Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանըՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՍա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա ԿոստանյանՀայաստանի ներկայությունը Կահիրեի 47- րդ միջազգային կինոփառատոնին. տեսանյութՔՊ-ն տարիներ շարունակ ՏԻՄ ընդդիմադիր թեկնածուներին ազատազրկում է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանի ներկայացրած Սահմանադրությունը գրել է ինքը, բայց թելադրել է Ալիևը. Մենուա ՍողոմոնյանՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. Այո՛ անկախ Հայաստանին. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ն Հայաստանում 3 պատերազմ բերած իշխանություն է. Արմեն ՄանվելյանԿրթության որակի անկումն ուղիղ կապ ունի ուսուցիչների ցածր աշխատավարձերի հետ. Ատոմ ՄխիթարյանԿալանավայրում գրանցված հերթական մահն ահազանգ է ամբողջ հանրության համար. Աննա ԿոստանյանՄենք այն մերժում ենք և կատարում քպ֊ին երկու երրորդ չտված ժողովրդի կամքը. Հրայր ԿամենդատյանՀանրաքվե ասացիք, հիշեցի Նապոլեոն Երրորդին, ով ասում էր՝ տաս հանրաքվեից մեկը կարող է այնպիսին լինել, որը արտացոլի իսկապես ժողովրդի կարծիքը. Մ. ԱվետիսյանՀրաժարական տու’ր, գնա’, թող այս երկիրը քո արած ավերից հետո գոնե փոքր ինչ խելքի գա. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսերՈւժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից. «Ուժեղ Հայաստան» Հիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. ՇուշանյանՆոր Սահմանադրության նախաբանից հանվել են համազգային նպատակներն ու քաղաքացիական համերաշխության դրույթը. Լիաննա Գասպարյան Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է. Մարիաննա Ղահրամանյան Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու. Հայկ ՍուքիասյանՈ՞րն է հայկական երկարակեցության գաղտնիքը․ ՀՀ-ն ռեկորդ է սահմանել ԵՊՀ-ից դասախոսներն ազատվում են իրենց քաղաքական հայացքների և դիրքորոշումների համար. Մենուա Սողոմոնյան«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկըՔաղաքական գործիչը պետք է ունենա բարոյական պատասխանատվություն. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԼրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սուր հարցադրումները. Մարիաննա ՂահրամանյանՈրպեսզի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրության համահեղինակ դառնա նաև ողջ հասարակությունը...Նոր Սահմանադրության հայեցակարգի մշակումը պետք է հիմնված լինի հանրային լայն քննարկման և համազգային համաձայնության վրաՈւղղակի խոսել խաղաղության մասին և ասել, որ պատերազմ չենք ուզում, դա դեռ չի նշանակում, որ մենք պատերազմ չենք ստանալու. Մհեր ԱվետիսյանՄեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմ Էս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա ՂուկասյանԱմփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Իրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին
Հասարակություն

Օրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը

Արդեն ավելի քան 10 օր Երևանում գործում է HELIX Armenia-ի նոր լաբորատոր համալիրը։ Ժամանակակից սարքավորումներով և լիովին ավտոմատացված լաբորատոր հոսքագծով համալրված կենտրոնը հնարավորություն ունի օրական իրականացնել ավելի քան 20 հազար հետազոտություն։

Լաբորատոր համալիրի աշխատանքի մեկնարկն ազդարարվել էր պաշտոնական բացման արարողությամբ, որին ներկա էին պետական կառույցների, բժշկական և գիտական համայնքի ներկայացուցիչներ, գործարար գործընկերներ և բազմաթիվ հյուրեր, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լևոն Մովսիսյանը։

Բացմանը մասնակցելու համար Հայաստան էին ժամանել նաև «Հելիքս» միջազգային բժշկական լաբորատորիայի ղեկավարները։ Պաշտոնական արարողությունից հետո հյուրերը շրջել էին նորաբաց համալիրում, ծանոթացել լաբորատորիայի աշխատանքին, տեխնոլոգիական հնարավորություններին և ներդրված ժամանակակից սարքավորումներին։

Այսօր արդեն գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը զբաղեցնում է 850 քառակուսի մետր տարածք և համալրված է համաշխարհային առաջատար արտադրողների սարքավորումներով ու ռեագենտներով։

Համալիրի կարևոր տեխնոլոգիական առանձնահատկություններից է Հայաստանում առաջին լիովին ավտոմատացված լաբորատոր հոսքագիծը։ Միասնական համակարգում միավորված վերլուծիչ սարքերը հնարավորություն են տալիս բարձրացնել հետազոտությունների արագությունն ու ճշգրտությունը և նվազագույնի հասցնել մարդկային գործոնի ազդեցությունը։ Լաբորատոր համալիրի թողունակությունը կազմում է օրական ավելի քան 20 հազար հետազոտություն։

«Հելիքս»-ի կատալոգում ընդգրկված է ավելի քան 3600 լաբորատոր հետազոտություն՝ ամենատարածված անալիզներից մինչև բարդ գենետիկական, հյուսվածաբանական և իմունոհյուսվածաքիմիական հետազոտություններ։ Դրանց թվում են նաև ուռուցքաբանական և սոցիալական նշանակություն ունեցող այլ հիվանդությունների հայտնաբերմանն ուղղված թեստեր։

Հայաստանում նախագծի իրականացման համար նախատեսված ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցում է 2,5 միլիարդ դրամը։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել ավելի քան 200 աշխատատեղ, որոնցից ավելի քան 100-ը՝ բժշկական անձնակազմի համար։

Երևանում գործող լաբորատոր համալիրով «Հելիքս»-ի հայաստանյան ծրագիրը չի սահմանափակվում։ Ընկերությունը նախատեսում է Հայաստանում ձևավորել առնվազն 30 ախտորոշիչ կենտրոնից բաղկացած ցանց, որի զգալի մասը կգործի նաև մարզերում։ Կենտրոններում հնարավոր կլինի ոչ միայն հանձնել լաբորատոր հետազոտություններ, այլև ստանալ բժիշկների խորհրդատվություն, անցնել ուլտրաձայնային հետազոտություն, ԷՍԳ և այլ հետազոտություններ։

«Հելիքս» միջազգային բժշկական լաբորատորիան գործում է 1998 թվականից։ Ընկերության ցանցն ընդգրկում է ավելի քան 1100 ախտորոշիչ կենտրոն Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի ավելի քան 270 քաղաքներում։ Երևանում գործող համալիրը ընկերության իններորդ տեխնոլոգիական հարթակն է և երրորդը՝ ԱՊՀ երկրներում։