Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում վերջին շրջանում վարձով բնակարանների գների բարձրացումը դարձել է ոչ միայն կենցաղային, այլև սոցիալական, տնտեսական և պետական քաղաքականության լրջագույն խնդիր, քանի որ այն անմիջականորեն հարվածում է այն խավերին, որոնք առանց այդ էլ ամենախոցելիներից են՝ երիտասարդ ընտանիքներին, մարզերից Երևան տեղափոխված աշխատողներին ու ուսանողներին, միայնակ ապրող քաղաքացիներին, միջինից ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին, ինչպես նաև այն մարդկանց, որոնք չունեն սեփական բնակարան ձեռք բերելու հնարավորություն և տարիներ շարունակ ստիպված են ապրել վարձակալությամբ։

Վերջին տարիների փորձը ցույց տվեց, թե որքան խոցելի է Հայաստանի վարձակալության շուկան արտաքին ցնցումների նկատմամբ։ 2022 թվականին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Հայաստան եկած ռուսաստանցի ռելոկանտների մեծ հոսքը կտրուկ փոխեց հատկապես Երևանի բնակարանային շուկայի տրամաբանությունը։ Պահանջարկը կարճ ժամանակում մեծացավ, իսկ առաջարկը չէր կարող նույն արագությամբ աճել, քանի որ բնակարանը ապրանք չէ, որը հնարավոր է արագ արտադրել ու շուկա հանել։ Այդ իրավիճակում գները բարձրացան, երբեմն՝ անհամաչափորեն, իսկ որոշ սեփականատերեր, օգտվելով մեծ պահանջարկից, սկսեցին նախկին վարձակալներին առաջարկել ավելի բարձր վարձավճարներ կամ պարզապես դադարեցնել պայմանավորվածությունները՝ բնակարանը ավելի բարձր գնով այլ անձանց տրամադրելու նպատակով։ Այդ ժամանակ սոցիալական դժգոհությունը շատ մեծ էր, սակայն որոշ ժամանակ անց իրավիճակը մասամբ բալանսավորվեց, քանի որ ռելոկանտների մի մասը հեռացավ Հայաստանից, մի մասը տեղափոխվեց այլ երկրներ, մի մասը փոխեց բնակության ձևաչափը, և շուկան որոշ չափով վերադարձավ ավելի կանխատեսելի վիճակի։ Բայց այդ փորձը բացահայտեց մի կարևոր խնդիր՝ Հայաստանում վարձակալության շուկան գրեթե անպաշտպան է ցնցումների ժամանակ, իսկ քաղաքացին, որը չունի սեփական բնակարան, դառնում է շուկայական աժիոտաժի ամենահեշտ զոհը։ Այսօրվա իրավիճակը, սակայն, որոշ առումով ավելի բարդ է, քանի որ եթե նախորդ փուլում շատերը Հայաստան էին գալիս ժամանակավոր սպասումով՝ ենթադրելով, որ Ուկրաինայում ընթացող պատերազմը կարող է ավարտվել, իրավիճակը կարող է կայունանալ, և իրենք կվերադառնան, ապա այժմ ավելի շատ մարդիկ են դիտարկում Հայաստանը որպես երկարաժամկետ բնակության կամ առնվազն երկարատև ապաստարանի վայր։

Բայց այստեղ կարևոր է տարբերակել բնական շուկայական արձագանքը և արհեստական կամ անբարեխիղճ թանկացումը։ Պահանջարկի աճը որոշ չափով կարող է բարձրացնել գները, սակայն երբ այդ աճը վերածվում է անսահմանափակ ագահության, երբ գույքի սեփականատերերը սկսում են ոչ թե ծախսերի, հարկերի, սպասարկման կամ շուկայական տրամաբանության սահմաններում վերանայել գինը, այլ պարզապես առավելագույն շահույթ ստանալու նպատակով ճնշել վարձակալին, ապա խնդիրը դառնում է ոչ միայն տնտեսական, այլև բարոյական ու սոցիալական։

Գների բարձրացման պատճառներից մեկը նաև առաջարկի կառուցվածքային սահմանափակությունն է։ Երևանում և հատկապես կենտրոնական կամ պահանջարկ ունեցող վարչական շրջաններում բնակարանների քանակը սահմանափակ է, իսկ քաղաքի տնտեսական, կրթական և վարչական կենտրոնացվածությունը մեծացնում է հենց այդ տարածքների պահանջարկը։ Մարզերից Երևան եկած ուսանողները, աշխատողները, երիտասարդ մասնագետները, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիները հաճախ նախընտրում են բնակվել այն վայրերում, որտեղ աշխատանքի, կրթության, տրանսպորտի և ծառայությունների հասանելիությունն ավելի բարձր է։ Սա հանգեցնում է նրան, որ որոշ շրջաններում վարձակալության շուկան մշտապես գտնվում է բարձր ճնշման տակ։

Վարձակալության գների բարձրացման հարցում հաճախ հնչում է շուկայական տրամաբանության փաստարկը՝ եթե պահանջարկը մեծացել է, գինն էլ պետք է բարձրանա։ Այս պնդումը որոշակիորեն ճիշտ է ազատ շուկայի տեսանկյունից, սակայն բնակարանը սովորական շուկայական ապրանք չէ։ Բնակարանը մարդու հիմնական կարիքն է, և դրա հասանելիությունը կապվում է մարդու արժանապատիվ կյանքի իրավունքի հետ։ Պետությունը չի կարող ամբողջությամբ անտեսել բնակարանային շուկան՝ այն թողնելով միայն առաջարկի և պահանջարկի մեխանիկական տրամաբանությանը, որովհետև այդ դեպքում ուժեղը միշտ կշահի թույլի հաշվին։ Ազատ շուկան արդյունավետ է այն դեպքում, երբ կան հավասարակշռող կանոններ, մրցակցություն, տեղեկատվության թափանցիկություն, իրավական պաշտպանություն և սոցիալական անվտանգության ցանցեր։ Եթե այդ տարրերը թույլ են, շուկան վերածվում է ոչ թե արդար մրցակցության, այլ առավելության չարաշահման դաշտի։

Պետք է խոսել նաև բարոյական պատասխանատվության մասին։ Անշո՛ւշտ, տանտերը ունի սեփականության իրավունք, և սեփականության իրավունքը պետք է պաշտպանված լինի։ Ոչ ոք չի կարող պարտադրել մարդուն իր գույքը տրամադրել վնասով կամ անարդար պայմաններով։ Սակայն սեփականության իրավունքը հասարակության մեջ երբեք ամբողջովին կտրված չէ սոցիալական պատասխանատվությունից։ Երբ երկրում հազարավոր մարդիկ դժվարությամբ են պահում իրենց ընտանիքները, երբ աշխատավարձերը չեն աճում վարձերի տեմպերով, երբ բնակարանը կենսական անհրաժեշտություն է, անհարկի ու անսահմանափակ թանկացումը չի կարող դիտվել միայն որպես «խելացի բիզնես»։

Սակայն հանրային զայրույթը միայն տանտերերի դեմ ուղղելը նույնպես բավարար լուծում չէ։ Խնդրի արմատները ավելի խորն են՝ բնակարանային ֆոնդի պակաս, շուկայի ստվերայնություն, պայմանագրային մշակույթի թուլություն, պետական կարգավորման բացեր, սոցիալական աջակցության ոչ բավարար համակարգ, քաղաքաշինական անհավասարակշռություն, միգրացիոն հոսքերի կառավարման սահմանափակ կարողություններ և աշխատավարձերի ցածր մակարդակ։ Եթե այս բոլոր գործոնները չդիտարկվեն միասին, ապա յուրաքանչյուր նոր արտաքին ցնցում կրկնելու է նույն պատկերը՝ պահանջարկի աճ, գների թռիչք, քաղաքացիների դժգոհություն, ժամանակավոր քննարկումներ, հետո մասնակի հանդարտում, մինչև հաջորդ ալիքը։ Պետական քաղաքականության խնդիրը հենց այդ ցիկլը կոտրելն է։ Պետք է ոչ թե միայն արձագանքել հերթական թանկացմանը, այլ ստեղծել այնպիսի համակարգ, որը նախապես կկանխի շուկայի անկառավարելի վարքագիծը և կպաշտպանի քաղաքացիներին ամենասուր հետևանքներից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում