաց, «Նեբիլետ Պլյուսը» մեզ մոտ արժե 4,350 դրամ, իսկ Վրաստանում՝ 3,809 դրամ, իսկ «Կո-Ամլեսսան» Հայաստանում վաճառվում է 4,850 դրամով՝ հարևան երկրի 3,522 դրամի համեմատ։ 

Արյան ճնշման և ռիթմի կարգավորման հանրաճանաչ միջոցներից «Էնապի» գինը Հայաստանում կազմում է 900 դրամ, իսկ Վրաստանում՝ ընդամենը 483 դրամ։ «Կորդարոնի» պարագայում տարբերությունը նույնպես ակնհայտ է՝ 2,700 դրամ՝ 2,098 դրամի դիմաց, իսկ «Կոպլավիքսը» մեզ մոտ արժե 9,400 դրամ, մինչդեռ Վրաստանում՝ 8,670 դրամ։ 

Ավելի ցնցող են տարբերությունները շաքարային դիաբետի և խոլեստերինի իջեցման համար նախատեսված դեղերի դեպքում։ Օրինակ՝ «Մետֆորմին Դենկի» արժեքը Հայաստանում 4,260 դրամ է, իսկ Վրաստանում՝ գրեթե երեք անգամ էժան՝ 1,596 դրամ։ Խոլեստերինը կարգավորող «Ատորիսը» Հայաստանում արժե 2,800 դրամ, իսկ Վրաստանում՝ 1,546 դրամ, մինչդեռ «Ռոզուլիպի» դեպքում գները համապատասխանաբար կազմում են 7,800 դրամ և 7,660 դրամ։ 

Ինչ վերաբերում է հակաբիոտիկներին և ստամոքսաղիքային դեղամիջոցներին, ապա լայնորեն կիրառվող «Ամոքսիկլավը» Հայաստանում վաճառվում է 4,140 դրամով, իսկ Վրաստանում՝ 2,472 դրամով։ Ստամոքսի խնդիրների դեպքում նշանակվող «Օմեպրազոլի» ներկայացված գինը Հայաստանում հասնում է 5,360 դրամի, մինչդեռ Վրաստանում այն արժե ընդամենը 1,141 դրամ՝ ավելի քան 4․5 անգամ էժան։ Նույն ոլորտի «Լանզոպտոլ» դեղամիջոցը մեզ մոտ արժե 4,250 դրամ, իսկ հարևան երկրում՝ 1,907 դրամ։ 

Շնչառական և ալերգիկ խնդիրներ ունեցողների համար պատկերը պակաս մտահոգիչ չէ։ Ասթմայի դեպքում կիրառվող «Սերետայդ» աերոզոլը Հայաստանում արժե 15,050 դրամ, իսկ Վրաստանում՝ 8,823 դրամ (տարբերությունը՝ մոտ 75 տոկոս)։ «Սալբուտամոլը» մեզ մոտ վաճառվում է 2,500 դրամով՝ վրացական 1,674 դրամի դիմաց։ Ալերգիայի դեմ նախատեսված «Ալեր Ջի»-ն (Վրաստանում՝ «Ալերտեկ») Հայաստանում արժե 2,990 դրամ, իսկ Վրաստանում՝ ավելի քան երեք անգամ մատչելի՝ 940 դրամ։ 

Մաշկային և հակավիրուսային միջոցներից «Ացիկլովիր Դենկը» Հայաստանում արժե 4,100 դրամ՝ Վրաստանի 2,428 դրամի համեմատ, իսկ «Կլոտրիմազոլը» մեզ մոտ վաճառվում է 1,000 դրամով, մինչդեռ հարևան երկրում՝ 726 դրամով։ 

Ներկայացված տվյալների համաձայն՝ նշված բոլոր 18 դիրքերի դեպքում էլ Հայաստանում արձանագրված գինը նկատելիորեն բարձր է Վրաստանի համեմատ։ 

Այս թվերը կարևոր հարց են առաջացնում՝ ինչո՞ւ նույն կամ համադրելի դեղամիջոցների համար Հայաստանի քաղաքացիները որոշ դեպքերում ստիպված են զգալիորեն ավելի բարձր գին վճարել։ 

Պարզվում է՝ խնդրի պատճառներից մեկը Հայաստանի դեղորայքի շուկայի կարգավորման և ներմուծման քաղաքականությունն է։ Գործող քաղաքականությունը սահմանափակում է միջազգային, այդ թվում՝ եվրոպական արտադրողների և մատակարարների համար հայկական շուկա մուտք գործելու հնարավորությունները, ինչն իր հերթին կարող է սահմանափակել մրցակցությունը և գնային ճնշումը։ 

Դեղորայքը շքեղություն չէ։ Անհրաժեշտ դեղամիջոցների հասանելիությունն առաջին հերթին սոցիալական և առողջապահական խնդիր է։